Սյուզի Սոլիդոր
Սյուզի Սոլիդոր ֆր.՝ Suzy Solidor | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Saint-Servan-sur-Mer, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
Մահացել է | մարտի 30, 1983[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Կան սյուր Մեր[4] |
Գերեզման | Կան սյուր Մեր[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, nightclub owner, մոդել և կինոդերասանուհի |
Ժանրեր | երգ |
Սյուզի Սոլիդոր (ֆր.՝ Suzy Solidor, Suzanne Louise Marie Marion, դեկտեմբերի 18, 1900[1][2][3][…], Saint-Servan-sur-Mer, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] - մարտի 30, 1983[1][2][3][…], Կան սյուր Մեր[4]), ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի, մոդել, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուզաննան հանդիսանում է Սեն-Մալո քաղաքի փաստաբան և պատգամավոր, XIX դարասկզբի հայտնի ծովահեն Ռոբեր Սյուկուի ժառանգորդ՝ Ռոբեր-Անրի Սյուրկուի արտամուսնական զավակը, ով իր ծովահենային ծագման մասին սիրով պատմում էր հետագայում։ 1907 թվականին նրա մայրը ամուսնացավ Էժեն Պրյուդան Ռոշեյի հետ, ով որդեգրեց Սուզաննային և նրան տվեց իր ազգանունը։ Բեմական Սոլիդոր ազգանունը Սուզաննա Ռոշեն կապել է Սեն-Սերվանի թաղամասի անվանման հետ, որտեղ միառժամանակ ապրել է իր ընտանիքը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել է Փարիզ, Ժաննա Լանվենի մոտ եղել է մանեկենուհի, երգել է կաբարեյում։ Այս ժամանակահատվածին է վերաբերում նրա սիրավեպերը անտիկվարիանտի հայտնի կոլեկցիոներ Իվաննա դե Բրեմոն դ,Արի (1894-1976 թթ.), Սենտ-Էքզյուպերիի ընկեր օդաչու ժան Մերմոզի (1901-1936 թթ.), և այլոց հետ։ 1933 թ.-ից 1946 թվականները ելույթ էր ունենում, Սուրբ Աննայի փողոցում իր կողմից բացված, Փարիզյան կյանք կաբարեյում։ Երբ օկուպացիայի շրջանում կաբարե էին այցելում գրեմանացի սպաները, Սյուզին սկսեց նրանց համար առաջինը Ֆրանսիայում, կատարել այն ժամանակ մոդայիկ համարվող Լիլի Մարլեն երգը (պատերազմից հետո նա հինգ տարով զրկվեց հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց՝ հակառակորդի հետ համագործակցելու համար)։ 1952 թվականից բացել է Սյուզի Սոլիդորի մոտ սրճարանը Բալզակի փողոցի վրա։ 1960 թվականին տեղափոխվել է Կան-Սյուր-Մեր քաղաքը (ծովափնյա Ալպեր), որտեղ բացել է անտիկվարատային կրպակ և կաբարե, որում երգել է մինչ 1967 թվականը։ Չի ամուսնացել, լեսբուհի է[6]։
Մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով 1920-1930-ական թվականներին Փարիզի վառ սիմվոլիկ կերպարներից մեկը, Սյուզի Սոլիդորը մոդել է հանդիսացել բազմաթիվ նկարիչների ու քանդակագործների համար, նրան անվանում էին բոլոր ժամանակների ամենադիմանկարային կինը և գրում էին, քանդակում, լուսանկարում ժորժ Բրակը, Ֆրենսիս Բեկոնը, Վլամինկը, Ման Ռեյը, Ֆուժիտան և այլք։ 1973 թվականին Սոլիդորը Կան-սյուր-Մեր քաղաքին նվիրել է իր քառասուն դիմանկարները, որոնք այժմ գտնվում են տեղի թանգարան-դղյակ Գրիմալդիում։
Գրքեր, թատրոն, կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզի Սոլիդորը 1930-1940-ական թվականներին գրել է մի շարք սիրավեպեր։ Նկարահանվել է Ժաննա դը Լիմյուրայի ֆիլմերում (ըստ Վիկտոր Մարգերիտայի համանուն վեպի Ազատ կինը, 1936,) Արլետտի և Էդիտ Պիաֆի մասնակցությամբ և Մարի Բելլի, Ժանա Էպշտեյնի (Կինը աշխարհի ծայրից, 1937), խաղացել է Բրեխտայի Եռագրոշ օպերայում (դը լ, Էտուալ թատրոն)։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նրա մասին նկարահանվել է Ալեն Գալեյի Սյուզի Սոլիդորի տարօրինակ ճակատագիրը վավերագրական ֆիլմը։
- Նրա երգերի ձայնասկավառակները վերաձայնագրվում են առ այսօր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Suzy Solidor et ses portraitistes: deux cents peintres, un modèle. Paris: La Nef de Paris, 1958
- Latimer T.T. Women together/women apart: portraits of lesbian Paris. New Brunswick: Rutgers UP, 2005
- Carbonel M.-H. Suzy Solidor: Une vie d’amours. Marseille: Autres temps, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография, фото, дискография, видео Արխիվացված 2009-08-26 Wayback Machine
- С портретом работы Тамары Лемпицкой, 1933
- Галерея портретов Сюзи Солидор
- На сайте IMDB
- Видео, аудио
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ծննդական
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article3235
- ↑ Latimer, Tirza True (2005), Women Together/Women Apart: Portraits of Lesbian Paris, Rutgers University Press, էջեր 105–135, ISBN 0813535956
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզի Սոլիդոր» հոդվածին։ |
|