Սացեբելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սացեբելի
Սացեբելի, սացիբելի
Սացեբելիի բաղադրիչները
Վրացական
Ծագում
Տեսակսոուս
Ենթատեսակմարդու ուտելիք
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
ՀիմնականԼոլիկ, հունական ընկույզ, հավի արգանակ, համեմունքներ, սխտոր[1]
 Satsebeli Վիքիպահեստում

Սացեբելի, ինչպես նաև՝ սացիբելի (վրաց.՝ საწებელი), վրացական խոհանոցի ուտեստ։ Վրաստանում այն բնորոշվում է որպես ընկուզեղենի և մրգի հիման վրա պատրաստված սոուս[2]։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոլիկը լվանալ, կեղևազրկել, կտրատել։ Լոլիկները դնել շոգեխաշվելու՝ մինչև զանգվածի մի փոքր պնդանալը։ Ճզմած հունական ընկույզը տարրալուծել քացախի մեջ, ավելացնել հավի արգանակ (մսային արգանակով պատրաստում են այն դեպքում, երբ մատուցվում է մսային ուտեստների հետ, իսկ ձկնային ուտեստների դեպքում՝ ձկնային արգանակով) կամ եռացրած ջուր, կտրտած սոխ, ճզմած սխտոր, աղ, կարմիր պղպեղ և կանաչի, ապա ավելացնել լոլիկի զանգվածին։ Լայնատերևուկի բացակայության դեպքում կարելի է օգտագործել պատրաստի համեմունք՝ խմելի-սունելի. որպես կանոն՝ վերջինիս բաղադրության մեջ մտնում է նաև լայնատերևուկ։ Սոուսը եփել բառացիորեն մի քանի րոպե և վերցնել կրակից։ Թողնել՝ սառչի կափարիչը փակ վիճակում։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սոուսը մատուցվում է տապակած համ եփած թռչնամսի (հավի, հնդկահավի) հետ, լիովին կիրառելի է տաբակա ճուտիկի հետ։ Սոուսը կարող է մատուցվել թե՛ սառը, թե՛ տաք վիճակում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 11:00-ին Կիևում Վրաստանի հյուպատոսության դիմաց իրականացվեց ակցիա, որը կրում էր «Բարեկամական ուկրաինական ճարպը՝ վրացական սացեբելի սոուսի տակ» խորագիրը։ Ակցիան իրականացվում էր ի պաշտպանություն վրացական կողմի՝ վրաց-աբխազական կոնֆլիկտի շրջանակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]