Ռաֆայել Մինասբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Մինասբեկյան
Ծնվել էփետրվարի 2, 1968 (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունպրոդյուսեր, սցենարի հեղինակ
Աշխատանք«Գազպրոմ-մեդիա» Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա-հոլդինգի կազմում գտնվող ԳՊՄ ԸԽ ԿԻՀ (Գազպրոմ-մեդիա Ընկերությունների Խումբ. Կինո. Ինտերնետ. Հեռուստատեսություն.) գլխավոր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
«Ռուսաստանի մեդիա մենեջեր» (2011)[1]

Ռաֆայել Միխայիլի Մինասբեկյան (ռուս.՝ Рафаел Минасбекян, փետրվարի 2, 1968(1968-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, տնտեսագետ, սոցիոլոգ-շուկայագետ, կազմակերպությունների և հակաճգնաժամային կառավարման ղեկավար մենեջեր, «Գազպրոմ-մեդիա» Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա-հոլդինգի կազմում գտնվող ԳՊՄ ԸԽ ԿԻՀ (Գազպրոմ-մեդիա Ընկերությունների Խումբ. Կինո. Ինտերնետ. Հեռուստատեսություն.) գլխավոր տնօրեն.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Մինասբեկյանը ծնվել է 1968 թ. փետրվարի 2-ին Երևան քաղաքում։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

1984 թ. ավարտել է Կամոյի անվ. № 76 միջնակարգ դպրոցը։

1992 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (ԵրԲԻ)՝ «բուժական գործ, բժիշկ» մասնագիտությամբ[2]։

1995 թ. գերազանց ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ «հոգեբուժություն» մասնագիտությամբ[3]։

2006 թ. ավարտել է Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան (ՄԱՇՏՏԱ)՝ «կազմակերպությունների մենեջմենթ և հակաճգնաժամային կառավարում» մասնագիտությամբ[4]։

2006 թ. պաշտպանել է դիսերտացիա՝ «Ձեռնարկության մտավոր կապիտալի զարգացումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ գիտածավալուն արտադրանքի ստեղծման համար» թեմայով։ Ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։

1987 – 1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ Սահմանապահ զորքերում։

1990 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է ԵրԲԻ ՈՒՀԱ թիմը։ Որպես թիմի ավագ երկու անգամ՝ 1992 և 1994 թթ. դարձել է ՈՒՀԱ-ի Բարձրագույն լիգայի չեմպիոն։ 1995 թ. հանդիսացել է ՈՒՀԱ «ԱՊՀ Հավաքականի» ավագ և ՈՒՀԱ «Աշխարհի հավաքականի» ավագներից մեկը։

1991 թվականից սկսել է աշխատել հեռուստատեսությունում՝ որպես պորդյուսեր, սցենարի հեղինակ և ռեժիսոր։

1993 – 1994 թթ. հանդիսացել է «ՇԱՐՄ» ՄԱԸ (Մշակութա-Առևտրային Ընկերության) ղեկավար գործընկեր, կառավարման նախագահ (ք. Երևան)։

1994 – 1997 թթ. հանդիսացել է «Ամբեր» պրոդյուսերական խմբի ղեկավար գործընկեր, նախագահ (ք. Մոսկվա

1997 – 2002 թթ. հանդիսացել է «Գորոդ» հեռուստատեսային նախագծերի ստուդիայի ղեկավար գործընկեր, նախագահ (ք. Մոսկվա).

2002 – 2015 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ» Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերությունում, հանդիսացել է բաժնետերերի խորհրդի անդամ, Կառավարության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, փոխնախագահ, բիզնեսի և հաղորդակցության ռազմավարական զարգացման բլոկի ղեկավար։

