Սպիտակազգեստ կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիատակազգեստ կինը
անգլ.՝ The Woman in White
ՀեղինակՈւիլկի Քոլինզ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնամակավեպ, գոթական վեպ, sensation fiction? և քրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
ՆախորդThe Dead Secret?
ՀաջորդNo Name?
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՀրատարակիչAll the Year Round?
Հրատարակման տարեթիվ1860
OCLC41545143
 The Woman in White Վիքիպահեստում

Սպիտակազգեստ կինը, Ուիլկի Քոլինզի հինգերորդ հրատարակված վեպը, որը գրվել է 1859 թվականին։ Այն համարվում է խորհրդավոր ու սենսացիոն ժանրերի առաջին ու լավագույն վեպերից մեկը։

Պատմությունը հաճախ համարում են դետեկտիվ գրականության վաղ օրինակ, որտեղ գլխավոր դերում հանդես եկող Ուոլթեր Հարթրայթը դիտարկում է այլ խուզարկուների հանցագործությունները վեր հանելու մեթոդները։ Պատմությունը ներկայացվում է գրեթե բոլոր գլխավոր կերպարների կողմից և Քոլինզը նախաբանում պարզաբանում է, որ ինչպես դատարանում դատական գործի քննման համար պատմությունը ներկայացնում են մի քանի վկաներ, այստեղ էլ վեպը կներկայացվի ավելի քան մեկ գրչով[1][2]։ 2003 թվականին Ռոբերտ Մաքքրումը «The Observer» թերթում նշել է, որ «Սպիտակազգեստ կինը» բոլոր ժամանակների լավագույն 100 վեպերի ցանկում զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը և 77-րդ հորիզոնականը 200 լավագույն վեպերի ցանկում ըստ BBC-ի տվյալների[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթեր Հարթրայթը՝ արվեստի մի երիտասարդ ուսուցիչ, բախվում է Լոնդոնում մոլորված մի խորհրդավոր ու կարիքի մեջ գտնվող սպիտակազգեստ կնոջ և վերջինիս ուղղություն է ցույց տալիս։ Նա հետագայում տեղեկանում է ոստիկանությունից, որ այդ կինը փախել է հոգեբուժարանից։ Ավելի ուշ նա իր ընկերոջ՝ Պեսկայի առաջարկով, որը իտալերենի մասնագետ է, մեկնում է Քամբերլանդում գտնվող Լիմմերիջների տուն՝ նկարչական գործունեություն ծավալելու։ Լիմերիջ ընտանիքի անդամները ընդունում են անվասայլակին գամված Ֆրեդերիկ Ֆեյրլային և Ուոլթերի ուսանողներին՝ Լաուրա Ֆեյրլային, պարոն Ֆեյրլայի զարմուհուն և իր խորթ քրոջը՝ Մարիան Հալքոմբին։ Ուոլթերը մի ապշեցուցիչ նմանություն է տեսնում Լաուրայի ու սպիտակազգեստ կնոջ միջև, որը ընտանիքի անդամներին հայտնի է Ան Քաթերիք անվամբ։ Նա մտավոր հետամնաց մի երեխա է, ով նախկինում ապրում էր իրենց տան մոտակայքում և շատ նվիրված էր Լաուրայի մորը, որն էլ առաջին անգամ նրան սպիտակ զգեստ էր հագցրել։

Գալիք մի քանի ամիսների ընթացքում Ուոլթերը և Լաուրան սիրահարվում են, չնայած այն փաստին, որ Լաուրան նշանված էր սյոր Փերսիվալ Գլայդի հետ։ Մարիանը, հասկանալով սա, խորհուրդ է տալիս Ուոլթերին հեռանալ Լիմմերիջների տնից։ Լաուրան մի անանուն նամակ է ստանում, որտեղ նախազգուշացվում էր չամուսնանալ Գլայդի հետ։ Ուոլթերը եզրակացնում է, որ Անն է ուղարկել նամակը և նորից բախվում է վերջինիս Քամբերլանդում։ Նա համոզվում է, որ սկզբում Գլայդն է Անին դասավորել հոգեբուժարանում։ Չնայած ընտանիքի փաստաբանի նախազգուշացումներին՝ կապված ամուսնությունից հետո ֆինանսական պատասխանատվությանը, որ Լաուրայի մահից հետո, ողջ ժառանգությունը կանցնի Գլայդին, եթե նա մահանա առանց զավակ ծնելու, 1849 թվականին Լաուրան և Գլայդը ամուսնանում են և վեց ամսով ճանապարհորդում Իտալիայով։ Միևնույն ժամանակ Ուոլթերը միանում է Հոնդուրաս մեկնող արշավախմբին։

