Սևափուփուլ կիվիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևափուփուլ կիվիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրանմաններ
Ցեղ Կիվիվներ
Տեսակ Սևափուփուլ կիվիվ
Լատիներեն անվանում
Vanellus tectus
(Boddaert, 1783)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սևափուփուլ կիվիվ[1] (լատին․՝ Vanellus tectus), քարադրանմանների ընտանիքին պատկանող թռչուն։ Գոյություն ունի երկու ենթատեսակ[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևափուփուլ կիվիվները ապրում են Աֆրիկայի ենթասահարայից մինչև Սենեգալ և Եթովպիա։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մոտ 25 սմ։ Քաշը 100 գրամ է (անվանական ենթատեսակ, էգ), 99-120 գրամ (latifrons ենթատեսակ)։ Գլուխը սև-սպիտակ է, կտուցը կարմիր է, ոտքերը՝ վարդագույն-կարմիր։ Թռչելիս երևում է փետուրների ներսի սև գույնը[2]։

Վոկալիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք արձակում են մետաղական ձայն՝ տինկ-տինկ[3]։

Կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևափուփուլ կիվիվները սնվում են միջատներով և դրանց թրթուրներով։ Անողնաշարավորներին որսում եմ գետնի վրա։ Հիմնականում սնվում են գիշերը։ Բազմանում են ջրի մոտակայքում գտնվող խոնավ վայրերում, բայց նրանք կարող են կերակրվել ավելի չոր վայրերում, օրինակ՝ գոլֆի խաղադաշտերում և խոտածածկ թփերի մեջ։ Բնում դնում են 2-3 ձու։

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) այս տեսակը համարել է որպես քիչ մտահոգող տեսակ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. 2,0 2,1 The Birds of Africa. Academic Press Limited. ISBN 978-1-4729-2699-9.
  3. Jobling, James A. (2010). The Helm dictionary of scientific bird names : from aalge to zusii. London: Christopher Helm. ISBN 978-1-4081-3326-2. OCLC 659731768.
  4. «Vanellus tectus: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wiersma, P. & Kirwan, G.M. (2019 թ․ հոկտեմբերի 14). «Black-headed Lapwing (Vanellus tectus. Handbook of the Birds of the World Alive (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Shorebirds — An Identification Guide to the Waders of the World by John Marchant, A. J. Prater and Peter Hayman 0-395-60237-8 (в мягкой обложке) 0-7099-2034-2 (в твёрдой обложке).
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևափուփուլ կիվիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևափուփուլ կիվիվ» հոդվածին։