Շուշանիկ Բաբայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շուշանիկ Բաբայան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19 (31), 1879[1] Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Մահացել է | հունվարի 28, 1952[1] (72 տարեկան) Փարիզ[1] |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և կլավեսինահար |
Գործիքներ | դաշնամուր |
Ամուսին | Լուի Լալուա |
Շուշանիկ Ավետիքի Բաբայան (մայիսի 19 (31), 1879[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 28, 1952[1], Փարիզ[1], Լալուա-Բաբայան), հայ դաշնակահարուհի։
ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուայի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուշանիկ Բաբայանը ծնվել է 1879 թվականին Թիֆլիսում, հայ հիգիենիստ Ավետիք և մանկավարժ Սոֆյա Բաբայանների ընտանիքում։ 1886 թվականին ընդունվել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշակերտել Մ․ Զ․ Գաբաևային։ 1904 թվականից մշտապես բնակվել է Փարիզում, կատարելագործվել Վանդա Լանդովսկայի մոտ, զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Հանդես է եկել բազմաթիվ դաշնամուրային կատարումներով, հատկապես` հայկական դաշնամուրային երկերի։
Մահացել է 1952 թվականի հունվարի 28-ին Փարիզում[2][3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայր՝ Ավետիք Բաբայան, հիգիենիստ
- Մայրը՝ Սոֆյա Բաբայան, մանկավարժ
- Ամուսին՝ Լուի Լալուա, երաժշտագետ
- Քույր՝ Մարգարիտ Բաբայան, դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։
- Քույր՝ Արմինիա Բաբայան, նկարչուհի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Գիտելիք.am » Blog Archive » ԲԱԲԱՅԱՆ (Լալուա-Բաբայան) Շուշանիկ Ավետիքի». giteliq.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ studio, 5165m. «Anunner.com - ԲԱԲԱՅԱՆ ընտանիք». www.anunner.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |