Սան Սեբաստիանի ամրոց (Կադիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Սեբաստիանի ամրոց
Castillo de San Sebastián
Նկարագրություն
Տեսակդղյակ, հուշարձան և ամրոց
ՀասցեAvda. Duque de Nájera, s/n[1]
Վարչական միավորԿադիս[2][3]
Երկիր Իսպանիա[2][3]
Համալիրի մասZona Arqueológica?[3] և Lugares de las Cortes y la Constitución de 1812?[1]
Կազմված է մասերիցFaro de San Sebastián?
Կառուցված1706
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de San Sebastián, Cádiz Վիքիպահեստում

Սան Սեբաստիանի ամրոց (իսպ.՝ Castillo de San Sebastián), ամրոց Իսպանիայի Կադիս քաղաքում, Լա Կալետա ծովափի վերջնամասում։ 1993 թվականին ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural): Ամրոցի ներսում է գտնվում Կադիսի համալսարանի ծովային հետազոտության լաբորատորիան[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդույթի՝ ամրոցի գտնվելու վայրում եղել է Հադեսի, Զևսի և Պոսեյդոնի, Հեստիայի, Դեմետրայի, Հերայի հոր՝ Կռոնոսի տաճարը։ 1457 թվականին կղզում ժանտախտից ապաքինվող վենետիկյան նավի անձնակազմը մատուռ է կառուցել։ 1706 թվականին սկսվել են ամրոցի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում կառուցվել է անկանոն պատերով տարածք՝ պաշտպանելու քաղաքի հյուսիսային հատվածը ոտնձգություններից։ Փարոսի գտնվելու տեղում իսլամական ժամանակաշրջանում եղել է դիտարան։ Փարոսը 1908 թվականին Ռաֆայել դե Սերդայի նախագծով ստեղծված երկաթյա կառույց է, որը Իսպանիայում էլեկտրական հոսանքով լուսավորվող երկրորդ փարոսն է։ Աշտարակն ունի 41 մետր բարձրություն[5]։

Հետաքրքիր է, որ 1811 թվականին Խուան Բաուտիստա Ասոպարդոյի ղեկավարությամբ մալթայական նավատորմն ապստամբ ռազմագերիների հետ ժամանել է ամրոց և այնտեղ մնացել մինչև 1815 թվականը։

1860 թվականին կղզին և քաղաքը իրար կապելու համար կառուցվել է դամբ։

1985 թվականի հունիսի 25-ին Սան Սեբաստիանի ամրոցը ճանաչվել է մշակութային արժեք[6]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցին անդրադարձել են Կադիսում նկարահանված տարբեր ֆիլմերում՝ «Ալարիստե» ֆիլմն ամրոցում նկարահանվել է 2005 թվականին, Հոլիվուդն այս վայրն ընտրել է որպես ընդլայնված գործողությունների տեսարան «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմի համար։

Señor Chinarro հնդկական պոպ խումբը "Del Montón" երգում հիշատակում է Սան Սեբաստիանի ամրոցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 DECRETO 51/2012, de 29 de febrero, por el que se inscribe en el Catálogo General del Patrimonio Histórico Andaluz como Bien de Interés Cultural, con la tipología de sitio histórico, el legado patrimonial de los lugares de las Cortes y la Constitución de 1812 en San Fernando, Cádiz y La Bahía. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2012. — Iss. 52. — ISSN 2253-802X; 0212-5803
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 3,2 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  4. «El rector de la UCA y la alcaldesa de Cádiz inauguran en el Castillo de San Sebastián el Laboratorio de Investigación Marina del CEI.Mar | 26/01/2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «CASTILLO DE SAN SEBASTIÁN». www.guiadecadiz.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Visitas al Castillo de San Sebastián». www.juntadeandalucia.es. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սեբաստիանի ամրոց (Կադիս)» հոդվածին։