Վարուժան Բարթիկյան
Վարուժան Բարթիկյան | |
---|---|
Ծնվել է | 1960 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Պորտուգալիա |
Մասնագիտություն | երաժիշտ և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Գյուլբենկյան նվագախումբ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Վարուժան Պարթևի Բարթիկյան (1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար, «Գյուլպենկյան» նվագախմբի անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարուժան Բարթիկյանը ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (1978, դասատու՝ Ալեքսանդր Չաուշյան), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1982, Ալեքսանդր Չաուշյանի դասարան)։ 1982 թվականից եղել է Երևանի լարային քառյակի թավջութակահար, որի հետ համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Նորվեգիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Հարավսլավիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Երաժշտի երկացանկում եղել են հայ, ռուս և այլ կոմպոզիտորների աշխատություններից։
1988 թվականին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիում։ 1989 թվականից ապրում է Լիսաբոնում։ Որպես մենակատար, նաև «Գյուլպենկյան» նվագախմբի հետ հանդես է եկել մենահամերգներով։ 1991 թվականին Լիսաբոնում ստեղծել է «Բարթիկյան» եռյակը (դաշնակահար՝ Մ. Գալ, կլառնետահար՝ Է. Գեորգի, թավջութակահար՝ Վ․ Բարթիկյան)։
2001 թվականից «Cappella Quartet» խմբի թավջութակահարն է, 2005 թվականին հանդես է եկել ջութակահար Փ. Դևրիասի և դաշնակահար Ֆ. Պինտո-Ռիբեյրոյի հետ։
Վարուժան Բարթիկյանը համագործակցել է պորտուգալացի կոմպոզիտոր Ա. Վ. դ’Ամմիդայի հետ, համերգներով շրջագայել Պորտուգալիայում և այլ երկրներում։ Դասավանդում է «Պիաժե» ինստիտուտում։
Արժանացել է Թավջութակահարների (3-րդ մրցանակի, 1981, Թբիլիսի), Ա. Պ. Բորոդինի անվան լարային քառյակների (2-րդ մրցանակի, 1983, Տալլին) համամիութենական մրցույթների դափնեկրի կոչմանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ассоциация планирует один концерт и две презентации в июне, перед летними каникулами
- ЛАУРЕАТЫ ПЯТОГО ЗАКАВКАЗСКОГО КОНКУРСА МУЗЫКАНТОВ- ИСПОЛНИТЕЛЕЙ (Тбилиси, 1977 г.)
- Национальный музыкальный музей, Лиссабон, Португалия
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |