Ռիտվարս Սուհարևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտվարս Սուհարևս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Ritvars Suharevs
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 11, 1999(1999-01-11) (25 տարեկան)
Ծննդավայր՝Դոբելե, Dobele District, Լատվիա կամ Դոբելեի շրջան, Լատվիա

Ռիտվարս Սուհարևս (հունվարի 11, 1999(1999-01-11), Դոբելե, Dobele District, Լատվիա և Դոբելեի շրջան, Լատվիա), լատվիացի ծանրորդ, 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2019 և 2021 թվականների Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանիների քառակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտվարս Սուհարևսը ծնվել է 1999 թվականին։ 2012 թվականից սկսել է հանդես գալ պատանիների միջազգային առաջնություններում։ Լատվիացի ծանրորդին հաջողվել է հաղթել Եվրոպայի պատանիների չորս առաջնությունում, ինչպես նաև դարձել է պատանիների աշխարհի փոխչեմպիոն։

2015 և 2016 թվականներին եղել է Եվրոպայի պատանիների արծաթե մեդալակակիր[1]։

Մեծահասակների շրջանում Ռիտվարս Սուհարևսի առաջնաելույթը տեղի է ունեցել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ լատվիացի ծանրորդը մինչև 77 կգ քաշային կարգում զբաղեցրել է 12-րդ տեղը[1]։

2017 թվականին Եվրոպայի առաջնությունում նա զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ 2018 թվականին՝ 4-րդ։ Նա նաև պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ[1]։

2018 թվականին Աշխաբադում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Նա հանդես եկավ նոր՝ մինչև 81 կգ քաշային կարգում և զբաղեցրել 11-րդ տեղը[1]։

2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նա 354 կգ ընդհանուր քաշով բրոնզե մեդալ է նվաճել։ Բացի այդ ծանրորդը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ[1][2]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 81 կգ քաշային կարգում Ռիտվարս Սուհարևսը երկամարտի 347 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր[1]։

2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում լատվիացի ծանրորդը երկու վարժությունների արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Բացի այդ նա պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ[1]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն։
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Բրոնզ մինչև 81 կգ 2019 Բաթում, Վրաստան 162,0 192,0 354,0
 Բրոնզ մինչև 81 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 157,0 190,0 347,0
 Ոսկի մինչև 73 կգ 2023 Երևան, Հայաստան 152,0 184,0 336,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 iwrp.net https://iwrp.net/?view=contestant&id_zawodnik=20259. Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Петр Асаенок принес Беларуси четвертую медаль на чемпионате Европы по тяжелой атлетике» (ռուսերեն). sport.tut.by. 2019 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.