Սիմոն Մոգ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Մոգ (հուն.՝ Σίμων ό μάγος), ըստ Նոր Կտակարանի «Գործք առաքելոցի» (Ը, 9-24) սամարացի մոգ, ցանկացել է Պետրոս և Հովհաննես առաքյալներից փողով գնել մկրտվածների վրա սուրբ հոգին իջեցնելու և հրաշքներ գործելու կարողությունը` ձեռքերը նրանց վրա դնելու միջոցով, ինչպես նրանք անում էին: Սակայն Պետրոսը նրան պատասխանեց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ. 21դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ» (Ը, 20-21)։
Միջնադարում Սիմոնի անունով սիմոնականներ էին կոչվում նրանք, որոնք զբաղվում էին սրբությունների (հոգևոր բարիքների և եկեղեցական պաշտոնների) առուծախով:
Քրիստոնյա եկեղեցին նաև համարում է Սիմոն Մոգին գնոստիկական ուսմունքի հիմնադիր: