Ռոսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 박채영
Նաև հայտնի է որպեսRosé
Ծնվել էփետրվարի 11, 1997(1997-02-11)[1] (27 տարեկան)
Օքլենդ, Նոր Զելանդիա
Երկիր Նոր Զելանդիա և  Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, դենս փոփ, հիփ հոփ և EDM
Մասնագիտություներգչուհի, պարուհի, հեղինակ-կատարող և մոդել
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records և YG Entertainment
ԿրթությունCanterbury Girls Secondary College?
ԱնդամակցությունBlackpink
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Ստորագրություն
Ստորագրություն
 Rosé Park Վիքիպահեստում

Ռոսեննա Փաք (կորեերեն՝ 박채영, անգլ.՝ Roseanne Park, փետրվարի 11, 1997(1997-02-11)[1], Օքլենդ, Նոր Զելանդիա), առավել հայտնի է որպես Ռոսե (կորեերեն՝ 로제), կորեա-նորզելանդացի երգչուհի։ Հանդիսանում է Blackpink գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը։ 2021 թվականի մարտի 21-ին սոլո դեբյուտ է կատարել իր «R» սինգլային ալբոմով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2015. Վաղ կյանք և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ 8 տարեկան հասակում տեղափոխվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաք։ Սովորել է աղջիկների՝ Canterbury Girls' Secondary College փակ դպրոցում[2]։

Ռոսեն, 2012 թվականին, Ավստրալիայում, YG Entertainment-ի լսումների ժամանակ, առաջին հորիզոնականն է զբաղեցրել և թրեյնիներին է միացել։ Ընդամենը մի քանի ամիս պրակտիկայից հետո նա, «Without you» երգի համար կանացի վոկալային հատված ձայնագրեց, որը G-Dragon-ի առաջին մինի ալբոմում ընդգրկվեց[3][4]։

2016-2020. Դեբյուտը Blackpink-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 22-ին YG Entertainment-ը Ռոսեի թիզեր լուսանկարն է ներկայացրել, որպես նոր գըրլ բենդի՝ Blackpink-ի անդամ (առաջինը գըրլ բենդը 2009 թվականի 2NE1-ի դեբյուտից հետո)։ Հունիսի վերջին հրապարակվել են մնացած անդամների (Ջիսու, Ջեննի և Լիսա) մասնակցությամբ ընդհանուր թիզերները։ Դեբյուտի օրը, մամլո ասուլիսի ժամանակ, YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլորը անդամներն էլ հարմար են այդ դերի համար և շատ դժվար է ընտրել»։ Ռոսեն զբաղեցրել է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը։ Blackpink-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին «Square One» սինգլային ալբոմով[5][6]։

Ռոսեն նաև հայտնվել է տարբեր հեռարձակվող նախագծերում, ինչպիսիք են «King Of Masked Singer»-ը և «Fantastic Duo 2» երաժշտական շոուները։ «King Of Masked Singer»-ում նրա վոկալային ելույթը լսարանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, որը Ռոսեն մեկնաբանել է, որ նա «չգիտեր, թե լսարանը կհավանի նրա երգելը» և որ նա, դրական արդյունքի դեպքում, իրեն «ուրախ և թեթևացած» է զգում։ Հետագայում, Ռոսեն հայտնվել է շոուի երկրորդ եթերաշրջանում, որպես ֆանտաստիկ դուետի կատարող։ Շոուի պրոդյուսերները նշել են, որ նրա հայտնվելը նպատակ ուներ «բացահայտել Ռոսեի վոկալային գրավչությունը, որը տարբերվում է Blackpink-ից»[7]։

2021. Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց Blackpink խմբի բոլոր անդամների սոլո նախագծերի մասին, իր առաջին նյութը թողարկել է Ջեննին։ 2020 թվականի հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Ռոսեն իր սոլո դեբյուտը կատարելու է խմբի կորեերեն առաջին ստուդիական ալբոմի թողարկումից հետո[8][9]։ 2020 թվականի դեկտեմբերին տված հարցազրույցի ժամանակ Ռոսեն հաստատել է, որ իր դեբյուտային երաժշտական տեսահոլովակի նկարահանումները սկսվելու են 2021 թվականի հունվարին[10]։ 2021 թվականի հունվարի 26-ին թողարկվել է Ռոսեի սոլո դեբյուտի գովազդային թիզերը, ինչպես նաև հաստատվել է, որ իր սոլո ալբոմի երգերից մեկը նա կատարելու է 2021 թվականի հունվարի 31-ին անցկացվելիք «Blackpink Livestream Concert: The Show»-ի ժամանակ[11][12]։ Համերգից հետո Ռոսեի «Gone» անվամբ երգը դրական գնահատականների է արժանացել կորեական «My Daily» վեբ կայքի կողմից[13]։

