Մատյաշ Հունյադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Matthias contemporary Sculpture.jpg

Մատյաշ I Կորվին (հայտնի է նաև որպես Մատյաշ Հունյադի, 1443թ. փետրվարի 23, Կոլոժվար (Կլուժ–Նապոկա), Տրանսիլվանիա - 1490թ. ապրիլի 6, Վիեննա, Ավստրիա), Հունգարիայի թագավոր (1458թ. հունվարի 24-ից -1490թթ.) Հունյադի տոհմից։ Յանոշ Հունյադիի որդին։ Նրա օրոք միջնադարյան Հունգարական թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Ֆեոդալական քաոսի տասնամյակներից հետո ամրապնդել է հունգարական պետականությունը և թագավորական իշխանությունը բազմաշերտ բարեփոխումների անցկացման միջոցով։ Վերածննդի գաղափարներից ազդված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին տիրակալը, հովանավորել է նկարիչներին և ճարտարապետներին։ Վարել է պատերազմներ Ավստրիայի և Օսմանյան Թուրքիայի դեմ, որոնց ընթացքում նրան անգամ հաջողվել է գրավել Վիեննան։

«Կորվին» (թարգմանաբար նշանակում է «ագռավ») մականունը ստացել է այն բանի համար, որ նրա զինանշանի վրա պատկերված է եղել նույնանուն թռչունը։ Հունգարերն նրա անունը գրվում է որպես Hunyadi Mátyás կամ Mátyás király («Մատյաշ թագավոր»), լատիներեն՝ Matthias Corvinus, սլովակերեն՝ Matej Korvín, չեխերեն՝ Matyáš Korvín, ռումիներեն՝ Matei Corvin, սերբոխորվաթերեն՝MatijaKorvin։