Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲելգորոդ
Հասցե308000[1]
Հիմնադրվել էհուլիսի 26, 1983
Այցելուներ68 000 մարդ
Կայքbelghm.ru
Քարտեզ
Քարտեզ

Բելգորոդի գեղարվեստի պետական թանգարան (ռուս.՝ Белгородский государственный художественный музей), գեղարվեստի թանգարան Բելգորոդում, բացվել է 1983 թվականի հուլիսի 26-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման օրվանից գտնվում է նախկին «Օրիոն» կինոթատրոնի շենքում։ 2004 թվականի դեկտեմբերի 12-ին Բելգորոդի իշխանությունների կողմից որոշում ընդունվեց սկսել Գեղարվեստի պատկերասրահի շինարարությունը։ Նոր շենքում թանգարանը բացվեց 2007 թվականի նոյեմբերի 27-ին[2]։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ թանգարանը գտնվում է նոր շենքում, որը կառուցվել է մոդեռն ոճով, ճարտարապետներ Վ. Վ. Պերցևի և Վ. Ա. Տուրչենկոյի նախագծով։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի մոտ 3700 ցուցանմուշ։ Հիմնականում ցուցադրված է XX դարի սովետական արվեստը։ Ցուցանմուշների ցուցադրման տարածքը 1353 քառ. մետր է, իսկ ժամանակավոր ցուցադրություններինը` 466,3 քառ. մետր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
  2. «В. Сидоров: «Открытие художественного музея в Белгороде – событие мирового класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]