Վեց ամսից հետո սյոր Փերսիվալը և տիկին Գլայդը վերադառնում են նրա տուն՝ Բլեքվոթեր այգի, որը գտնվում է Հեմփշիրում։ Մարիան Լաուրայի պահանջով բնակություն է հաստատում Բլեքվոթերում և պարզում է, որ Գլայդը ֆինանսական խնդիրներ ունի։ Գլայդը փորձում է Լաուրային ծուղակը գցել՝ ստիպելով ստորագրել մի փաստաթուղթ, որի շնորհիվ նա կստանար 20000 ֆունտ՝ ըստ ամուսնական համաձայնագրի, որը Լաուրան հրաժարվում է վճարել։ Անը, ով մահացու հիվանդ է, մեկնում է Բլեքվոթեր այգի և կապ է հաստատում Լաուրայի հետ՝ հայտնելով վերջինիս, որ նա մի գաղտնիք ունի, որը կկործանի Գլայդի կյանքը։ Մինչ նա կբացահայտեր այդ գաղտնիքը, Գլայդը իմանում է նրանց կապի մասին և կարծում է, թե Լաուրան գիտի իր գաղտնիքը։ Այդ փաստից նրա մոտ պարանոիդի ախտանշաններ են հայտնաբերվում, և նա ամեն կերպ փորձում է Լաուրային պահել Բլեքվոթերում։ Քանի որ Լաուրան հրաժարվել է հանձնել իր ժառանգությունը, իսկ Անը գիտեր նրա գաղտնիքը, Ֆոսկոն որոշում է դավադրություն կազմակերպել։ Լաուրան և Անը տեսքով նման էին, և Ֆոսկոն որոշում է օգտագործել այդ նմանությունը։ Երկու հոգի, որոնց վարձել է Ֆոսկոն, կմեկնեն նրանց հետ Լոնդոն։ Լաուրան կհայտնվի հոգեբուժարանում՝ Անի անվան տակ, իսկ Անը կմահանա և նրան կհուղարկավորեն որպես Լաուրա։ Մարիանը պատահմամբ լսում է ծրագրի մի հատվածը, բայց անձրևից թրջվելու պատճառով վարակվում է բծավոր տիֆով։

Քանի որ Մարիանը հիվանդ է, Լաուրան միայնակ է հայտնվում Ֆոսկոյի ծուղակում և ծրագիրը իրագործվում է։ Ան Քաթերիկին չի հաջողվում պայքարել իր հիվանդության դեմ, և նրան հուղարկավորում են Լաուրայի անվան ներքո, իսկ Լաուրային մեծ քանակությամբ հաբեր են ընդունել տալիս և տեղափոխում հոգեբուժարան Անի անվան տակ։ Երբ Մարիանը գնում է հոգեբուժարան՝ Անից որևէ տեղեկություն որսալու նպատակով, նա հայտնաբերում է Լաուրային, որին ներկայացնում են որպես Ան, բայց վերջինս պնդում է, որ ինքը Լաուրան է։ Մարիանը կաշառում է բուժքրոջը, իսկ Լաուրան փախուստի է դիմում։ Միևնույն ժամանակ Ուոլթերը բացահայտում է Գլայդի գաղտնիքը։ Նա ապօրինի քայլեր էր իրականացրել և այդ իսկ պատճառով զրկվել էր իր սեփականությունը ժառանգելու իրավունքից։ Կարծելով, որ Ուոլթերը բացահայտել է կամ կբացահայտի իր գաղտնիքը, Գլայդը փորձում է այրել և մոխրի վերածել այն բոլոր փաստաթղթերը, որոնցում նա մեղադրվում է, բայց այրվում է իր իսկ բռնկած կրակում։ Անի մորից՝ Ջեյն Քաթերիկից, Ուոլթերը պարզում է, որ Անը երբեք չգիտեր Գլայդի գաղտնիքը։ Նա միայն գիտեր, որ Գլայդի մասին ինչ-որ գաղտնիք կար և կրկնել էր այն բառերը, որն իր մայրը ասել էր զայրացած ժամանակ՝ Գլայդին սպառնալու համար։ Իրականում Գլայդի մայրը արդեն ամուսնացած էր մի իռլանդացու հետ, ով լքել էր վերջինիս և նորից չէր ամուսնացել։ Նա որևէ խնդրի չէր բախվել իր բաժինը պահանջելուց, իսկ Գլայդին անհրաժեշտ էր իր ծնողների ամուսնության վկայականը՝ փող վերցնելու նպատակով։ Նա գնացել է իրենց գյուղի եկեղեցին, որտեղ նրա ծնողներն են միասին ապրել և որտեղ նաև մահացել էր այնտեղ աշխատող քահանան, և կեղծ ամուսնություն է գրանցել։ Տիկին Քաթերիկը օգնել էր վերջինիս կեղծ ամուսնություն գրանցելու հարցում և պարգևատրվել էր ոսկյա ժամացուցով և տարեկան աշխատավարձով։

