Սերգեյ Օսիպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Օսիպյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1966(1966-09-15) (57 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Քաղաքացիություն Ռուսաստան
Գործունեության տարիներ2004-2016
Մասնագիտացումռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և կինոռեժիսոր
Ոճ(եր)դրամա և կատակերգություն
IMDbID ID 2181149

Սերգեյ Յուրիի Օսիպյան (սեպտեմբերի 15, 1966(1966-09-15), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուս ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Օսիպյանը ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայում։ 1993 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Ալեքսանդր Կայդանովսկու արվեստանոց)։ 1994 թվականին Լոնդոնի «New End» թատրոնում բեմադրել է «Սպիտակ գիշերներ» ներկայացումը՝ Ֆ․ Դոստոևսկու համանուն պատմվածքի հիման վրա։ 1996 թվականին որպես ռեժիսոր մասնակցել է Լիոնի «Շրջանում առաջինը» օպերայի կինոտարբերակին՝ նկարահանված Ա․ Սոլժենիցինի վեպի հիման վրա։ 1997 թվականին աշխատել է Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի կինոծրագրերի տնօրինությունում։ «Տվինդի» կինոընկերության համար նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մարսից տղան» է[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2016 Լուսնոտները
2011 Բացահայտումներ
2011 5ive փորձը
2010 Բնության երևույթ
2010 Մարսից տղան
2003 Մահացու ուժ-5
2003 Տաքսու վարորդը
1995 Ինքնագործ ճշմարտություն

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2011 5ive փորձը
2010 Մարսից տղան
2007 Մեկ սեր միլիոնի համար
1995 Ինքնագործ ճշմարտություն

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2011 5ive փորձը
2010 Բնության երևույթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Осипьян Сергей Юрьевич». kino-teatr.ru. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]