2004 – 2015 թթ.՝ «Ռուս-Բանկ» – տնօրենների խորհրդի անդամ; «Պրովիդնա» (Ուկրաինա) – տնօրենների խորհրդի անդամ; Moldasig (Մոլդովա) – տնօրենների խորհրդի անդամ; «ՌԳՍ-Հայաստան» – տնօրենների խորհրդի անդամ; «ՌԳՍ-Բելառուս» – տնօրենների խորհրդի անդամ; ՌԱԸ (Ռուսաստանի Ավտոմոբիլային Ընկերություն) – տնօրենների խորհրդի անդամ; 2015 թ. սեպտեմբերից՝ «Գազպրոմ-մեդիա» Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա-հոլդինգի կազմում գտնվող ԳՊՄ ԸԽ ԿԻՀ (Գազպրոմ-մեդիա Ընկերությունների Խումբ. Կինո. Ինտերնետ. Հեռուստատեսություն.) գլխավոր տնօրեն։ ԳՊՄ ԿԻՀ ընկերությունների խումբը միավորում է գեղարվեստական ֆիլմերի և հեռուստատեսային սերիալների կինովարձույթի, տարածման և արտադրման ոլորտում գործող ընկերությունները.[5]

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Մինասբեկյանն ավելի քան 300 հեռուստատեսային ծրագրերի, վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի, երաժշտական ալբոմների և տեսահոլովակների, տեսա և աուդիո գովազդային հոլովակների, համերգային, թատերական, մարքեթինգային, PR նախագծերի հեղինակն է, պրոդյուսերը և սցենարիստը։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-ից ավելի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի գլխավոր պրոդյուսեր.[6]

  • «Լեգենդ Կոլովրատի մասին»
  • «Սահմանագիծ»
  • «Ջրահարսը։ Մեռյալների լիճը»
  • «Տեքստ»
  • «Ճորտը»
  • «Չերնոբիլ. Անդունդը»
  • «Բժիշկ Լիզան»
  • «Արծաթե չմուշկներ»
  • «Կրակ»
  • «Շարք 19»
  • «Ստրելցովը» և այլն։

Սերիալների գլխավոր պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դևի որս»
  • «Խորհրդատուն»
  • «Սոսափյուն»
  • «Անորսալիները»
  • «Բադաբեր ամրոցը»
  • «Համաճարակ»
  • «Ռոստով»
  • «Խորթ հայրը»
  • «Վանդակում»
  • «Ետաթռիչք»
  • «Մորոզով պապը»
  • «Տաճարը»
  • «Աստիճանավոր կինը» և այլն։

Հեռուսատեսային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից սկսել է աշխատել հեռուստատեսությունում որպես պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։

  • 1993 թվական «ՇԱՐՄ շոու» - հեղինակներից/ կազմակերպիչներից մեկը, գլխավոր ռեժիսոր (Երևան/Մոսկվա),
  • 1996 թվական «Դոկտոր Ուգոլ» հեռուստատեսային ծրագիր - սցենարիստ (ՆՏՎ);
  • 1996 թվական Առաջին Ռուսաստանյան Կատակերգական Հեռուստասերիալ «Դելա սեմեյնիե, դելա սմեշնիե» - արտադրող ընկերության ղեկավար (Amber), սցենարի հեղինակ (ՆՏՎ),
  • 1997—1998 թվականներ «Ստարիե պեսնի օ գլավնոմ 3» - սցենարի հեղինակ (ՕՌՏ);
  • 1998 թվական «ՕՌՏ-ն Կրեմլում» հեռուստատեսային համերգ - սցենարի հեղինակ (ՕՌՏ);
  • 1999 թվական «Դելո» հեռուստատեսային ծրագիր - պրոդյուսեր (ՌՏՌ);
  • 1999 թվական «Նոր տարի ТВ 6-ում» հեռուստատեսային ծրագիր - հեղինակ (ՏՎ-6).

Ռազմավարական, մարքեթինգային և PR նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման կանխատեսումների «Հայաստան 2020 թ.» միջազգային նախագծի կազմակերպիչներից մեկը։

  • 2002 թվական Վերաբրենդավորման մարքեթինգային արշավ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ. Հզոր հովանու ներքո»,
  • 2003 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՎՏՈ. ՎՍՅՈ ՊՐԱՎԻԼՆՈ ՍԴԵԼԱԼ» մարքեթինգային արշավ[7],
  • 2005—2011 թվականներ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ռուսաստանի Ֆուտբոլի Առաջնություն»[8],
  • 2006 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԸ Կրեմլում» համերգ և հեռուստատեսային հաղորդում - պրոդյուսեր (ՊԿՀԴ Կրեմլյովսկի, ՌՏՌ),
  • 2007 թվական «Ստրախովոյե վրեմյա» հեռուստատեսային ծրագիր - պրոդյուսեր (Ռոսիա-24),
  • 2008 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԼՅՈՒԴԻ» մարքեթինգային արշավ,
  • 2009 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԿԻՆՈ» կինովարձույթում գեղարվեստական ֆիլմերի առաջխաղացում։

Կինոնախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ, պարգևներ, նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 50-ից ավելի պարգևներ (այդ թվում պետական), արդյունաբերական պարգևավճարներ և միջազգային մրցանակներ։ Դրանց թվում են.