Գլայդի մահվանից հետ, որն այրվել էր կրակում՝ փաստաթղթի կրկնօրինակը վերացնելու ժամանակ, եռյակը ազատվում է հետապնդությունից, բայց, միևնույն է, նրանք ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել Լաուրայի իրական ինքնությունը։ Ուոլթերը կասկածում է, որ Անը մահացել է մինչև Լաուրայի ճանապարհորդությունը դեպի Լոնդոն, և սրա ապացույցը կփաստի նրանց պատմությունը, բայց միայն Ֆոսկոն գիտեր ճշգրիտ տվյալները։ Ուոլթերը տիկին Քաթերիկի նախկին գործատուից նամակ է ստանում, որից պարզ է դառնում, որ Անը Լաուրայի հոր ապօրինի զավակն էր։ Գալով օպերա Պեսկայի հետ՝ նա պարզում է, որ Ֆոսկոն դավաճանել է իտալական ազգայնամոլ հասարակությանը, որի բարձրաստիճան անդամն է հանդիսանում Պեսկան։ Երբ Ֆոսկոն ցանկանում է փախչել երկրից, Ուոլթերը նրանից գրավոր խոստովանություն է պահանջում՝ փոխարենը տրամադրելով ապահովագիր Անգլիայից։ Լաուրայի ինքնությունը օրինական կերպով վերականգնվել է, իսկ իր գերեզմանաքարի վրա մակագրությունը փոխվել է Ան Քաթերիկի։ Ֆոսկոն փախուստի է դիմում, բայց անմիջապես սպանվում է մի այլ գործակալի կողմից։ Հաստատելու, որ իր դիրքը նրա մասնաբաժնի վրա օրինական բնույթ է կրում, Ուոլթերը և Լաուրան ավելի շուտ են ամուսնացել, իսկ Ֆրեդերիք Ֆերլիի մահից հետո նրանց որդուն է անցնում Լիմերիջը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուոլթեր Հարթրայթ՝ նկարչության երիտասարդ ուսուցիչ, ով միշտ կողմնակից է արդարության հաստատմանը։
  • Ֆրեդերիկ Ֆեյրլայ՝ հարուստ և հիպոխոնդրիկ հողատեր, Լաուրա Ֆեյրլայի քեռին, որը հայտնի է իր ծաղրական վերաբերմունքով մնացած բոլոր կերպարների նկատմամբ։
  • Լաուրա Ֆեյրլա՝ պարոն Ֆեյրլայի նուրբ, պարզամիտ և գեղեցիկ զարմուհին։ Վերջինս որբ է և ժառանգատեր։
  • Մարիան Հալքոմբ՝ Լաուրայի ավագ խորթ քույրը, որն այդքան էլ տեսքով գրավիչ չէ, բայց առանձնանում է իր խելամտությամբ և ճարպկությամբ։ Նա, ըստ Ջոն Սազրլանդի, համարվում է Վիկտորյական գրականության ամենահրաշալի արարչագործություններից մեկը[5]։
  • Ան Քաթերիկ՝ (Սպիտակազգեստ կինը)՝ մի տարօրինակ, երիտասարդ կին՝ հայտնի իր սպտակ զգեստով, ով Լաուրայի հոր ապօրինի դուստրն է։
  • Ջեյն Քաթերիկ՝ Անի անխիղճ մայրը, որը սյոր Փերսիվալ Գլայդի հետ մեկտեղ դասավորել է իր աղջկան հոգեբուժարանում։ Նա հանդես է գալիս որպես բացասական կերպար։
  • Վինսենթ Գիլմոր՝ Ֆեյրլայների փաստաբանը և մոտ ընկերը։
  • Սյոր Փերսիվալ Գլայդ, Բարոնե՝ Լաուրայի փեսացուն, իսկ ավելի ուշ ամուսինը։ Սովորաբար միշտ հիանալի ու գթասիրտ ձևով է հանդես գալիս, բայց երբեմն կոպտում է։
  • Քաունթ Ֆոսկո՝ սյոր Փերսիվալի լավագույն ընկերը, նրա ամբողջական անունն է Իսիդոր Օտավիո Բալդասար Ֆոսկո։ Բավականին չաղ իտալացի, որն իր ետևում ունի առեղծվածային անցյալ։ Նա տարօրինակ է, սիրալիր, քաղաքավարի, բայց միևնույն ժամանակ խելացի և սպառնալից։ Նա խնամում է դեղձանիկների և մկների՝ որպես ընտանի կենդանիներ։ Քաունթը այնքան շատ համակրանք է տածում Մարիանի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս խելամտությունը, որ պատրաստ է հրաժարվել իր ծրագրում ներառված որոշ կետերից՝ (ինչպիսիք են՝ օրինակ թույլատրել Մարիանին Լաուրային դուրս բերել հոգեբուժարանից) հանուն Մարիանի ։
  • Քաունթեսս Ֆոսկո՝ Լաուրայի մորաքույրը, որն առաջ թեթևամիտ էր, բայց այժմ կորցրել է կյանքի նկատմամբ իր գույները։
  • Պրոֆեսոր Պեսկա՝ իտալերենի ուսուցիչ և Ուոլթերի լավ ընկերը։ Հենց նա է Ուոլթերի համար աշխատանք գտնում Լիմերեջների տանը՝ ներկայացնելով վերջինիս Լաուրային և Մարիանին, և որն էլ վերջում անսպասելիորեն դառնում է Ֆոսկոյի հակառակորդը։

Թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի թեման օրենքով ամուսնացած կնոջ անհավասար իրավունքն է հանդիսանում։ Լաուրա Գլայդի քեռին անտեսեց վերջինիս շահերը և նրան պատկանող 20,000 ֆունտ ժառանգությունը (այդ ժամանակ բավականին խոշոր գումար էր համարվում) նրա մահվանից հետո անցնում է իր ամուսնուն։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը 1859–60-ական թվականներին առաջին անգամ հրատարակվել է վեպ-թերթոնում՝ հայտնվելով Չարլս Դիքենսի «All the Year Round» և «Harper's Weekly» ամսաթերթերում։ Այն գրքի տեսքով լույս է ընծայվել 1860 թվականին[6]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բավականին մեծ հաջողություններ է գրանցել, և ժամանակակից քննադատներն ու լսարանը այն hամարում են Քոլինզի լավագույն վեպը[6]։ Այս տեսակետին է հակված նաև հենց ինքը՝ Քոլինզը, քանի որ իր վեպերից սա միակն է, որ արձանագրված է իր տապանագրի վրա՝ «Սպիտակազգեստ կնոջ վեպի և այլ աշխատանքների հեղինակ»[6][7]։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1860 թվականին Սարեյ թատրոնը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» սենսացիոն մելոդրաման։
  • 1871 թվականին Ուիլկի Քոլինզը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» մելոդրաման։
  • 1975 թվականին Թիմ Քելլին բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» մելոդրաման։
  • 2004 թվականին Էնդրու Լլոյդ Ուեբերը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» մյուզիքլը։
  • 2005 Քոնսթանս Քոքսը բեմադրում է «Սպիտակազգեստ կինը» պիեսը[8]։

Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912 թվականին ցուցադրվեցին ամերիկյան արտադրության երկու համր ֆիլմեր` «Սպիտակազգեստ կինը» անվամբ։
  • 1917 թվականին ցուցադրվեցին ամերիկյան արտադրության երկու համր ֆիլմեր, որոնցից մեկը կոչվեց «Սպիտակազգեստ կինը», որում մասնակցություն է ունեցել ամերիկացի դերասանուհի Ֆլորենս լա Բադին, իսկ մյուսը` «Խճճված կյանքեր»։
  • 1921 թվականին թողարկվեց ավստրիական արտադրության համր ֆիլմ` «Սպիտակազգեստ կինը» անվամբ։
  • 1929 թվականին Ռոբերտ Քալինի ղեկավարմամբ թողարկվեց բրիտանական արտադրության համր ֆիլմ` «Սպիտակազգեստ կինը» անվամբ, որում հանդես են եկել Հեդոն Մասոնը` Ուոլթեր Հարթրայթի դերում և Լուիզ Փրուսինգը` Մարիան Հալքոմբի դերում։
  • 1940 թվականին Ջորջ Քինգի ղեկավարմամբ թողարկվեց «Հանցագործություններ գաղտնի տանը» ֆիլմը, որը հիմնորեն կապված է «Սպիտակազգեստ կինը» գրքի սյուժեի հետ։ Դրանում հանդես են եկել Թոմ Սլայդերը՝ սյոր Փերսիվալ Գլայդի դերում և Հեյ Փեթրին՝ Քաունթ Ֆոսկոյի դերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilkie Collins (1887 թ․ նոյեմբերի 26). «How I Write my Books». The Globe.
  2. «Mr Wilkie Collins in Gloucester Place». Number 81 in 'Celebrities at Home', The World. 1877 թ․ դեկտեմբերի 26.
  3. McCrum, Robert (2003 թ․ հոկտեմբերի 12). «100 greatest novels of all time». Guardian. London. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. "BBC – The Big Read". BBC. April 2003, Retrieved 18 October 2012
  5. The Woman in White, notes by John Sutherland, 0-19-283429-0
  6. 6,0 6,1 6,2 Symons, Julian (1974). Introduction to "The Woman in White",. Penguin.
  7. Peters, Catherine (1993). The King of Inventors. Princeton University Press.
  8. «The Woman in White». Samuel French Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակազգեստ կինը» հոդվածին։