Սիգնե Բարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգնե Բարտ
Ի ծնեշվեդ.՝ Signe Magdalena Pettersson
Ծնվել էհունիսի 16, 1895(1895-06-16)[1][2]
ԾննդավայրUddevalla church parish, Շվեդիա
Վախճանվել էմարտի 15, 1982(1982-03-15) (86 տարեկան)
Մահվան վայրՄարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[3]
Մասնագիտություննկարչուհի, նկարչության ուսուցիչ և head of school
Ժանրբնանկար և նատյուրմորտ
ՈւսուցիչԱնդրե Լոտ
ԱշակերտներԵվա Բերգրեն, Kaj Piehl?, Bertil Johnsson? և Ann-Marie Lamm?
ԱմուսինԱմադե Բարտ

Սիգնե Բարտ (շվեդ.՝ Signe Barth, ամբողջական անունը՝ Signe Magdalena Barth, ծննդյամբ՝ Pettersson, հունիսի 16, 1895(1895-06-16)[1][2], Uddevalla church parish, Շվեդիա - մարտի 15, 1982(1982-03-15), Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ նկարչուհի և մանկավարժ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգնե Բարտը ծնվել է 1895 թվականի հունիսի 16-ին, Ուդդեվալլա քաղաքում, կալվածատեր, այնուհետև նահանգապետ Ֆրեդրիկ Պետտերսսոնի և նրա կնոջ Վենդելլա ֆոն Էսսենի (Wendela von Essen) ընտանիքում։ Սիգնեն մեծացել է Ուդդեվալլայի Emaus շրջանում։ 1914-1917 թվականներին սովորել է Ստոկհոլմում՝ Կարլ Վիլհելմսոնի գեղարվեստի դպրոցում, 1917-1918 թվականներին՝ Ստոկհոլմի ազատ արվեստների թագավորական ակադեմիայում և 1918-1919 թվականներին՝ Կոպենհագենում Էռնստ Գոլդշմիդտի (Ernst Goldschmidt) գեղարվեստի դպրոցում։

1920 թվականին Սիգնե Բարտը մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Անդրե Լոտի մոտ և Սկանդինավյան ակադեմիայում։ Նկարչուհին Փարիզում մնացել է մինչև 1936 թվականը, այստեղ ծանոթացել է շվեյցարացի նկարիչ Ամադե Բարտին և 1922 թվականին ամուսնացել նրա հետ։ Սակայն շուտով նրա ամուսինը հիվանդացել է տուբերկուլյոզով և 1926 թվականին մահացել։ Գտնվելով Փարիզում՝ նկարչուհին հաճախ աշխատել է Շվեդիայում, Բուհուսլենում, որտեղ Չյորն կղզում գտնվող ձկնորսական Կիրկեսունդ գյուղում արվեստանոց է ունեցել։ Նա հիմնականում նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ՝ ոգեշնչվելով ֆրանսիացի նկարիչներից։ Սինգե Բարտը հաճախ ընդօրինակում էր Սեզանին։

Վերադառնալով Շվեդիա՝ նկարչուհին բացել է իր սեփական գեղարվեստի դպրոցը (Signe Barths målarskola), որը գտնվում էր Ստոկհոլմի Սյոդերմալմ շրջանի Bellmansgatan փողոցում։ Դպրոցը գործել է 1940-1959 թվականներին և մեծ հեղինակություն է վայելել. նրա շրջանավարտներից է Էլզա Բյորկ-Լիզելիուսը։

Պետտերսենների ընտանեկան դամաբարանը

Սինգե Բարտն իր առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպել է Փարիզում՝ Palette Française-ում, 1928 թվականին։ Հետագայում նա շարունակել է պարբերաբար ցուցադրվել Շվեդիայում՝ մասնավորապես Galleri Gummeson պատկերասրահում 1932 թվականին և Ստոկհոլմի Konstnärshuset Նկարիչների տանը 1950 թվականին։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են Շվեդիայի բազմաթիվ թանգարաններում, այդ թվում Շվեդիայի ազգային թանգարանում, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում, Բուրոսի գեղարվեստի թանգարանում (Բուրոսում), Բուհուսլենի թանգարանում (Բուհուսլենում), Կալմարի օկրուգի թանգարանում (Կալմարում) և Յամթլիի էսթերսունդյան թանգարանում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1982 թվականի մարտի 15-ին Ստոկհոլմում։ Թաղված է Ուդդեվալլի քաղաքային գերեզմանատանը՝ Պետտերսսոնների[5] տոհմական դամբարանում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Prins Eugéns Waldemarsudde-ում կայացավ Սինգե Բարտի հիշատակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել էին նրա դպրոցի շրջանավարտները։ Բարտի անձնական արխիվը պահվում է Շվեդիայի ազգային թանգարանում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]