  • Ազգային մրցանակ մեդիա բիզնեսի ոլորտում «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2011»՝ «Ոլորտի զարգացման մեջ ներդրման համար» անվանակարգում (նորարարական մոտեցումների և բացառիկ մարքեթինգային կոնցեպցիաների իրականացման համար)[1],
  • Հայաստանի լեռնային զբոսաշրջության և լեռնագնացության չեմպիոն,
  • Ճանաչվել է «Տասամյակի լավագույն խաղացող» «Մաֆիա» խաղի ամենամյա պաշտոնական աշխարհի առաջնությունների արդյունքներով 2002 թվականից մինչև 2012 թվականները (ըստ MAF CLUB միջազգային համակարգի)։
  • 2017 թ. – ՀևՏՏՁԱ (Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիա) մրցանակ՝ НТВ հեռուստաալիքի համար նկարահանված «Փախստականը» ֆիլմի դիմաց՝ «2017 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[12]։
  • 2018 թ. – ՀևՏՏՁԱ մրցանակ՝ Առաջին հեռուստաալիքի համար նկարահանված «Բադաբեր ամրոցը» սերիալի համար՝ «2018 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[13]։
  • 2019 թ. – ՀևՏՏՁԱ մրցանակ՝ «Տեքստ» ֆիլմի համար՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում։
  • ՀևՏՏՁԱ մրցանակ՝ НТВ հեռուստաալիքի համար նկարահանված «Գումարտակը» սերիալի համար՝ «2019 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[14]։
  • «Զոլոտոյ օրյոլ» մրցանակը՝ «Տեքստ» ֆիլմի համար՝ «2019 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[15]։
  • Finisterra Arrábida կինոարվեստի միջազգային փառատոնի մրցանակ՝ Best Advertising Movies («Լավագույն գովազդային ֆիլմը») մրցանակաբաշխության ասպարեզում՝ ԳՊՄ ԿԻՀ Ընկերությունների խմբի իմիջային հոլովակի դիմաց։ Որպես հոլովակի հեղինակ և պրոդյուսեր հանդես եկավ Ռաֆայել Մինասբեկյանը[16]։
  • DRAWTASTIC անիմացիայի միջազգային փառատոնի (ԱՄՆ) մրցանակ՝ «Լավագույն գովազդը» մրցանակաբաշխության ասպարեզում։ Գլխավոր մրցանակը՝ «Golden Pencil Award»-ը տրվեց «ԿԻՀ Կինոստուդիայի» անիմացիոն դրվագին, ռեժիսոր՝ օսկարակիր նկարիչ-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Պետրով, գաղափարի հեղինակ և պրոդյուսեր՝ Ռաֆայել Մինասբեկյան[17]։
  • 2020 թ. – մեդիա-բիզնեսի ոլորտում գլխավոր ազգային մրցանակ՝ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» «Նշանավոր արդյունաբերական նվաճումների, շուկայում առաջատար տեղ զբաղեցնող ԳՊՄ ԿԻՀ Ընկերությունների խմբի ստեղծման և արդյունավետ կառավարման համար» մրցանակաբաշխության ասպարեզում։

Ունի կառավարական պարգևներ, շնորհակալագրեր և պատվոգրեր։

Գիտական հոդվածների և գրքերի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրակով Ա. Յու., Պարֆյոնովա Մ. Յա., Մինասբեկյան Ռ. Մ. Արդյունաբերության կազմակերպման մտավոր կապիտալը – Մ.: ՊԿՀ «ՄԱՐՏԻՏ», 2006

Մինասբեկյան Ռ. Մ. ԳՈՍՍՏՐԱԽ-ի պաստառ – Մ.: Մեշչերյակովի հրատ. 2012

Մինասբեկյան Ռ. Մ. Ձեռնարկության մտավոր կապիտալի դինամիկ և ստատիկ մասերը՝ որպես դրա զարգացման մեթոդական կազմող մաս // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 12, 2004

