Ռուսլան Սաղաբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Սաղաբալյան
Ծնվել էհունվարի 15, 1951(1951-01-15)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԳրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, գրող և սցենարիստ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1984)
Ուշագրավ աշխատանքներԳյուտ
ԱշխատավայրԼիտերատուրնայա Արմենիա և Վեչերնյայա Մոսկվա
Ռուսլան Սաղաբալյան Վիքիդարանում

Ռուսլան Փարնավազի Սաղաբալյան (հունվարի 15, 1951(1951-01-15)[1], Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլան Սաղաբալյանը ծնվել է Ռուսաստանի Գրոզնի քաղաքում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան, սովորել է Երևանի թիվ 58 ռուսական դպրոցում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1975-1982 թվականներին աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, սկզբում եղել է լիտոհամագործակցող, այնուհետև լրագրության և հրատարակչության բաժնի պետ։ 1982 թվականից անցել է երկամյա Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ ԽՍՀՄ Պետկինոյում (սցենարի բաժին, Վալերի Ֆրիդի արվեստանոց)։ 1984 թվականին վերադարձել է Երևան, զբաղվել լրագրողական, ստեղծագործական գործունեությամբ։

1990-1992 թվականներին խմբագրել է ռուսալեզու, կանանց նվիրված «Առագաստ» թերթը։ 1992 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ստեղծել «Կոմիլֆո» և «Առանձնատուն 16» ալմանախները։ Եղել է «Роман-таблоид»-ի գլխավոր խմբագիրը, «Столичный север»-ի գլխավոր խմբագրի տեղակալը։ 2000-ականներին դասավանդել է Մոսկվայի հումանիտար համալսարանում։ Սյունակագիր է եղել «Вечерняя Москва», «Ноев ковчег» թերթերում, տպագրվել է «Московская правда», «Ступени оракула» թերթերում, «Ровесник», «Плейбой», «Если», «Мир ТВ и кино» ամսագրերում։ Ֆանտաստիկ պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հորիզոնից այն կողմ» (1983), լույս է տեսել հայերեն, երկրորդ ժողովածուն՝ ռուսերեն, 1990 թվականին՝ «Самый красивый в мире динозавр»: 1996 թվականին «Սագառուս» ծածկանունով Մոսկվայում լույս է տեսել «Космический Декамерон» վեպը, որը էրոտիկ ֆանտաստիկայի ժանրի առաջին ստեղծագործություններից է։ 2004 թվականին իսկական ազգանունով հրատարակել է հինգերորդ՝ «Тень отца Гамлета» գիրքը, 2011 թվականին վեցերորդը՝ «В поисках Эдема»: Հեղինակել է մուլտֆիլմեր, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • За горизонтом. («Հորիզոնից այն կողմ») (1983)
  • Моя машина времени. (չի տպագրվել)
  • Самый красивый в мире динозавр - Ереван: Фантаст. рассказы /Предисл. К.Симоняна; Худож. А. Андраникян, Аревик, 1990. - 106 с.,ил. ISBN 5-8077-0206-9
  • Космический декамерон. (1996) ISBN 5-85269-020-1
  • Тень отца Гамлета. Издательство: АСТ, Транзиткнига (2004) ISBN 5-17-016147-6, 5-9578-0058-9
  • В поисках Эдема (2011)
  • Троянский Конюх. (книга не издана)

Առցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հորիզոնից այն կողմ

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Охота на зайца», 1984
  • «И каждый вечер», 1986
  • «Изобретение», 1989
  • «Фантомагия», 1996

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վավերագրական ֆիլմեր
    • «Валентин Подпомогов», 1987
    • «Далекая пристань», 1989
  • Խաղարկային ֆիլմեր
    • «Глазами клоунов» (նկարահանումները դադարեցվել են)
    • «Снайпер» (նկարահանումները դադարեցվել են)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Ռուսլան Սաղաբալյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան Սաղաբալյան» հոդվածին։