Վասիլի Կարատիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Կարատիգին (գործ` Վասիլի Տրոպինինի, 1842)

Վասիլի Անդրեևիչ Կարատիգին (26.2 (10.3).1802—13 (25).3.1853, Պետերբուրգ), ռուս դերասան։

1820-ից աշխատել է Պետերբուրգի Մեծ թատրոնում, 1832-ից՝ Ալեքսանդրյան թատրոնում։ Վաղ շրջանում հետևել է կլասիցիզմի ավանդույթներին։ Հանդես է եկել Ուիլյամ Շեքսպիրի, Ֆրիդրիխ Շիլլերի, Պիեռ Կոռնելի, Ժան Ռասինի, Ալեքսանդր Սումարոկովի, Վլադիսլավ Օզերովի և այլոց ողբերգություններում, ինչպես և մելոդրամաներում ու ռոմանտիկական դրամաներում։ Լավագույն դերերից են՝ Վելիզարիոս (Շենկի «Վելիզարիոս»), Լյուդովիկոս XI (Աուֆենբերգի «Կախարդված տուն»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ»)։ 1830-ական թվականներին խաղը մոտեցել է ռոմանտիկ ոճին։ Եղել է Չացկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Դոն Գուանի, Բարոնի (Պուշկինի «Քարե հյուրը», «Ժլատ ասպետը») դերերի առաջին կատարողը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png