Ռոսեի դեբյուտային՝ «R» սինգլային ալբոմը թողարկվել է 2021 թվականի մարտի 12-ին[14][15]։

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյ փոփ արդյունաբերությունում Ռոսեի ձայնը, իր պարզ վոկալային տեմբրով, ճանաչում է ձեռք բերել։ Նրա վոկալային գույնը, Blackpink խմբում դեբյուտից հետո, մեծապես գովասանքների է առժանացել։ Ֆիլիպինացի քննադատ Ալմիրա Բլանկադան, ով գրում է ABS-CBN-ի համար, նշել է, որ «դժվար է գտնել մի երգչի, ով, իր երգելու ընդհանուր ոճով, տարբերվում է մյուսներից»։ «Fantastic Duo 2»-ում, Ռոսեի ելույթից հետո, երգչուհի Gummy-ն նշել է, որ «Ռոսեի ձայնը այնքան յուրահատուկ է, որ սա այն ձայնի տեսակն է, որը սիրում են երիտասարդները»։ Ռոսեն նաև ճանաչվել է բարձրահունչ ձայնային դիապազոնով։ Որպես երաժիշտ, Ռոսեն, ամերիկացի երգչուհի Թորի Քելլիին համարում է իր երաժշտական ոճի ոգեշնչումը[16][17]։

Գովազդային բրենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի Ռոսեն և Ջիսուն ընտրվել են որպես «Kiss Me» հարավկորեական կոսմետիկ բրենդի մոդելներ։ Նա նաև հրավիրվել է տարբեր դիզայներական միջոցառումների, ինչպիսիք են Ալեսսանդրո Դելլ'Ակվայի հավաքածուն՝ Հանհնամայում, Ալեքսանդր Մակքուինի, 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածույի ցուցադրությանը Սոնդոնգում և 2018 թվականի, Coach-ի նախաաշնանային հավաքածուն՝ Շանհայում[18][19][20]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսեն համարվում է հայտնիությամբ իններորդ քեյ փոփ այդոլը ինստագրամում (2020 թվականի մայիսի տվյալներով 23 միլիոն հետևորդ)(այժմ նրա հետևորդների քանակը անցնում է 70 մլն ,2023 թ.)[21][22]։ Ռոսեն հայտնվել է Korean Business Research Institute-ի կանացի բրենդի հեղինակության 2018 թվականի ցուցակում։ Այդ ցուցակը հետևում է կորեացի հայտնիներին, ովքեր ունեն թվով շատ օնլայն որոնումներ և հարցումներ։ Նա նաև թոփ 20 է հասել[23][24]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանում Մանրամասներ Դիրքը չարթերում Վաճառքներ
KOR
R ԿԱՈՒ

Որպես գլխավոր արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Դիրքը չարթերում Վաճառքներ Ալբոմ
KOR AUS
[26]
CAN
[27]
HUN
[28]
IRE
[29]
SGP
[30]
UK
[31]
US
[32]
WW
[33]
Gaon
[7]
Hot
[34]
«On the Ground» 2021 4 3 31 35 6 49 1 43 70 1 R
«Gone» 6 5 63 77 9 2 29

Որպես համագործակցող արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Դիրքը չարթերում Վաճառքներ Ալբոմ
KOR

[3]

«Without You» (결국)

(G-Dragon-ը Ռոսեի հետ համատեղ)

