Ստեփան Շաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Շաքարյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1935(1935-10-23)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունիսի 22, 2019(2019-06-22)[1] (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1956) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
 Stepan Shakaryan Վիքիպահեստում

Ստեփան Գրիգորի Շաքարյան (հոկտեմբերի 23, 1935(1935-10-23), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2019(2019-06-22)[1], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում։ 1952 թվականին տեղափոխվել է Երևան։ 1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։ 1986-1990 թվականներին Հայաստանի ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1998 թվականից[2]։ 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շաքարյանն ու Նարեկ Հարթունյանը Նարեկացի արվեստի միությունում

Ստեփան Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերը, մի շարք այլ խմբեր։ Մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

  • Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար, 1964
  • «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» բալետ, 1968
  • «Նախանձ» բալետ, 1966
  • «Աղավնավանք» բալետ, 1996
  • Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, 1985
  • «Կոմիտասի հիշատակին» պոեմը, 1965
  • «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, 1993
  • Սիմֆոնիկ նախերգանք, 1995

Հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝

  • «Հայելի»
  • «Անհաղթը»
  • «Պինգվին Վինը»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://anmmedia.am/en/musician/stepan-shakaryan/109
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. Ստեփան Շաքարյանն ու Մելիք Մավիսակալյանը պարգևատրվել են քաղաքապետի Ոսկե մեդալով
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Շաքարյան» հոդվածին։