Սառցասար
Այսբերգները օվկիանոսում կամ ծովում լողացող սառցի խոշոր կտորներ են:
Բովանդակություն |
Ծագումնաբանություն[խմբագրել]
Այսբերգ բառը մասնակիորեն փոխառնված է հոլանդական ijsberg բառից, որը տառացիորեն նշանակում է սառցե սար համարժեք դանիական Isbjerg, գերմանական Eisberg, հարավ սաքսոնական Iesbarg, շվեդական Isberg և նորվեգական Isfjell:
Այսբերգների նկարագրություն[խմբագրել]
Այսբերգները առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից, հիմնականում Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերից: Սառցադաշտի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա: Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը: Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը: Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև: Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով` այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90 %-ը) ջրի տակ թաքցրած: Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում: Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն: Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ:
Դասակարգում[խմբագրել]
Չափերը[խմբագրել]
Տարբեր չափերի այսբերգերի անվանումները ընդհանուր չեն, բայց հիմնականում միօրինակ են: Ներքո բերված է այսբերգերի դասակարգումը ըստ չափերի, որը օգտագործվում է Միջազգային սառցային վերահսկողությունը:[1]
| Չափման միավոր | բարձրությունը | Երկարությունը |
|---|---|---|
| Այսբերգի կտոր | 1մ-ից կարճ | 5մ-ից կարճ |
| Սառցասարի մասնիկ | 1-5մ | 5–15մ |
| Փոքր | 5–15մ | 15–60մ |
| Միջին | 15–45մ | 60–120մ |
| Մեծ | 45–75մ | 120–200մ |
| Շատ մեծ | 75մ-ից ավել | 200մ-ից ավել |
Վերջերս ձևավորված խոշոր այսբերգներ[խմբագրել]
- Սառցասար B-15 11000կմ² 2000
- Սառցասար A-38, 6900կմ², 1998[2]
- Սառցասար B-15A, 3100կմ², անջատվել է 2003
- Սառցասար C-19, 5500կմ², 2002
- Սառցասար B-9, 5390կմ², 1987
- Սառցասար D-16, 120կմ², 2006
- Սառցե շերտ, 100կմ², broken off of Petermann Glacier in northern Greenland on Aug 5, 2010, considered to be largest Arctic iceberg since 1962.[3] About a month later, this iceberg split into two pieces upon crashing into Joe Island in the Nares Strait next to Greenland.[4] In June 2011, large fragments of the Petermann Ice Islands were observed off the Labrador coast.[5]
- Սառցասար B-17B 140կմ², 1999, shipping alert issued December 2009
Օվկիանոսում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում: Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած գոլորշուց: 1912 թ-ին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում գիշերը բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ: 1959 թ-ին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ: Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը: Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են: Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր: 1950-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները: Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր: Դրա համար պահանջվում է 5–6 նավաքարշ: Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով: Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի:
Հղումներ[խմբագրել]
- ↑ «Ice, Weather, and Sea Surface Temperature Reports»։ International Ice Patrol։ http://www.uscg.mil/LANTAREA/IIP/docs/VOOP.pdf։ Վերցված է 2009-01-14։
- ↑ «Iceberg A-38B off South Georgia»։ Visible Earth։ http://visibleearth.nasa.gov/view_rec.php?id=6831։ Վերցված է 2011-03-09։
- ↑ «Huge ice sheet breaks from Greenland glacier». BBC. 2010-08-07. http://www.bbc.co.uk/news/science-environment-10900235։ Վերցված է 2011-03-09.
- ↑ «Massive Iceberg Crashes Into Island, Splits in Two»։ http://www.aolnews.com/2010/09/11/giant-ice-island-splits-near-greenland/։
- ↑ «Massive ice island heading for southern Labrador». CBC News. 2011-06-23. http://www.cbc.ca/news/canada/newfoundland-labrador/story/2011/06/23/nl-ice-labrador-623.html.