Վարոշլիգեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարոշլիգեթ
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Հունգարիա
ՎարչատարածքԶուգլո
Հիմնվել է1811
Մակերես81 ± 1 հեկտար
Վարոշլիգեթը գտնվում է Հունգարիաում
Վարոշլիգեթ

Վարոշլիգեթ (հունգ.՝ Városliget, բառացի՝ քաղաքային այգի, քաղաքային մարգագետին), զբոսայգի Բուդապեշտում՝ հերոսների հրապարակի հարևանությամբ։ Բուդապեշտցիների և Հունգարիայի մայրաքաղաքի հյուրերի զբոսավայրն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցադաշտը և Վայդահունյադ ամրոցը
Սեչենյի ջրավազան

Վարոշլիգեթի տեղում նախկինում եղել է Մատյաշ Հունյադի արքայի որսավայրը, որը դժվարանցանելի, աղքատիկ բուսականությամբ ճահճային տեղանք էր Դանուբի ափին։ Լեոպոլդ I-ի օրոք տարածքը դարձել է արոտավայր։ 1799 թվականին Մարիա Թերեզան հրամայել է չորացնել ճահիճները և ծառեր տնկել։ Անցկացվել է նաև ջրանցքների ցանց։ Ներկայումս Վորոշլիգեթ այգում, որի մակերեսը 1,2 կմ² է, աճում է մոտ 7,000 ծառ, այդ թվում՝ նաև հազվագյուտ տեսակներ ու շատ հին ծառեր[1]։

Վորոշլիգեթ այգին ունի մի քանի արհեստական լճակներ, որոնցից մեկի մոտ հառնում է Վայդահունյադ ամրոցը։ Ամրոցը կառուցվել է 1896 թվականին հունգարացիների հայրենիքի հիմնադրման 1,000-ամյակի առիթով։ Ամրոցը նախագծել է ճարտարապետ Իգնաց Ալպարը։ Սկզբնական շրջանում այն եղել է փայտյա դեկորացիա ներկայացումների համար, իսկ 1904 թվականին կառուցվել է քարե շինություն։ Ամրոցի նախագծում Ալմարը ներառել է Հունգարիայի 21 հայտնի կառույցների տարրեր, այդ թվում՝ Տրանսիլվանիայի Վայդահունյադ ամրոցի, Շեգեշվարի ամրոցի, Կատալինայի ամրոցի Բրաշով աշտարակի, Յակայի եկեղեցու և մի շարք այլ եկեղեցիների ու աշտարակների։ Իգնաց Ալպարի արձանը կանգնեցված է Վայդահունյադ ամրոցի մուտքի մոտ։ Արդյունքում ամրոցը ներառել է ճարտարապետական տարբեր ոճեր՝ ռոմանական, գոթական, վերածննդի, բարոկկոյի։ Վայդահունյադի թևերից մեկում տեղավորված է աշխահում առաջին Գյուղատնտեսական թանգարանը։

Վարոշլիգեթ այգում են տեղակայված Սեչենյիի ջրավազանը, մայրաքաղաքային կրկեսը, կենդանաբանական այգին, Տրանսպորտի թանգարանը, ինչպես նաև Բուդապեշտի հայտնի «Հունդել» ռեստորանը, որն արդեն 150 տարեկան է։

Այգու նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգում ընդգրկված են հետևյալ օբյեկտները[2][3][4][5]

  1.  — «Հունդել» ռեստորան
  2.  — Բուսաբանական ու կենդանաբանական այգի
  3.  — Կրկես
  4.  — Զվարճանքների այգի
  5.  — Սեչենյի ջրավազան
  6.  — Վայդահունյադ ամրոց
  7.  — Պետեֆիի անվան համերգային, ցուցահանդեսային կենտրոն
  8.  — Տրանսպորտի թանգարան
  9.  — Հերոսների հրապարակ
  10.  — Կերպարվեստի թանգարան
  11.  — Մյուչառնոկ արվեստի սրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «City Park, Budapest». aviewoncities.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  2. «City Park». Budapest.com. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  3. «Budapest Circus». Youtube. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Youtube, Budapest Circus Lion Act
  5. «budapestagent.com, Budapest Circus». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Венгрия. Издательство «Вокруг света», 2009 ISBN 978-5-98652-226-5
  • Михаэль Херл. Будапешт. Издательство Polyglott, 1996 ISBN 5-88395-021-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարոշլիգեթ» հոդվածին։