Վերա Գագարինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Գագարինա
Ծնվել էմայիսի 6, 1893(1893-05-06)
ԾննդավայրԵրուսաղեմ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1952
Մահվան վայրSea Cliff, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունգրող և լրագրող
Ծնողներհայր՝ Sergei Arsenyev?

Վերա Գագարինա (ռուս.՝ Вера Сергеевна Гагарина, ի ծնե` Արսենևա, մայիսի 6, 1893(1893-05-06), Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն - 1952, Sea Cliff, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս լրագրող, գրականագետ։

Ռուս հայտնի փիլիսոփա Նիկոլայ Արսենևի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ռուս դիվանագետի ընտանիքում, լավլ կրթություն է ստացել, ազատորեն տիրապետել է մի քանի եվրոպական լեզուների։ Եղել արտաքին գործերի նախարարության գլխավոր արխիվի գիտաաշխատող։ 1922 թվականի նոյեմբերին ձերբակալվել է քրոջ՝ Աննայի հետ և 3 տարով արտաքսվել Արխանգելսկի նահանգ[1]։ Այնտեղ ծանոթացել է տեղի ծառայող Ե. Գագարինի հետ, որը դարձել է նրա ամուսինը։ Վերջինս հետագայում մահացել է Նյու Յորքում` բեռնատարի անիվների տակ ընկնելով[2][3]։

Վերա Սերգեևնայի մորաքրոջ՝ Անգլիայում ապրող լեդի Էջերթոնի ջանքերով Արսենևների ընտանիքին 1933 թվականին թույլատրել են մեկնել արտասահման։ Վերա Սերգեևնան ամուսնու հետ ապրել է Քյոնիգսբերգում, Բեռլինում, Զալցբուրգում և Մյունխենում։ Մեկնել են Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա։ Իր ամուսնու և եղբոր միջոցով ծանոթացել է գաղթական գրողներ Բունինի, Զայցևի, Շմելյովի հետ[4]։ Գերմանական թերթերի հետ համագործակցելով` գրել է ակնարկներ Ռուսաստանի մասին։ Մասնավոր դասեր է տվել։ Օգնել է եղբորը` Արսենևին, գրական աշխատանքում[5]։

1948 թվականից սկսել է ապրել Նյու Յորքում` իր ամուսնու և եղբոր հետ։ Գրել է «Դիվանագետի դստեր հուշերը» (չհրապարակված)[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` դիվանագետ Սերգեյ Վասիլևիչ Արսենևը, (1854-1922), Պաղեստինյան ուղղափառ կայսերական համայնքի հիմնադիր անդամներից մեկը էր, մայրը Եկատերինա Վասիլևնան (Շենշինա) (1858-1938թթ.) էր։ Պապը իրական գաղտնի խորհրդատու Վասիլի Արսենևն էր (1829-1915թթ.), եղբայրները` փիլիսոփա, պրոֆեսոր Ն. Արսենևը, ՄԱԿ-ի թարգմանիչ, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Յու. Արսենևը, Պսկովի փոխնահանգապետ Վ. Արսենևը, իսկ քույրերը` Նատալյա Արսենևան և Աննա Արսենևան են։ Ամուսնացած է եղել գրող Եվգենի Գագարինի հետ (1905-1948)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Анкеты, письма, заявления политзаключенных в Московский Политический Красный Крест и Помощь политзаключенным, во ВЦИК, ВЧК-ОГПУ-НКВД». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Разин Д. А. Евгений Андреевич Гагарин // Литературная карта Архангельской области.
  3. Евгений Гагарин. Рассказы // Новая Юность. —М., 2002. — № 6.
  4. Лысков А. П. Русский дом в Кёнигсберге // Балтийский альманах. —Калининград — № 7.
  5. Лысков А. П. «Николай Сергеевич Арсеньев. Страницы жизни и творчества». Библиотека философии и религии. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Вера Сергеевна Гагарина-Арсеньева». Писательницы России. Материалы для биографического словаря Ю. А. Горбунова. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. С. Арсеньев. Род дворян Арсеньевых 1389 г.-1901 г. Издание М. Т. Яблочкова. Москва, 1901 год. С. 91-93.
  • Мнухин Л., Авриль М., Лосская В. Российское зарубежье во Франции. ― М., Наука; Дом-музей Марины Цветаевой. 2008.