2012 10 One of a Kind

Որպես երգահան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Արտիստ Երգ Ալբոմ Նշումներ Ծան.
2021 Ռոսե «On the Ground» R Հեղինակ [36]
«Gone»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանցային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Նշումներ Ծանոթագրություններ
2017 King of Mask Singer MBC Սերիաներ՝ 103-104 [37]
Fantastic Duo 2 SBS Սերիաներ՝ 19-20 [7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Rosé_(singer)
  2. Wilder, Gabriel (2017 թ․ հունիսի 30). «BlackPink's Rose: How a joke turned into K-pop stardom for an Australian singer». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  3. 3,0 3,1 «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  4. «G-Dragon - Chart history | Billboard». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  5. «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  6. Benjamin, Jeff; Benjamin, Jeff (2019 թ․ հունվարի 3). «Blackpink: 5 Things to Know About the K-Pop Girl Group». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  7. 7,0 7,1 7,2 «[Oh!쎈 컷]'판듀2' 로제 "YG오디션, 400:1 경쟁 뚫고 합격"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  8. «YG, "ROSÉ·LISA·JISOO Will Release Solo Tracks… Will Start Releasing in Sequential Order After the Release of BLACKPINK's Full-Length Album in September"». YG Entertainment. YG Entertainment. 2020 թ․ հունիսի 2. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  9. «[공식입장] YG "블랙핑크, 로제·리사·지수 솔로곡 낸다…9월 정규앨범 이후 순차 발표"». MyDaily (կորեերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  10. «[단독] 블랙핑크 로제, 드디어 솔로출격..1월중순 뮤비 촬영 '콘서트+앨범준비 열일'». Osen (կորեերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին – via Naver.
  11. «Blackpink's Rosé Teases Her Solo Music Ahead of Their Livestream Concert». Billboard. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  12. Jeong, Hee-yeon (2021 թ․ հունվարի 26). «블랙핑크 로제, 솔로 티저 영상 공개». Dong-A Sports (կորեերեն). Naver.
  13. «블랙핑크 로제, 핫팬츠 입고 늘씬 몸매 자랑…러블리+섹시한 매력까지». My Daily (կորեերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին – via Naver.
  14. «Blackpink's Rosé Reveals Solo Debut Release Date». Billboard (անգլերեն). 2021 թ․ մարտի 1.
  15. «블랙핑크 로제, 유튜브 24시간 조회수 신기록 [공식]». Sports Dongha (կորեերեն). 2021 թ․ մարտի 16. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  16. SBS Entertainment (2017 թ․ օգոստոսի 6), 블랙핑크 로제(BLACKPINK ROSÉ), 거미 선배 앞 떨리는 열창 ‘Irreplaceable’ 《Fantastic Duo 2》 판타스틱 듀오 2 EP19, Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին
  17. “Interview with Rosé of Blackpink: Ceci Magazine”. Ceci Magazine [[[Կորեերեն|կոր]].]. Seoul.
  18. «[포토] 블랙핑크 로제 '시크함' (토즈)». 천지일보 - 문화ㆍ역사 콘텐츠 강자 (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  19. «[포토] 블랙핑크 로제, 섹시한 눈빛». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  20. «코치(COACH) 중국 상하이에서 아시아 최초 PRE FALL 컬렉션 공개». BSTODAY - 비에스투데이 (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  21. «BLACKPINK's Lisa is Now Officially the Most Followed K-Pop Idol on Instagram». E! Online (անգլերեն). Mon Apr 15 00:43:00 PDT 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  22. «ROSÉ (@roses_are_rosie) • Instagram photos and videos». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  23. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2018년 8월 빅데이터 분석결과...1위 레드벨벳 슬기, 2위 블랙핑크 제니, 3위 마마무 화사». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  24. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2019년 2월 빅데이터 분석결과...1위 블랙핑크 제니, 2위 여자친구 소원, 3위 트와이스 나연». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  25. «–R–». QQ音乐. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  26. «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2021 թ․ մարտի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  27. «Billboard Canadian Hot 100 Chart: March 27, 2021». Billboard. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  28. Hungary Single Top 40:
  29. Official Irish Singles Chart Top 50:
  30. «RIAS Top Charts». RIAS Chart (անգլերեն). Recording Industry Assosiation Singapore (RIAS). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  31. Official Singles Chart Top 100:
  32. @billboardcharts (March 22, 2021). «#ROSÉ's "On The Ground" debuts at No. 70 on this week's #Hot100» (Թվիթ). Վերցված է 23 March 2021-ին – via Թվիթթեր.
  33. 33,0 33,1 33,2 Trust, Gary (2021 թ․ մարտի 22). «Rose's 'On the Ground' Blasts In Atop Both Billboard Global Charts». Billboard. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  34. «Korea Kpop Hot 100 Chart». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  35. «gaon chart». web.archive.org. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  36. «BLACKPINK's Rosé Gets Fancy for 'On the Ground' Music Video Teaser». Billboard (անգլերեն). 2021 թ․ մարտի 8. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  37. «'복면가왕' 블랙핑크 로제, 엄마 언급에 눈물 왈칵 "자랑스러운 딸 되겠다"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսե» հոդվածին։