Սոֆյա Ագուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ագուլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Ագուլյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1909(1909-10-28)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1992
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգյուղատնտես և այգեգործ
Հաստատություն(ներ)ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն
Գործունեության ոլորտայգեգործություն
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1931)
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու (1953)
Պարգևներ

Սոֆյա Լիպարիտի Ագուլյան (հոկտեմբերի 28, 1909(1909-10-28), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1992, Երևան, Հայաստան), գյուղատնտես-այգեգործ, գիտնական։ Կենսաբանական գիտությունների թեկնածու (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։

1935-1959 թվականներին՝ ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ Լենինականի հենակետի, 1959-1979 թվականներին` պտուղների ընտրասերման և սորտափորձարկման բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, պտղատու տեսակների սորտաուսումնասիրման, դրանց կենսաբանական առանձնահատկությունների, ցրտադիմացկունության, սորտափորձարկման և ընտրասերման խնդիրներին[1]։

Փորձարկել է 19 սորտ` խնձորենու, տանձենու, սալորենու, հաղարջենու և ելակի, որից շրջանացվել է ելակի 4 սորտ՝ Լոռի, Ռուբինե, Լենինականի, Արևիկ։

Շքանշաններ, պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1959)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ փոքր (1954), մեծ արծաթե (1962), բրոնզե (1968) մեդալներ
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1979)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինականի սարահարթի պայմաններում խնձորենին և գետնամորին տնկելու ժամկետները սահմանելու հարցի առթիվ։ Ագուլյան Սոֆյա Լիպարիտի, Երևան, Հայպետհրատ, 1942։
  • Միչուրինյան խնձորենիների մի քանի սորտերի աճումը Լենինականի բարձրավանդակի պայմաններում։ Երևան, Հայպետհրատ, 1942 (համահեղինակ)։
  • Մորու և գետնամորու սորտերի նախնական փորձարկման արդյունքները Լենինականի սարահարթի պայմաններում։ Այգեպտղաբուծական գիտահետազոտական սելեկցիոն կայան, Երևան, Հայպետհրատ, 1943։
  • Ելակ։ Ագուլյան Սոֆյա Լիպարիտի, ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության այգեգործական, գինեգործական և պտղաբուծական ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ գյուղմինիստրության գյուղատնտեսական գիտության գլխավոր վարչության հրատարակչություն, 1958։
  • Հայաստանի պտուղները։ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1958 (համահեղինակ)։
  • Հատապտղային կուլտուրաներ, Երևան, 1969 (համահեղինակ)։
  • Հայաստանի պտուղները, 2 հատորով, Երևան, 1970 (համահեղինակ)։
  • Абрикос: Сборник материалов научной конференции по абрикосу, состоявшейся в г. Ереване в июле 1967 г, виноделия и плодоводства—Научная конференция по абрикосу (Ереван, июль, 1967), Ереван, Айастан, 1970.
  • Հայկական ԽՍՀ խնձորենու շրջանացված և տարածված սորտերի համառոտագրություն։ ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1983:
  • Հայկական ԽՍՀ տանձենու և սերկևիլենու շրջանացված և տարածված սորտերի համառոտագրություն։ ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1983:
  • Հատապտղատու կուլտուրաների սորտերը և դրանց մշակության ագրոմիջոցառումները։ (Հանձնարարականներ), ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1983:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ագուլյան» հոդվածին։