Սպիտակախածի կեռնեխ
Սպիտակախածի կեռնեխ (Turdus torquatus) - կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Սպիտակախածի կեռնեխի մարմնի վերին մասը անփայլ սև է, կտնառքի վրա ունի կիսալուսնաձև սպիտակ հատված, թևերի վրա կան երկայնակի սպիտակ շերտեր։ Էգերը դարչնամոխրագույն են` կտնառքի սպիտակ հատվածը ունի դարչնագույն երանագ։ Քաշը` 92-111 գ, թևի երկարությունը` 132-151 մմ։
ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը չվում է հոկտեմբեր-նոյեմբերին։ Կարող է ձմեռել նաև հանրապետության ցածրադիր վայրերում։ Բնակություն է հաստատում հանրապետության հարավային շրջաններում։ Նախապատվությունը տալիս է գիհու անտառներին։ Բնակվում է նաև Հայոց ձորի, Փամբակի, Ուրծի, Արագածի, Բարգուշատի, Մեղրու լեռներում։ Ձմռանը հանդիպում է նաև Երևանի շրջակայքում։ Բույնը սարքում է գետնին, ծառերի ճյուղերի կամ թփերի վրա, մայիս-հունիս ամիսներին դնում է 4-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձվեր։
Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրաքում, Կոլա թերակղզու արևմուտքում, Կարպատներում, Կովկասում, Կոպետդաղում։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 44.