Ալեքսանդր Սումարոկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդր Պետրովիչ Սումարոկով (1717, Պետերբուրգ - 1777, Մոսկվա), ռուս գրող: Սերում է հին ազնվականական գերդաստանից։

1732—40 թվականներիին սովորել է ցամաքային զորքերի շլյախտական կորպուսում։ Ճանաչվել է ձեռագիր վիճակում տարածվող սիրային երգերով։ Մուխարկովը երգերից անցել է չափածո ողբերգությունների՝ «Խորև» 1747, «Համլետ» 1748, «Սինավն ու Տրուվորը» 1750, որոնցում սիրո թեման միահյուսված է հասարակական փիլիսոփայական խնդիրների հետ։ Նրա պիեսները կազմել են ռուս, առաջին պրոֆեսիոնալ մշտական հրապարակային թատրոնի խաղացանկի հիմքը։ 1756—61 թվականներին Սումարկովը եղել է այդ թատրոնի դիրեկտորը։ 1759 թվականին հրատարակել է «Աշխատասեր մեղու» («Трудолюбивая пчела») ռուսական առաջին գրական հանդեսը։ 1750-ական թվականների վերջերին 1760-ական թվականների սկզբներին գրել է բյուրոկրատական կամայականությունը, կաշառակերությունը, ճորտերի նկատմամբ կալվածատերերի անմարդկային վերաբերմունքը խարազանող առակներ։ 1770-ական թվականներին ստեղծել էիր լավագույն կատակերգությունները («Երևակայական եղջյուրակիրը», «Մայրը՝ աղջկա մրցակցուհի», «Բարբաջող կինը», բոլորն էլ՝ 1772) և ողբերգությունները («Ինքնակոչ Դմիտրին», 1771, «Մստիսլավ», 1774)։ Հրատարակել է «Երգիծանքներ» և «Էլեգիաներ» (երկուսն էլ՝ 1774) ժողովածուները։ Իր աշակերտների և հետևորդների հետ Սումարկովը նպաստել է կլասիցիզմի հաստատմանը ռուսական գրականության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png