Ստանիսլավ Մոլոդիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Մոլոդիխ
Ծնվել էհունվարի 23, 1942(1942-01-23)
ԾննդավայրԲելգորոդի շրջան, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 10, 2003(2003-11-10) (61 տարեկան)
Մահվան վայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Q63041729?
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն, դիմապատկեր և բնանկար
 Stanislav Semyonovich Molodykh Վիքիպահեստում

Ստանիսլավ Մոլոդիխ (ռուս.՝ Молодых, Станислав Семёнович, հունվարի 23, 1942(1942-01-23), Բելգորոդի շրջան, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 10, 2003(2003-11-10), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]), ռուս և խորհրդային նկարիչ։ Պատմական թեմաներով նկարների հեղինակ է, ինչպես նաև` նկարել է դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, Սեմյոն Մոլոդիխի ընտանիքում։ Հայրը մասնակցել է պատերազմին։ Ընտանիքում եղել է յոթ երեխա։

Մոլոդիխը գերազանցությամբ ավարտել է Կուրսկի գեղարվեստի համալսարանը։

1964-1970 թվականներին ուսումը շարունակել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։

1970-1973 թվականներին ընդունվել է ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վիկտոր Օրեշնիկովի ստեղծագործական արհեստանոց։

Ռուսաստանի պատմության հետ կապված նկարների հեղինակ է, ինչպիսիք են, օրինակ, «Կոլեկտիվացումը։ 1929 թվական» (1971-1977), «Էմելյան Պուգաչյովի ապստամբությունը» (1980), Պուգաչևվշչինի աշնանային տարբերակը «1773 թվական» (1981-1982)։

Այս և այլ աշխատանքներ գտնվում են Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարանում։

Ստանիսլավը ապրել է Սանկտ Պետերբուրգում։ Մահացել է 2003 թվականին, սրտի կաթվածից, ինքնաթիռում, ԱՄՆ թռչելիս։

Դիակիզումից հետո մոխիրը թաղվել է Սանկտ Պետերբուրգում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը` Սեմյոն Մոլոդիխ
  • Մայրը` Սոֆիա Սավելևնա
  • Եղբայրը` Ալեկսանդր Մոլոդիխ, ամուսնացած է եղել նկարչուհի Նինա Մոլոդիխի հետ։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Բելգորոդում նկարչի պատվին փողոց է անվանակոչվել։

2017 թվականի հունվարին Բելգորոդի արվեստի թանգարանում կազմակերպվել է «Ստանիսլավ Մոլոդիխ` պատմական նկարների վարպետ» փոքրիկ ձևաչափի ցուցահանդես։ Ցուցահանդեսը նվիրված էր նկարչի 75 ամյակին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բելոգրադից 30 կամ է գտնվում Բիկովկան (տես 1941 թվականի քարտեզը), ինչպես նաև` Բիկովը (տես 1941 թվականի քարտեզը), այժմ` Կոնդարևո, երկու բնակավայրն էլ այժմ Յակովլևի շրջանում են
  2. А.Жихов, 2012
  3. «Презентация выставки малого формата «Станислав Молодых — мастер исторической картины»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]