Ռուբեն Միրզախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուբեն Կառլենի Միրզախանյան, հայ քաղաքական, կրթական գործիչ, խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր /15.04.2008 թ./, պրոֆեսոր /2010 թ./, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (26.05.2009 թ.)

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է 1959 թ-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի N114 միջնակարգ դպրոցում և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Ստացել է պատմաբանի որակավորում։ 1980 թ-ին աշխատել է Երևանի N17 տեխնիկական ուսումնարանում որպես ուսումնաարտադրական վարպետ և քաղաքատնտեսության դասախոս։ 1981 թ-ից գիտամանկավարժական գործունեություն է ծավալում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1985 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել դոցենտի կոչում։ 1990 -ին ընտրվել է, 2000 և 2006 թվականներին վերընտրվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2010 թ-ի սեպտեմբերը։ 2010 թ-ի սեպտեմբերին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։ 2011 թ-ի փետրվարի 24-ին միաձայն ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ Դասավանդում է «, Հայ մշակույթի պատմություն,, առարկան։ Հինգ գրքի և երեսունհինգ գիտական, գիտամեթոդական ու շուրջ յոթանասուն հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, բազմիցս մասնակցել է միջազգային, քաղաքական և գիտական խորհրդաժողովների։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել]

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրներից է, ընտրվել է ՀՌԱԿ Հիմնադիր խորհրդի նախագահ, իսկ 1991 թ-ի դեկտեմբերից մինչև 1996 թ-ի հուլիսը եղել է ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ։ 1999 թ-ի ապրիլին կրկին ընտրվել է ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ, եղել ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի անդամ։ 2001 թ-ի դեկտեմբերից մինչև 2003 թ-ի հուլիսը ստանձնել է ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները։ 2003 թ-ի հուլիսից Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահն է։ Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի, ,«Ազգ,, օրաթերթի, ,«Պայքար,, ամսագրի հիմնադիր և խմբագրական խորհրդի անդամ է, Թեքեյան Կենտրոն հիմնադրամի խորհրդի անդամ։ 1995 և 1999 թթ-ին ընտրվել է Ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր։

Պարգևներ[խմբագրել]

2009 թ` Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշան։

Հրատարակել է հետևյալ գրքերը[խմբագրել]

  • Հանգրվան /հոդվածներ, ելույթներ, հարցազրույցներ/։ Երևան, 2001 թ., 356 էջ։
  • Հայաստանի 1953-1990 թթ. մշակութային կյանքի պատմության աղբյուրագիտությունը և պատմագիտությունը։ Երևան, 2008 թ., 36 էջ։
  • Մշակութային կյանքը Հայաստանում 1956-1966 թթ։ Պատմական վերլուծություն։ Երևան, 2008 թ., 166 էջ։
  • Խորհրդահայ մշակույթը։ 1956-1990 թթ.։ Երևան, 2009 թ., 354 էջ։
  • Культура Армении в первой половине 60-х годов /историко-аналитические заметки/. Москва, 2008 г., 24 с.

Գրականություն[խմբագրել]