Ռաֆայել Սիլվա (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Սիլվա
Ծննդյան թիվ՝հունիսի 18, 1994(1994-06-18)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 8989537

Ռաֆայել Սիլվա (անգլ.՝ Rafael Silva, հունիսի 18, 1994(1994-06-18)[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1]), բրազիլական ծագմամբ ամերիկացի դերասան։ Առավել մեծ հայտնություն ստացել է «911: Միայնակ աստղ» հեռուստասերիալում կատարած Կառլոս Ռեյեսի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի հունիսի 18-ին Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Բելու Օրիզոնտի քաղաքում[3]։ 13 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Հարիսոն քաղաք։ Դեռևս մանկուց ցանկացել է գնալ իր պապիկի և հորեղբայրների հետքերով՝ դառնալ անասնաբույժ և աշխատել անասպանահական կենդանիների հետ։ Բայց տեղափոխումից հետո ներփակվել է և վախեցել է հանրային ելույթներից։ Իր վախերը հաղթահարելու համար, ուսման առաջին տարում գրանցվել է բեմականացումների և այդկերպ սկսել է զարգացնել թատրոնի և կինոյի նկատմամբ իր հետաքրքրությունը։

Արդյունքում ընդունվել է Նյու Յորքի Մանհեթեն շրջանի Փեյս համալսարանը և ստացել է բակալավրի աստիճան կինոյի, հեռուստատեսության, կրկնօրինակման և գովազդի ոլորտում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերին միացել է Բրեդ Ֆելչակի, Թիմ Մայների և Ռայան Մերֆիի կողմից ստեղծած «911: Միայնակ աստղ» հեռուստասերիալի դերասանական կազմին և կատարել է Կառլոս Ռեյեսի դերը[5]։ Հեռուստասերիալը հեռարձակվել է 2020 թվականի հունվարի 19-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում է անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն լեզուներին։ Հետաքրքրվում է մարտարվեստով և սիրում է պարել[6]։

Ռաֆայելը բացահայտ գեյ է[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2015 Արբած սիրո արվեստը Էդ Մինի սերիալ
2017 Չվճարվող աշխատակից Ջեյ "Փենիսթոք" Մեիրելս Կարճամետրաժ
2018 Բռնապետի սինդրոմ Անդեմ մարդ #3 Կարճամետրաժ
2019 Տիկին պետքարտուղար Օսկար Կորտես Էպիզոդ՝ "Ավելի լավ բան"
2019 Հոսունություն Ռաուլ
2020-ներկա 911: Միայնակ աստղ Կառլոս Ռեյես Հիմնական կազմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.imdb.com/name/nm8989537/
  2. https://www.out.com/print/2022/10/28/2022-out100-see-all-names-full-list-here#rebelltitem191
  3. Max Gao (29 Juillet 2020). «9-1-1: Lone Star's Rafael Silva on 'Tarlos', season 2, and playing a queer Latino cop in 2020». Digital Spy (Anglais).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Rafael Silva Biography». IMDb (Anglais).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Dino-Ray Ramos (23 septembre 2019). «'9-1-1: Lone Star': Natacha Karam & Brian Michael Smith Among 4 Cast In Fox Spinoff Series». Deadline (Anglais).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Aiden Mason (Avril 2020). «10 Things You Didn't Know About Rafael Silva». tvovermind.com (Anglais).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Rafael Silva (Juin 2020). «""». twitter.com (Anglais).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)