Սիլվերսան Փիքապս
| Սիլվերսան Փիքապս | |
Silversun Pickups-ը 2012-ին (ձախից-աջ) Քրիսթոֆեր Գուանլաո, Նիկկի Մոնինգեր, Բրայան Աուբերտ և Ջո Լեսթեր |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Երկիր | Լոս Անջելես, Միացյալ Նահանգներ |
| Ժանրեր | Ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, դրիմ փոփ, շուգեյզ |
| Գործունեություն | 2002–ներկա |
| Լեյբլ | Dangerbird |
| Կայք | silversunpickups.com |
| Անդամներ | |
| Բրայան Աուբերտ Նիկկի Մոննինգեր Քրիսթոֆեր Գուանլաո Ջո Լեսթեր |
|
| Նախկին անդամներ | |
| Էլվիրա Գոնզալեզ Ջեք Քեննեդի |
|
Silversun Pickups (Սիլվերսան Փիքապս), ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, շուգեյզ նվագող ամերիկյան խումբ Լոս Անջելես քաղաքում։ Կազմավորվել է 2002 թվականին: Ներկայում բաղկացած է չորս հիմնական անդամներից՝ Բրայան Աուբերտ (Brian Aubert)` կիթառ, վոկալ, Նիկկի Մոննինգեր (Nikki Monninger)` բաս կիթառ, վոկալ, Քրիսթոֆեր Գուանլաո (Christopher Guanlao)` հարվածայիններ, Ջո Լեսթեր (Joe Lester)` դաշնամուր:
Խմբի դեբյուտային մինի ալբոմը՝ Pikul-ը, թողարկվել է 2005 թվականին, առաջին ամբողջական ալբոմը՝ Carnavas-ը՝ 2006-ի հուլիսի 26-ին: Երկրորդ ստուդիական ալբոմը՝ Swoon-ը, թողարկել են 2009-ի ապրիլի 14-ին: Խմբի թվով երրորդ ալբոմը` Neck Of The Woods-ը, թողարկվել է 2012-ի մայիսի 8-ին:
Բովանդակություն |
Կազմավորումը և պատմությունը [խմբագրել]
Pikul EP (2002-2005) [խմբագրել]
Խմբի անդամներն ընկերներ են, ովքեր նախկինում միասին նվագել են իրենց ընդհանուր ընկերներից մեկի խմբում: Կարիերան սկսել են Լոս Անջելեսի ակումբներում նվագելով, ամենից հաճախ Սիլվեր Լեյքի Silverlake անունով լաունջում կամ հարևանությամբ գտնվող Spaceland-ում: Խմբի ծագման վայրը համարվում է Սիլվեր Լեյքը: Ի սկզբանե խումբը կրում էր A Couple of Couples անվանումը, քանի որ խմբի հին կազմի անդամները զույգերով ռոմանտիկ կապի մեջ էին: Իսկ խմբի ներկա անվանումը վերցված է Silverlake լաունջի դիմաց գտնվող ալկոհոլային խմիչքի խանութից:
Pikul-ի երգերից մեկը՝ "Kissing Families"-ը նվագելու համար խումբը հրավիրել էր Սիլվեր Լեյքի երաժիշտներից Տանյա Հադենին:[1]
[խմբագրել]
2006 թվականի սեպտեմբերի 26-ին խումբը թողարկում է առաջին ստուդիական ալբոմը՝ Carnavas-ը[2]: Ալբոմի չորս սինգլներից երկուսը՝ "Lazy Eye"-ը և "Well Thought Out Twinkles"-ը, տեղ են գտնում 2007 թվականի Billboard-ի ժամանակակից ռոք երգերի չարթում: "Lazy Eye"-ը ընդգրկվել է հայտնի վիդեո խաղերի՝ Rock Band 2-ի և Guitar Hero World Tour-ի երգերի ցուցակում:[3] 2006-ի դեկտեմբերի 9-ին խումբն ավարտում է երեքշաբաթյա շրջագայությունը Wolfmother խմբի հետ որպես տաքացնող խումբ: Դրանից հետո շրջագայել են OK Go-ի, Snow Patrol-ի հետ Միացյալ Նահանգներում իրենց գարնանային շրջագայության շրջանակում, որն էլ ավարտվեց 2007-ի ապրիլի 10-ին: Շրջագայությունից հետո համերգային ելույթներով հանդես են եկել մի շարք փառատոններում, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգում անցկացվող Coachella երաժշտական փառատոնին 2007-ի ապրիլի 27-ին: 2007 թվականի մայիսի 27-ին Carnavas-ը թողարկվեց Եվրոպայում: Հենց այդ ժամանակ խումբը նվագեց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Նույն ընթացքում նրանք հանդես եկան որպես տաքացնող խումբ Foo Fighters-ի համերգներին Էդինբուրգ և Դուբլին քաղաքներում: Silversun Pickups-ը նաև նվագել է Kaiser Chiefs-ի հետ նրանց եվրոպական շրջագայության ժամանակ: Carnavas-ը Billboard 200 ալբոմների ցուցակում 80-րդ տեղում էր և թողարկման պահից վաճառվել է 435 հազար օրինակով:
Swoon (2008-2010) [խմբագրել]
Երկրորդ ալբոմը՝ Swoon-ը[4], թողարկվել է 2009-ի ապրիլի 14-ին և հիմնականում դրական գնահատականների է արժանացել: Այն իր թողարկման առաջին շաբաթում վաճառվել է 43 հազար, իսկ ընդհանուր առմամբ՝ 285 հազար օրինակով: Խմբի վոկալիստը՝ Բրայան Աուբերտը, որոշ երգեր որակել է որպես բավական հանգիստ և նուրբ, մինչդեռ մյուսները՝ աղմկոտ:[5] Առաջին սինգլը՝ "Panic Switch"-ը, թողարկվել է 2009 մարտի 17-ին: Երգի տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է VH1 և MTV երաժշտական ալիքների եթերում: 2009-ին խումբը MTV Unplugged-ի ժամանակ ակուստիկ կատարումներով ներկայացրել է "Catch and Release"-ը, "Panic Switch"-ը, "Lazy Eye"-ը, "Well Thought Out Twinkles"-ը, "Growing Old is Getting Old"-ը և "Kissing Families"-ը: 2009-ին Silversun Pickups-ը Գրեմմիի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ նոմինացվել է Լավագույն նոր արտիստ անվանակարգում, ինչը խոսակցությունների առիթ տվեց, քանի որ մինչ 2008-2009 թվականները խումբն արդեն բավական հայտնի էր[6]: 2009-ի ձմռանը նրանք շրջագայել են Placebo-ի, ինչպես նաև Manchester Orchestra-ի հետ` որպես հիմնական աջակցող խումբ: 2010-ին խումբը շրջագայել է Muse[7], Against Me!, The Henry Clay People, Birds Of Tokyo խմբերի հետ: Swoon ալբոմի աջակցությանն ուղղված 18-ամսյա տևած շրջագայությունը խումբն ավարտեց Օստինում համերգով:
Neck of the Woods (2011-ից մինչ այժմ) [խմբագրել]
2011 թվականից Silversun Pickups-ն աշխատում էր թվով երրորդ ստուդիական ալբոմի վրա, որի ընթացքի վերաբերյալ նկարներ և այլ նյութեր ժամանակ առ ժամանակ հրապարակվում էին խմբի սոցիալական էջերում: Աշնանը խմբի լեյբլը՝ Dangerbird Records-ը, պաշտոնական հայտարարություն արեց այն մասին, որ նոր ալբոմը խումբը պատրաստվում է թողարկել 2012-ի գարնանը[8]: 2011-ի նոյեմբերի 25-ին խումբը Record Store Day-ի Black Friday-ի շրջանակում թողարկում է Seasick EP-ն 10 դյույմանոց վինիլների վրա: EP-ն բաղկացած էր խմբի՝ Swoon ալբոմի ձայնագրությունների ժամանակից մնացած 3 երգերից, որոնք մինչ այդ չէին թողարկվել[9]: Խումբը հատուկ քավեր է արել Բոբ Դիլանի "Not Dark Yet" երգը, որն ընդգրկվել է Chimes of Freedom: Songs of Bob Dylan Honoring 50 Years of Amnesty International ալբոմում:[10] 2012-ի փետրվարի 7-ին հայտարարվեց, որ խումբը կնվագի Sasquatch! Music Festival 2012-ի հիմնական բեմում: 2012-ի մարտի 7-ին Աուբերտը թվիթերով հայտարարեց նոր ալբոմի` Neck Of The Woods-ի թողարկման օրը՝ 2012-ի մայիսի 8: Ալբոմից առաջին սինգլը "Bloody Mary (Nerve Endings)"-ն է, որը թողարկվել է 2012-ի մարտի 25-ին:[11]
Երաժշտական ոճն ու ազդեցությունը [խմբագրել]
Խմբի հնչողությունը, որը հարուստ է կիթառի խզված ձայնով, շատ հաճախ են նմանեցնում The Smashing Pumpkins խմբի հնչողությանը:
Հղումներ աղբյուրներին [խմբագրել]
- ↑ Pikul EP
- ↑ Silversin Pickups - Carnavas
- ↑ 13 Songs In Both 'Rock Band 2' And 'Guitar Hero: World Tour'
- ↑ Silversun Pickups - Swoon
- ↑ The Pendulum - Silversun Pickups make the crowd 'swoon'
- ↑ «Pop & Hiss». Los Angeles Times. December 4, 2009. http://latimesblogs.latimes.com/music_blog/2009/12/a-brief-primer-on-how-to-become-a-best-new-artist-at-the-grammys.html.
- ↑ Silversun Pickups
- ↑ Silversun Pickups Seasick 10" Vinyl Release Coming November 25th
- ↑ Silversun Pickups - Seasick EP (November 25, 2011)
- ↑ Chimes of Freedom: Songs of Bob Dylan Honoring 50 Years of Amnesty International
- ↑ Listen: Silversun Pickups new single Bloody Maty (Nerve Endings)