Սթենֆորդ Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենֆորդ Ուայթ
անգլ.՝ Stanford White
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1853(1853-11-09)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունիսի 25, 1906(1906-06-25)[1][2][3][…] (52 տարեկան)
Մահվան վայրMadison Square Garden, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանSaint James Episcopal Church Graveyard[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերMadison Square Garden?
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
Ծնողներհայր՝ Richard Grant White?
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներLawrence Grant White?[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Stanford White Վիքիպահեստում

Սթենֆորդ Ուայթ (անգլ.՝ Stanford White, նոյեմբերի 9, 1853(1853-11-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 25, 1906(1906-06-25)[1][2][3][…], Madison Square Garden, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ճարտարապետ։

1879 թվականին Չարլզ Ֆոլեն Մաքքիմի և Ուիլյամ Ռաթերֆորդ Միդի հետ հիմնադրել է «Մակքիմ, Միդ ընդ Ուայթ» ընկերությունը, որը 19-րդ և 20-րդ դարերում ԱՄՆ-ում համարվել է ամենաազդեցիկ ճարտարապետական ընկերությունը։ Ուայթը բոզար ոճի կողմնակից էր, նախագծել է ինչպես էլիտայի մասնավոր տներ, այնպես էլ հասարակական, կրթական և կրոնական շենքեր։ Ուայթի ամենահայտնի նախագծերն են` Վաշինգտոնի կամարը և երկրորդ Մեդիսոն Սքուեր Գարդենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենֆորդ Ուայթը ծնվել է հանրահայտ իրավաբան, լրագրող և Շեքսպիրի ստեղծագործությունները հետազոտող Ռիչարդ Գրանտ Ուայթի ընտանիքում։ Ստենֆորդը ստացել է գերազանց կրթություն։ Սովորել է մասնավոր դպրոցներում, պարապել է դասուսույցների մոտ, ավարտել է Նյու Յորքի համալսարանը։ Ավարտելուց հետո Ուայթը աշխատել է Չարլզ Գամբրիլի և Հենրի Գոբսոն Ռիչարդսոնի ճարտարապետական ընկերություններում և որպես Ռիչարդսոնի գլխավոր օգնական, նրան օգնել է Բոստոնում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու աշխատանքներում[7]։

1878-1880-ական թվականներին Ուայթը շրջագայել էր Եվրոպայում, ուսումնասիրել տեղի ճարտարապետությունը։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա Չարլզ Մաքքիմի և Ուիլյամ Միդի հետ հիմնել էր «Մակքիմ, Միդ ընդ Ուայթ» ճարտարապետական ընկերությունը։ 19-րդ դարի վերջին Ուայթը մասնակցություն էր ունեցել Արևելյան ափին կառուցվող մի շարք շենքերի նախագծմանը, հիմնականում՝ Նյու Յորքում։  Այն բաղկացած էր բազմաթիվ էլիտար ակումբներից և գեղարվեստական ընկերություննեից[7]։

1884 թվականին Ուայթը ամուսնացել էր Բեսի Սմիթի հետ և ունեցել որդի՝ Լոուրենս Գրանթ Ուայթը։ 1906 թվականին Մեդիսոն Սքուեր Գարդենի տանիքում, որի նախագծման աշխատանքներով զբաղվել էր Ուայթը, երաժշտական ներկայացման ընթացքում նրան գնդակահարել է միլիոնատեր Հարի Թոուն։ Սպանության պատճառը Ուայթի սիրավեպն էր Թուի կնոջ՝ երիտասարդ դերասանուհի և մոդել Էվելին Նեսբիթի հետ։ Սպանությունը լայն տարածում էր ստացել մամուլում, իսկ Թոուի դատավարությունը թերթերի կողմից անվանվել էր «Դարի դատավարություն»։ Իր հարստության և կապերի շնորհիվ Թուին հաջողվել էր խուսափել բանտից, սպանության պահին նա անմեղսունակ էր ճանաչվել, տեղափոխվել էր հոգեբուժարան և ազատվել 1913 թվականին[8]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://www.youtube.com/watch?v=h6dEqggG6aE
  5. Find A Grave — 1996.
  6. Union List of Artist Names — 2019.
  7. 7,0 7,1 Prominent Families of New York. — BiblioLife, 2009. — С. 621. — ISBN 978-1115372305
  8. «Harry Thaw Trials: 1907-08». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենֆորդ Ուայթ» հոդվածին։