Սոֆյա Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Բաբայան
Ծնվել է1855[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 20, 1940(1940-01-20)
Մահվան վայրՓարիզ[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունուսուցչուհի, հասարակական գործիչ և education activist
ԱմուսինԱվետիք Բաբայան
ԵրեխաներՄարգարիտ Բաբայան, Արմինիա Բաբայան և Շուշանիկ Բաբայան

Սոֆյա Գևորգի Բաբայան (1855[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 20, 1940(1940-01-20), Փարիզ[2]), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Գերմանիայի Գոթա քաղաքի Մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայում (1874), կատարելագործվել Վիեննայում։ 1877 թվականին Թիֆլիսում հիմնել է ընտանեկան մանկապարտեզ։ 1880 թվականին ամուսնու՝ բժիշկ և մանկավարժ Ավետիք Բաբայանի մասնակցությամբ ստեղծել է Ֆրեոբելյան ընկերությունը, որը 1882 թվականի մայիսի 14-ին Թիֆլիսում բացել է հայկական առաջին ժողովրդական մանկապարտեզը (Զրկինենց եկեղեցուն կից շենքում)։ Բաբայանը երեխայի դաստիարակության գործում կարևորել է ընտանիքի դերը, համարելով այն ուրույն հասարակական միջավայր, ուր սկզբնավորվում է երեխայի համակողմանի զարգացումը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Բաբայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 187