Թավշածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թավշածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկազգիներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Թավշածաղիկ
Լատիներեն անվանում
Tagetes
Հայերեն տարանուններ

Մախմրի ծաղիկ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 38482
NCBI 13707
EOL 60978

Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (լատին․՝ Tagetes), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-80 (120) սմ, տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը տարբեր չափերի զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մուգ դարչնագույն և այլն, եզրայինները՝ միասեռ, իսկ կենտրոնականները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է. պարունակում է եթերայուղեր, որոշ տեսակներ՝ վիտամին C։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաթերթերն օգտագործել են սննդի մեջ՝ որպես համեմունք և ուտեստներին գույն հաղորդելու համար։ Կերակրել են ընտանի թռչուններին։ Թավշածաղիկը բավականին հեշտ է դիմադրում չոր և անձրևոտ եղանակին, նույնիսկ ծաղկած վիճակում նոր հողի մեջ տեղափոխվելուց հետո շարունակում է նորմալ աճել։ Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, դրա ծաղկազամբյուղները պահեստավորում են աղի մեջ, մարինադի ձևով։ Ծաղկի պատրաստուկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, փափկեցնող ազդեցություն։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ օգտագործվում է թավշածաղկից պատրաստված յուղային ծաղկամզվածք։ Օգնում է նաև ենթաստամոքսային գեղձի հաճախակի նոպայի դեպքում, թավշածաղիկն հնում օգտագործել են նաև որպես բուժամիջոց փորացավի, լյարդի հիվանդությունների, սրտխառնոցի, ատամի ցավի դեպքում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 35 տեսակ։ ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ տարածված են թավշածաղիկ մեքսիկական (T. patula), թավշածաղիկ բարակատերև (T. tenuifolia), թավշածաղիկ կանգուն (T. erecta) տեսակները։ Բոլորն էլ գեղազարդիչ են։ Չինական մշակույթում այն երկարակեցության խորհրդանիշ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. USDA, ARS, National Genetic Resources Program. «Germplasm Resources Information Network - (GRIN) Online Database, National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. USDA Natural Resources Conservation Service. «PLANTS Database». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бархатцы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Christian Grunert։ Gartenblumen von A bis Z, Neumann Verlag, Radebeul 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 143