Սուրճ մակիատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրճ մակիատո
Ծագման երկիր Իտալիա
ԲաղադրամասերԷսպրեսո և կաթ
 Macchiato Վիքիպահեստում

Սուրճ մակիատո (Իտալերեն արտասանություն՝ [kafˈfɛ makˈkjaːto] ( )), երբեմն անվանում են նաև Էսպրեսո Մակիատո[1][2]։ Էսպրեսո սուրճը ըմպելիք է՝ քիչ քանակությամբ կաթով, սովորաբար փրփրած։ Իտալերեն macchiato բառացի թարգմանած՝ նշանակում է "ներկված" կամ " խայտաբղետ":

Ինչպես կապուչինոյի, այնպես էլ մակիատոյի հիմքը Լատտե-արտն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մակիատո» անունը կապված է հետևյալ իրադարձության հետ. բարիստան մատուցողներին պետք է ցույց տալ սովորական Էսպրեսոյի և քիչ քանակությամբ կաթով Էսպրեսոյի տարբերությունը։ Վերջինս պիտակավորված էր։ Այս գաղափարը արտացոլված է նաև պորտուգալական ըմպելիքի անվան մեջ '"café pingado", ինչը նշանակում է "կաթիլով սուրճ"[3]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն կաթով պատրաստված այլ սուրճերի, մակիատո սուրճն իր մեջ պարունակում է կաթի ամենամեծ տոկոսայնությունը։ Քիչ քանակությամբ կաթ ավելացնելու նպատակն այն չէ, որ սուրճի համն անհետանա, այլ այն, որ այն ապահովի քաղցրությամբ։ Ըմպելիքը սովորաբար պատրաստվում է էսպրեսոյի և փրփրած կաթի խառնուրդից[4]։ Հայտնի է նաև այլ բաղադրատոմս, ըստ որի էսպրեսսոյի վրա վերևից բարի գդալով ավելացվում է շատ նուրբ կաթի փրփուրի կաթիլ(մոտավորապես 15 մլ)։ Մակիատոյի այն տարատեսակը, որը պատրաստվում է սառը կաթով, կոչվում է իտալ.՝ Freddo, իսկ տաք կաթովը՝ իտալ.՝ Caldo: Մեկ բաժին սուրճը պահանջում է 5-10 գրամ(1-2 թեյի գդալ) կաթ, որը եփված կլինի 60–66 °C (140–150 °F)[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Milk Frothing Guide", CoffeeGeek, 13 June 2012». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. "Espresso Macchiato", Starbucks Coffee Company, 13 June 2012
  3. «How to order coffee in Portugal».
  4. Davids, Kenneth (1997). Espresso: The Ultimate Coffee. Cole Group. ISBN 1564265579.
  5. Moldvaer, Anette (2014). Coffee Obsession. Dorling Kindersley Limited. էջեր 150–151.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]