Ռեկրեացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերֆինգ՝ ռերեացիայի ձևերից մեկը

Ռեկրեացիա (լատ.՝ recreatio` հանգիստ, առողջացում), բնության մեջ հանգստի կամ զբոսաշրջային ուղևորություններով (արշավներով) տեսարժան վայրեր (ազգային պարկեր, բնական, ճարտարապետական, պատմական հուշարձաններ և այլն) այցելելու եղանակով մարդկանց առողջության և աշխատունակության վերականգնում։ Ռեկրեացիայի բնօգտագործումը մի շարք երկրներում տնտեսության հիմնական, իսկ շատ երկրներում կարևոր ճյուղ է։ Բնօգտագործման այս ճյուղի զարգացումը պահանջում է շրջակա միջավայրը պահպանելու համար կիրառել բազմաբնույթ միջոցառումներ։

ՀՀ բավականաչափ հարուստ ռեկրեացիայի երկիր է՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով և լանդշաֆտային բազմազանությամբ, կլիմայաբուժական բարենպաստ պայմաններով, կենսաբանական ու ջրային պաշարներով (հանքային աղբյուրներ, բարձրլեռնային լճեր և գետեր), բնության և պատմամշակութային հուշարձաններով։

ՀՀ տարածքում ձևավորվել են խիտ կառուցապատված զարգացած ռեկրեացիայի (8)՝ Արարատյան, Արագած-Գեղամա, Շիրակի, Լոռի-Փամբակի, Աղստև-Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի և առողջարանային (11) գոտիներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png