Ռաֆայել Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Մելիքսեթյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1935(1935-11-10)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2003(2003-10-03) (67 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ

Ռաֆայել Տիգրանի Մելիքսեթյան (նոյեմբերի 10, 1935(1935-11-10), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2003(2003-10-03), Երևան, Հայաստան), ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի հայ գիտնական, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970), ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Մելիքսեթյանը ծնվել է 1935 թվականին Թիֆլիսում։ 1958 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1963-1977 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում, 1977-1982 թվականներին` Կուբայում, 1982-1988 թվականներին` եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1988-2003 թվականներին` պրակտիկայի դեպարտամենտի պետ[1]։

Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական դաստիարակության, մասնավորապես դպրոցականների, տեսության և մեթոդիկայի հիմնահարցերին։ Մշակել է Հայաստանի լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման և պատրաստվածության գիտական տեսությունը։ Ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է[1][2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970)
  • ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000)
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ (2003)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկական դաստիարակության նոր ուղղությունները հայ դպրոցում, Երևան։ Սոս և Վոգա, 2001։
  • Մարզական մատենագիտական ուղեցույց ։ Օգնություն մարմնակրթության ասպարեզում աշխատողներին, Երևան։ Ա. հ., 1990 (համահեղինակ)։
  • Ֆիզիկական դաստիարակությունը տարրական դասարաններում ։ (Ձեռնարկ ուսուցիչների համար), Երևան։ Լույս, 1990։
  • Համալիր ծրագիր հանրակրթական դպրոցի I-XI դասարանների աշակերտների ֆիզիկական դաստիարակության, Երևան։ Լույս, 1986։
  • Միջնակարգ դպրոցի ծրագիր։ Ֆիզիկական կուլտուրայի IV-X դասարանի աշակերտների համար, Երևան։ Լույս, 1984։
  • Հայկական ՍՍՀ լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները, Երևան։ Լույս, 1977։
  • ՊԱՊ համալիրը դպրոցում, Երևան։ Լույս, 1975։
  • Արտադասարանական մարզական աշխատանքներ, Երևան։ Լույս, 1970։
  • Դպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը ընտանիքում, Երևան։ Լույս, 1968։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Ռաֆայել Տիգրանի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Ռաֆայել Տիգրանի, Ֆիզիկական կուլտուրա:Սպորտ». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մելիքսեթյան» հոդվածին։