Ուիլկի Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլկի Քոլինզ

Ուիլյամ Ուիլկի Քոլինզ (անգլ.՝ William Wilkie Collins, 1824—1889), անգլիացի գրող, 27 վեպի, 15 պիեսի և ավելի քան 50 պատմվածքների հեղինակ: Առավել հայտնի ստեղծագործություններից են «Սպիտակազգեստ կինը» (The Woman in White, 1860) և «Լուսնաքար» (The Moonstone, 1868, թարգմանվել է հայերեն[1]) վեպերը: «Լուսնաքարը» համարվում է անգլերեն լեզվով գրված առաջին դետեկտիվ վեպը:

Կենսագրություն [խմբագրել]

Ուիլիամ Ուիլքի Քոլինզը ծնվել է 1824 թ. հունվարի 8-ին հայտնի արքայական լանդշաֆտային նկարիչ` Ուիլիամ Քոլինզի ընտանիքում: 1826թ. ընտանիքը տեղափոխվում է Համստեդ Փոնտ փողոց: 1828թ. ծնվում է նրա եղբայրը` Չարլզ Էլստոն Քելինզը: 1835թ. Քոլինզը հաճախում է Մեդա Վալ ակադեմիայի դպրոցը:

1836-1838 թթ. Քոլինզը ընտանիքի հետ ապրում է Իտալիայում և Ֆրանսիայում, ինչը մեծ ազդեցություն է թողնում նրա վրա: 1838-1840 թթ. նա հաճախում է Հայբըրի պրն. Քոլի մասնավոր գիշերօթիկ դպրոցը: Այդ դպրոցում մի տղա կար, որը ստիպում էր նրան քնելուց առաջ հեքիաթ կարդար: «Այդ տխմարն էր, որ իմ մեջ արթնացրեց այդ ուժը: Եթե նա չլիներ, ես երբեք չէի իմանա դրա մասին: Երբ ավարտեցի դպրոցը ես շարունակեցի հեքիաթ պատմել, բայց իմ հաճույքի համար»,- ասում է Քոլինզը:

1840 թ. ընտանիքը տեղափոխվում է Օքսֆորդ 85 Տեռաս, Բեյսուոտեր: 1841 թ. նա թողնում է դպրոցը և դառնում Անտրոբւուս և Քո (Antrobus & Co) թեյի առևտրով զբաղվող կազմակերպության դպիրը: Քոլինզի առաջին պատմությունը «Կառապանի վերջին փուլը» (The last stage coachman) տպագրվել է “Illuminated” ամսագրում 1843 թ.: 1844 թ. Չարլզ Ուարդի հետ գնում է Ֆրանսիա: Հենց այդ տարի նա գրում է իր առաջին նովելը` «Լոլանի»կամ «Թահիտին ինչպես եղել էր» սիրավեպը ( Iolani, or Tahiti as It Was; a Romance): 1845 թ. ստեղծագործությունը ներկայացրել են Չափման և Հոլ( Chapman and Hall), բայց մերժվել է: Իր կյանքի ընթացքուն նովելն այդպես էլ չտպագրվեց: Հենց այս նովելը գրելու ժամանակ էր, որ Քոլինզի հայրը հասկացավ, որ իր տղան չի շարունակելու հոր գործը և նկարիչ չի դառնա: 1846 թ. Քոլինզը ընդունվում է Լինքոլնզ Ինը(Lincoln's Inn) oրենք սովորելու համար: Դա նրա հոր նախաձեռնությունն էր, որպեսզի Քոլինզը կայուն եկամուտ ունենար: Հոր մահից հետո`1848 թ., Քոլինզը հրատարակում է իր առաջին գիրքը « Ուիլիամ Քոլինզի կյանքի հուշերը» ( Memoirs of the Life of William Collins, Esq., R.A): Շուտով ընտանիքը տեղափոխվում է Բլենդֆորդի 38 Հրապարակ, որտեղ իրենց նկարչական սենյակն օգտագործում են սիրողական թատրոնների համար: Նա կարողանում է ավարտել իր իրավագիտական դասերը և 1851 թ. դառնում է իրավաբան: Քոլինզը երբեք պրակտիկորեն չի օգտագործել իրավագիտական հմտությունները, փոխարենը օգտագործել է իր գործերում: 1884 թ. ընտրվում է Գրողների միության փոխնախագահ:

1889 թ. սեպտեմբերի 23 մահանում է Ոիիլպոլ 82 Փողոցում: Նրան թաղել են Քենսել Գրին գերեզմանատանը, որը գտնվում է Լոնդոնի արևմուտքում: Նրա գերեզմանաքարի փորագրությունը բնորոշում է նրան որպես «Սպիտակազգեստ կինը» նովելի հեղինակ:

Արտաքին հղումներ [խմբագրել]


Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Լուսնաքար: Վեպ/Ռուս.թարգմ.`Վ.Վարդանյան, Երևան, Սովետական գրող.1985, 592 էջ:
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