Սպիտակաջրի սելավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիտակաջրի սելավ, սելավ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Իջևանի լեռնաշղթայի հարավարևելյան լանջերից։ Երկարությունը 10 կմ է, ջրհավաք ավազանը՝ 18.5 կմ²։ Ավազանում հեշտ հողմահարվող կրաքարեր, դոլոմիտներ, մերգելներ, ավազաքարեր, տուֆափշրաքարեր են, որոնք էլ պայմանավորում են սելավային կոշտ հոսքի բարձր պարունակությունը։ Սելավները առաջանում են տեղատարափ անձրևներից և կրկնվում 2-3 տարին մեկ։ Առավել ուժեղ սելավներ եղել են 1937, 1959, 1960, 1962, 1964, 1965 թվականներին։ Ավերիչ էր 1960 թվականի սելավը, որը քանդել է կամուրջը, Երևան-Թբիլիսի ավտոմայրուղու 120 մ հատվածը ծածկել 2 մ հաստությամբ բերվածքով։ Հակասելավային կառույցներից են խոշոր կամրջային անցումը և որոշ հատվածների ափապաշտպան հենապատերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։