Սպիտակ արագիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ արագիլ
Սպիտակ արագիլ (Ciconia ciconia)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Ընտանիք Արագիլներ
Լատիներեն անվանում
Ciconia ciconia
Արեալ
պատկեր
բնադրում է (նարնջագույն)
ձմեռում է (կապույտ)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակ արագիլ (լատ.՝ Ciconia ciconia), արագիլների ընտանիքի թռչուն։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում, Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում։ ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում։ Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։