Մինասբեկյան Ռ. Մ. Մեքենայամետ տեխնոլոգիաների կառուցման գաղափարը՝ ձեռնարկության մտավոր կապիտալի ավելացման համար // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 18, 2005

Մինասբեկյան Ռ. Մ., Իվանով Ա. Ս. Ձեռնարկության մտավոր կապիտալի ավելացման մեխանիզմները՝ մրցունակ արտադրության կազմակերպման համար // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 30, 2006

Մինասբեկյան Ռ. Մ. Ռուսաստանի բարձր տեխնոլոգիական համալիրի մասնագետների ապահովագրման համար օբյեկտիվ նախապայմանների ստեղծում // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 30, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերության փոխնախագահ Ռաֆայել ՄԻնասբեկյանը դարձավ ազգային մրցանակի դափնեկիր
  2. «Биография Рафаела Минасбекяна на Кино-театр» (ռուսերեն). kino-teatr.ru.
  3. «Биография Рафаела Минасбекяна на Профи Синема» (ռուսերեն). proficinema.ru.
  4. «Сегодня – старт вещания нового развлекательного канала КВН-ТВ» (ռուսերեն). kvn.ru.ru.
  5. «Рафаел Минасбекян, гендиректор ГПМ КИТ» (ռուսերեն). Kommersant.
  6. «Rafael Minasbekyan» (ռուսերեն). imdb.com.
  7. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՎՏՈ. ՎՍՅՈ ՊՐԱՎԻԼՆՈ ՍԴԵԼԱԼ»
  8. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ. Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն»
  9. 9,0 9,1 Ռաֆայել Մինասբեկյան՝ սցենարիստ, պրոդյուսեր, Կինովորոնում
  10. ««Երևան» ամսագիր, էջ 92՝ «Վարդագույն քաղաքի վերջին հիպպին»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Վարդագույն քաղաքի վերջին հիպպին՝ ֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Итоги премии АПКиТ: «Лучшая сценарная работа» и «Лучший телевизионный фильм» 2017 года у «Киностудии КИТ»» (ռուսերեն). rabotnikitv.com.
  13. «Номинанты Премии АПКиТ» (ռուսերեն). rusproducers.com.
  14. «Проекты Группы компаний ГПМ КИТ - триумфаторы VIII Премии АПКиТ» (ռուսերեն). cinemotionlab.com.
  15. «Оглашены обладатели кинопремии «Золотой Орел»» (ռուսերեն). REGNUM News Agency.
  16. «Имиджевый ролик Группы Компаний ГПМ КИТ победил на международном фестивале Finisterra Arrábida» (ռուսերեն). advertology.ru.
  17. «Заставка "Киностудии КИТ" получила главную награду на фестивале Drawtastic» (ռուսերեն). cinemotionlab.com.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համարակալած ցանկի տարր Հյուրն է «Ռոսգոսստրախի» բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ Ռաֆայել Միխայիլի Մինասբեկյանը Զա ռուլյոմ
  2. Մինասբեկյան Ռաֆայել՝ հիշատակումներ մամուլում, «Վեդոմոստի» թերթ
  3. Ռաֆայել Մինասբեկյան «Հաջողության բանաձև», Դելովայա Արմենիա
  4. Ռաֆայել Մինասբեկյանի հետ հարցազրույցը Արխիվացված 2011-11-13 Wayback Machine, «Նովիե դելովիե նովոստի» թերթ
  5. Հարցազրույց Ռաֆայել Մինասբեկյանի հետ, Ամսագիր Ուպրավլենիե կոմպանիեյ
  6. ՈւՀԱ աստղերը ֆինանսական շուկայում Արխիվացված 2014-06-28 Wayback Machine, Finparty
  7. Ռաֆայել Մինասբեկյան. վարպետության դաս, Youtube
  8. Ռաֆայել Մինասբեկյան. Հայաստանի ապահովագրական շուկան մոտ է օպտիմալին, PanARMENIAN
  9. Ռաֆայել Մինասբեկյան՝ հիշատակումներ մամուլում, Կոմսոմոլսկայա պրավդա
  10. «Նու, ս դնյո՛մ խալյավշչիկա», Կոմսոմոլսկայա պրավդա