Վահե Սիրունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Սիրունյան
Ռազմական գործիչ
հոկտեմբերի 3, 1982-նոյեմբերի 5, 2020
ԾննդավայրՀրազդան
Մահվան վայրԱրցախի Հանրապետություն, Շուշի
ՔաղաքացիությունՀայաստան
ԶորատեսակՀայաստանի զինված ուժեր
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ՊարգևներԱրցախի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան, «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ, «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ, «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ, «Հայաստանի զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, «Վազգեն Սարգսյան» մեդալ

Վահե Միշայի Սիրունյան (1982 թ. հոկտեմբերի 3, Հրազդան - 2020 թ. նոյեմբերի 5, Արցախի Հանրապետություն, Շուշի), Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ, Հայաստանի ոստիկանության մայոր, հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է Շուշիի պաշտպանության համար մղված մարտերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Սիրունյանը 1989-1999 թվականներին սովորել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասում գտնվող Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 2000-2002 թվականներին ծառայել է Հայաստանի ՊՆ Հատուկ նշանակության զորքերում, ստացել սերժանտի կոչում, զորացրվելուց հետո՝ 2004 թվականից անցել է ծառայության՝ որպես պայմանագրային զինծառայող։

Սովորել է ենթասպայի դպրոցում, ստացել ենթասպայի կոչում։

Ստուգատեսներին ներկայացրել է Հայաստանը Հունաստանում, Ռուսաստանում և Բելոռուսիայում։ 2007 թվականից տեղափոխվել է Հայաստանի պաշտպանության նախարարություն՝ փոխգնդապետի հաստիքի։ 2016 թվականից ծառայության է անցել Հայաստանի Ոստիկանության համակարգում։

Սովորել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնում, 2012 թվականին ավարտելով այն, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։

Մինչ Արցախյան երկրորդ 44-օրյա պատերազմը՝ Վահե Սիրունյանը աշխատել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, արժանացել է բազմաթիվ պետական, գերատեսչական պարգևների։ Պատերազմի սկզբից կատարել է մարտական առաջադրանքներ։ Մասնակցել է դիվերսիոն խմբերի ոչնչացմանը և հայտնաբերմանը, իսկ նոյեմբերի 5-ին հերթական դիվերսիոն խմբի ոչնչացման ժամանակ մահացել է դիպուկահարի կրակոցից։

Վահե Սիրունյանի մարմինն ամփոփվել է Կաքավաձոր թաղամասի ընտանեկան գերեզմանոցում։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1֊ին աստիճանի շքանշանով[1]։ 2021 թվականի մարտի 20-ին Հրազդանի № 7 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է Վահե Սիրունյանի անունով։

Վահե Սիրունյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 14.09.2010 թ.- Հայաստանի ՊՆ-ի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • 13.08.2011 թ.- Հայաստանի ՊՆ-ի կողմից՝ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
  • 24.12.2011 թ.- Հայաստանի ՊՆ-ի կողմից՝ «Հայաստանի զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
  • 30.08.2012 թ.- Հայաստանի ՊՆ-ի կողմից՝ «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ
  • 24.12.2016 թ.- Հայաստանի ՊՆ-ի կողմից՝ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ
  • 13.02.2017 թ.- Հայաստանի Ոստիկանության պետի հրամանով՝ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ
  • 2020 թ. ԼՂՀ նախագահի հրամանով հետմահու՝ «Մարտական խաչ» 1֊ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]