Վատրա Դոռնեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վատրա Դոռնեյ
ռումիներեն՝ Vatra Dornei[1]
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես144,34±0,01 կմ²
ԲԾՄ802±1 մետր
Բնակչություն12 578 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ725700
Պաշտոնական կայքvatra-dornei.ro
Վատրա Դոռնեյ (Ռումինիա)##
Վատրա Դոռնեյ (Ռումինիա)

Վատրա Դոռնեյ (ռումիներեն՝ Vatra Dornei, գերմ.՝ Dorna-Watra; հունգ.՝ Dornavátra), քաղաք և նույնանուն համայնքի կենտրոն Ռումինիայի հյուսիսարևելյան մասում՝ պատմական Բուկովինա մարզում, Սուչավայի շրջանում, երկրի մայրաքաղաք Բուխարեստից 328, շրջկենտրոնից՝ Սուչավա քաղաքից 75, Կլուժ-Նապոկայից 147 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Զբաղեցնում է 144,34 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 16.623[4], 2011 թվականի տվյալներով՝ 14.429: Վատրա Դոռնեյը Կարպատյան լեռների հանրահայտ առողջարանային բնակավայրերից է, ունի նաև դահուկային մարզաձևերի հանգրվաններ։ Բացի այդ, համբավվել է որպես պատմական Vatra Dornei Casino խաղատունը հյուրընկալող քաղաք։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 16.321[5]:

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 16012 98,1%
գերմանացիներ 109 0,7%
հունգարներ 95 0,6%
գնչուներ 54 0,3%
ուկրաինացիներ 22 0,1%
հրեաներ 10 0,1%
լեհեր 9 0,1%
թուրքեր 3 < 0,1%
ռուսներ 2 < 0,1%
թաթարներ 1 < 0,1%
չեխեր 1 < 0,1%
իտալացիներ 1 < 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 16162 99,0%
հունգարերենը 64 0,4%
գերմաներենը 58 0,4%
ուկրաիներենը 19 0,1%
գնչուերենը 8 < 0,1%
լեհերենը 4 < 0,1%
ռուսերենը 1 < 0,1%
թուրքերենը 1 < 0,1%
թաթարերենը 1 < 0,1%
հրեերենը (իդիշը) 1 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառներ 15374 94,2%
Հռոմի կաթոլիկ 421 2,6%
հիսունականներ 149 0,9%
ադվենտիստներ 137 0,8%
բապտիստներ 107 0,7%
հունադավան կաթոլիկներ 36 0,2%
ռեֆորմատներ 28 0,2%
ֆրատերականներ 15 0,1%
հուդայականներ 11 0,1%
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) 8 < 0,1%
մուսուլմաններ 6 < 0,1%
հնածիսականներ 3 < 0,1%
աթեիստներ 3 < 0,1%
դավանանքը չնշածներ 2 < 0,1%
ունիտարներ 1 < 0,1%
լյութերականներ 1 < 0,1%

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փատաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1592 թվականին։ Բուկովինայի մնացյալ մասի հետ 1775-ից մինչև 1918 թվականը գտնվել է նախ՝ Հաբսբուրգների միապետության, այնուհետև ավստրո-հունգարական կայսրության տիրապետության տակ։ Դա քաղաքի համար եղել է բուռն զարգացման ժամանակաշրջան։ 19-րդ դարի սկզբներից Վատրա Դոռնեյը դարձել է հանրահայտ հանգստավայր։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վատրա Դոռնեյից մոտավորապես 5 կիլոմետր դեպի արևելք՝ Բիստրիցա գետի ափին, գտնվում է Acoperământul Maicii Domnului վանքը[6]։
  • Schimbarea la Față a lui Isus հռոմեակաթոլիկական եկեղեցին՝ կառուցված 1905 թվականին[7]։
  • Nașterea Maicii Domnului ռումինական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1905 թվականին[8]։
  • Բնագիտական թանգարանը[9]
  • Ազգագրական թանգարանը[10]
  • Լուչաֆերուլ փողոցի վրա գտնվող առևտրային հին շրջանը, որը կառուցվել է 18-րդ դարում և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]
  • Ռատուշան, որը կառուցվել է 1897 թվականին և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]
  • Խաղատունը, որը կառուցվել է 1898 թվականին և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]
  • Քաղաքային գրադարանը, որը կառուցվել է 1901 թվականին և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #4062405-5 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  3. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  4. «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Webdarstellung des Klosters Acoperământul Maicii Domnului.
  7. Angaben zur Schimbarea la Față a lui Isus bei biserici.org abgerufen am 1. April 2016 (rumänisch).
  8. Angaben zur Nașterea Maicii Domnului bei biserici.org abgerufen am 1. April 2016 (rumänisch).
  9. Angaben zum Museum auf der Website der Stadt Արխիվացված 2021-12-22 Wayback Machine.
  10. Angaben zum Museum auf der Website der Stadt Արխիվացված 2021-12-22 Wayback Machine.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Liste historischer Denkmäler des rumänischen Kulturministeriums, 2010 aktualisiert (PDF; 7,10 MB).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատրա Դոռնեյ» հոդվածին։