Վարդան Դևրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Դևրիկյան
Ծնվել էմայիսի 18, 1964(1964-05-18)[1]
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 13, 2023(2023-04-13)[2] (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունլրագրող և գրականագետ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1986)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2014)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Էջմիածին և Երկիր
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան
Վարդան Դևրիկյան Վիքիդարանում

Վարդան Գևորգի Դևրիկյան (մայիսի 18, 1964(1964-05-18)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 13, 2023(2023-04-13)[2], Երևան, Հայաստան), հայ լրագրող, գրականագետ, ՀՀ բանակի կապիտան (1994), բանասիրական գիտությունների դոկտոր (2014), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն (2015-2023), ՀՅԴ կուսակցության անդամ (1991-1998)։

Հայ արձակագիր, հրապարակախոս Գևորգ Դևրիկյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1986)։ 1989-1993 թվականներին «Գթություն» բարեգործական կազմակերպության «Լուսավորիչ» թերթի խմբագրի տեղակալ, ապա՝ խմբագիր 1990 թվականից՝ միաժամանակ Մատենադարանի գիտաշխատող, 1993 թվականից՝ նաև «էջմիածին» ամսագրի խմբագրի տեղակալ, 2000 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1988-1994 թվականներին պարբերաբար եղել է «Հայ զինվոր» և «Երկիր» թերթերի հատուկ թղթակից Արցախում, 1994 թվականի փետրվար-հուլիսին՝ Մարտակերտի ռազմաճակատում տեղաբաշխված 5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի օպերատիվ բաժնի ավագ սպա։ ՀՀ մամուլում հրատարակել է Ղարաբաղյան շարժմանը և պատերազմին նվիրված հարյուրավոր հոդվածներ։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Մահացել է 2023 թվականի ապրիլի 13-ին՝ 59 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Դևրիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։