Վեներա Անադիոմենա (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա Անադիոմենա
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարիմոտ 1520[2]
բարձրություն75,8 սանտիմետր[3]
լայնություն57,6 սանտիմետր[3]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ
ժանրնյու և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ[2]
գտնվում էՇոտլանդիայի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուՇոտլանդիայի ազգային պատկերասրահներ
հիմնական թեմաՎեներա Անադիոմենա
Ծանոթագրություններ
 Venus Anadyomene (Titian) Վիքիպահեստում

«Վեներա Անադիոմենա», կամ «Աֆրոդիդե Անադիոմենա» (իտալ.՝ Venere Anadiomene), Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Տիցիանի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է մոտավորապես 1520-ական թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 75,8 × 57,6 սմ։ Այսօր «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Միացյալ Թագավորություն)։ Ըստ հին հույն նշանավոր գրող Հեսիոդոսի, Աֆրոդիտեն (կամ Վեներան) ծնվել են ծովային փրփուրներից հոլանի վիճակում։ Նա դեպի ափ է հասել խեցու օգնությամբ։ Ահա այս սյուժեն է կտավին հանձնել Տիցիանը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պատկանել է Շվեդիայի թագուհի Քրիսթինային։ Ավելի ուշ կտավը տեղ գտավ ռեգենտ Ֆիլիպ II-ի՝ Օռլեանի հերցոգ և Լյուդովիկոս XIV զարմիկի հայտնի հավաքածուի մեջ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, 1791 թվականին, նկարը վաճառվում է բրյուսելցի բանկիր, Օռլեանի հերցոգ Ֆիլիպ Էգալիտեին. դա տեղի ունեցավ երկու տարի առաջ վերջինիս մահապատժից։ Հերցոգի ողբերգական մահից հետո «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը տեղափոխվում Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն։ Այստեղ նկարը գնում է երեք արիստոկրատների սինդիկատի կողմից, որի գլխավորը Ֆրենսիս Էգերթոնն էր։

20-րդ դարի սկզբին նկարը ժառանգությամբ հասել էր Սազերլենդի վեցերորդ հերցոգին։ 1945 թվականից հավաքածուն, որն ընդգրկում էր թվով 26 կտավներ, (որոնցից 16-ը Օռլեանի հավաքածուից), ստացավ «Սազերլենդի փոխառություն» անվանումը։ Այս հավաքածուն, որի մեջ էր նաև «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը, 1945 թվականից վարձակալության նպատակով փոխանցվեց Էդինբուրգում գտնվող Շոտլանդիայի ազգային պատկերասրահին։

2000 թվականին «Սազերլենդի հավաքածուն» որպես ժառանգություն անցավ Ֆրենսիս Էգերթոնին՝ Սազերլենդի 7-րդ հերցոգին։ Երեք տարի անց՝ 2003 թվականին վերջինս «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը վաճառում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահին 11 միլիոն ֆունտ ստերլինգով։

Ցայսօր էլ «Վեներա Անադիոմենա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է այդտեղ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Francesco Valcanover, L'opera completa di Tiziano, Rizzoli, Milano 1969.
  • Marion Kaminski, Tiziano, Könemann, Colonia 2000. ISBN 3-8290-4553-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]