Սուվլայի ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուվլայի ծոց
Տեսակծոց
Երկիր Թուրքիա
Քարտեզ
Քարտեզ

Սուվլայի ծոց (թուրքերեն՝ Suvla Koyu), ծովածոց Թուրքիայի Հանրապետության արևմուտքում՝ Եգեյան ծովում։ Գտնվում է Գալիպոլիի թերակղզում՝ Դարդանելի նեղուցի շրջակայքում` Թուրքիայի եվրոպական հատվածում։ Ընկած է Սարոսի ծոցից դեպի հարավ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նախկինում Հունաստանին պատկանող Գալիպոլի կամ Թրակիական Խերսոնեսի գրավումից հետո Սուվլայի ծոցն անցել է թուրքերի վերահսկողության տակ։ Այն ունեցել է առևտրային կարևոր նշանակություն։

Սուվլայի ծոցն առավել հայտնի է դարձել նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում այստեղ տեղի ունեցած արյունարբու մարտերից հետո։ 1915 թվականի օգոստոսի 6-ին բրիտանական զորքերը վայրէջք են կատարել ծոցում և զինված գործողություններ սկսել ընդդեմ Օսմանյան կայսրության։

Ճակատամարտում անտանտյան զորքերը ծանր պարտություն են կրել և հեռացել Արևմտյան Թուրքիայից։ Այս առումով Սուվլայի ճակատամարտը հայտնի է, որպես վայր, ուր անիմաստ թափվել է բրիտանացի զինվորների արյուն։ Ճակատամարտին են նվիրված մի շարք բրիտանական և իռլանդական երգեր։ Դրանցից են «Մառախլապատ ցող» և «կամավոր սերժանտ» բալլադները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Çanakkale'den Yepyeni Bir Şarap Markası: 'Suvla'» (Turkish). Çanakkale'nin Rehberi. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուվլայի ծոց» հոդվածին։