Սուպրասլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սուպրասլ
լեհ.՝ Supraśl
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1500 թ.
Մակերես5,68 կմ²
Բնակչություն4427 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ85
Փոստային դասիչ16-030
Պաշտոնական կայքsuprasl.pl
Սուպրասլ (Լեհաստան)##
Սուպրասլ (Լեհաստան)

Սուպրասլ (լեհերեն՝ Supraśl), քաղաք Լեհաստանի Պոդլասիե վոևոդության Բելոստոկի շրջանում (պովիատում)։ Նույնանուն համայնքի (Supraśl gmina) վարչական կենտրոնն է։ Ընկած է Սուպրասլ գետի ափին, շրջապատված Կնիշինսկա անտառով, շրջկենտրոն Բելոստոկից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Նախկինում գտնվել է բելառուսական Գրոդնո մարզի տնտեսական գոտում[2]; Ներկայումս մտնում է լեհական Բելոստոկ քաղաքի ագլոմերացիայի մեջ։ Զբաղեցնում է 5,68 կմ² տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.621, խտությունը՝ 812 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[3][4]։

Սուպրասլում է գտնվում Կնիշինսկա ազգային պարկի վարչության գրասենյակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպրասլը հիմնադրվել է 15-րդ դարի կեսերին։ Գտնվել է Լիտվայի մեծ իշխանության Գրոդնոյի պովիատի (գավառի) կազմում[5]։ 1498 թվականին այստեղ ուղղափառ եկեղեցի է կառուցվել[6], որը հետագայում զարդարվել է սրբապատկերներով ու որմնանկարներով։ XVII—XVIII դարերում Սուպրասլը դարձել է գիտական ու մշակութային կարևոր կենտրոն, ունեցել է տպարան, հարուստ գրադարան։ Այստեղ գործել են տպագրիչներ Անտոն Չեռնյավսկին, Կրեստոմսկին, Ադամ Հենրիխ Պոդեբրանսկին, Կրակովի ակադեմիայի կերպարվեստի պրոֆեսոր և արքունի նկարիչ Անտոն Գրուշեցկին...

1919 թվականին Սուպրասլին շնորհվել է քաղաքի[7], դրանից 80 տարի անց՝ առողջարանի կարգավիճակ[8]։ Զբոսաշրջային մի շարք երթուղիներ են անցնում այս քաղաքով։ Գործում են զբոսաշրջության և ֆիզդաստիարակության բարձրագույն դպրոցը, սրբապատկերների թանգարանը։ Քաղաքը փայտամշակման արդյունաբերության կենտրոն է։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Augustin Theiner, Die neuesten Zustände der Katholischen Kirche beider Ritus in Polen und Rußland seit Katharina II. bis auf unsere Tage, Augsburg 1841
  • Konrad Eubel, Hierarchia Catholica Medii Aevi, vol. 6, p. 389
  • Alfred Ignatowicz, Greckokatolicka diecezja supraska (1796-1807), in "Wiadomości Kościele Archidiecezji w białymstoku" 1976, r. 2, nr 4, pp. 105–116.
  • Radosław Dobrowolski, Opat Supraski Biskup Leon Ludwik Jaworowski, Supraśl 2003, p. 333.
  • Nikolaj Dalmatov, Supraslskij Blagowescanskij Monastyr, St. Peterburg 1892, p. 611.
  • Gaetano Moroni, Dizionario di erudizione storico-ecclesiastica, vol. 71, Venice 1855, pp. 76–78

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/062013702094-0923472?var-id=1639616&format=jsonapi
  2. Iwona Borowik, Krzysztof Sztalt: Współczesna socjologia miasta. Wielość oglądów i kierunków badawczych dyscypliny. Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego, Wrocław 2007, s. 73. 978-83-229-2874-5.
  3. http://www.polskawliczbach.pl/Suprasl |titulo=Supraśl (Podláquia) mapas, imobiliário, CSO, acomodações, escolas, região, atrações, códigos postais, salário, desemprego, ganhos, tabelas, educação, jardins de infância, demografia |acessodata=2019-12-22 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
  4. https://stat.gov.pl/obszary-tematyczne/ludnosc/ludnosc/powierzchnia-i-ludnosc-w-przekroju-terytorialnym-w-2018-roku,7,15.html |titulo=Área e população em seção territorial em 2018 |acessodata=2019-12-22 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=pl}}
  5. Национальный атлас Беларуси, Mińsk 2002, s. 266–267.
  6. Polish Orthodoxy—the Feast of the Suprasl Icon of the Mother of God Արխիվացված 2020-12-01 Wayback Machine Serbian Orthodox Church
  7. Supraśl Encyklopedia PWN
  8. Rozporządzenie Rady Ministrów z dnia 28 grudnia 2001 r. w sprawie uznania miasta Supraśl za uzdrowisko (Կաղապար:Dziennik Ustaw).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուպրասլ» հոդվածին։