Վարդակուկ պարսկական
Վարդակուկ պարսկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Թանձրատերևազգիներ (Crassulaceae) |
Ենթաընտանիք | Գառնադմակայիններ (Sempervivoideae) |
Տրիբա | Sedeae |
Ցեղ | Վարդակուկ (Rosularia) |
Տեսակ | Վարդակուկ պարսկական (R. persica) |
Միջազգային անվանում | |
Rosularia persica |
Վարդակուկ պարսկական (լատին․՝ Rosularia persica), թանձրատերևազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
7-15 սմ բարձրությամբ մերկ բույս է։ Տերևները երկարավուն-թիաձև են, բութ, թաղանթային մանր ատամեզրով, իսկ ցողունային տերևները՝ գծային-նշտարաձև և բթավուն։ Ծաղիկները հասկանման ճյուղիկներով հավաքված են վահանիկանման-հուրանաձև ծաղկաբույլերում, ծաղկակոթերը կարճ են։ Բաժակը համարյա մինչև հիմքը հատված է, մերկ։ Պսակը վարդագույն է, նեղ-զանգակաձև։ Առէջները 10-ն են, դրանք ունեն դեղնավուն փոշանոթներ[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում, Փոքր Ասիայում և Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, ժայռերի ճեղքերում, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջաններով։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|