Ռաբիա նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաբիա նշան

Ռաբաա կամ Ռաբիա նշան (արաբ․՝ شارة رابعة‎‎, արտասանությունը՝ /ˈrɑːb(i)ə, ˈræ-, -bɑː/, նաև՝ R4BIA և Rab3a), ժեստ կամ նշան, որն առաջին անգամ հայտնվել է 2013 թվականի օգոստոսի վերջին։ Ենթադրվում է, որ այն ծագել է Թուրքիայում[1] և օգտագործվել է սոցիալական մեդիայում և Եգիպտոսում բողոքի երթերի ժամանակ։ Այն օգտագործվել է Եգիպտոսում Մուսուլման եղբայրների և նրանց կողմնակիցների կողմից Մոհամմեդ Մորսիի տապալման ժամանակ, որը տեղի է ունեցել վերջինիս հեռացումը պահանջող հակակառավարական ցույցերից հետո[2]։ 2014 թվականի հուլիսի 9-ին Մուսուլման եղբայրների հետ կապված մի կազմակերպություն օգոստոսի 14-ը՝ այն օրը, երբ նստացույցերը սկսել են տարածվել, հայտարարել է «Ռաբիայի համաշխարհային օր»՝ փորձելով աջակիցներ հավաքել տարբեր երկրներում[3]։

Նշանն անվանվել է Նասր քաղաքի՝ Կահիրեի մուհաֆազա, Ռաբաա ալ-Ադավիյա հրապարակի պատվին, որտեղ գտնվում է Ռաբաա ալ-Ադավիյա մզկիթը, որտեղ էլ Մուսուլման եղբայրներն իրականացրել են նստացույց՝ տոնելով Մորսիի երդմնակալության միամյակը։ Նստացույցը տևել է շուրջ 40 օր մինչև անվտանգության ուժերն այն ցրել են՝ հանգեցնելով բախումների, որի արդյունքում զոհվել է 638 հոգի, որից 43-ը՝ ոստիկաններ։ Ըստ կողմնակիցների, այս ժեստը օգտագործվում է՝ համերաշխություն արտահայտելու նստացույցը ցրելու ժամանակ «եգիպտական բանակի կողմից վիրավորված, սպանված և այրված հազարավորներին»։ Ժեստի ծագումնաբանությունն անհայտ է[4][5]։

Մուսուլման եղբայրների և Մորսիի կառավարության քննադատները պնդում են, որ ժեստն անուղղակի աջակցություն է ակնարկում ահաբեկչության նկատմամբ այն պատճառով, որ ժեստը հիմնականում օգտագործվում է Մուսուլման եղբայրների կողմնակիցների կողմից, որը Եգիպտոսի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Մյուս կողմից Մուսուլման եղբայրների աջակիցները՝ թե՛ Եգիպտոսում, թե՛ Եգիպտոսից դուրս, հավատում են, որ ժեստը ներկայացնում է ազատություն և համառություն։ Նրանք նաև հերքում են որևէ առնչություն ահաբեկչության հետ[5][6]։

Մուսուլման եղբայրներին աջակցող եգիպտացի և ոչ եգիպտացի քաղաքական գործիչները կանոնավոր կերպով օգտագործում են Ռաբիա նշանը, որը նույնական է չորս թիվը մատներով ցույց տալու նշանին։ Այս քաղաքական գործիչներից է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ որի այս ժեստը նշանակում է «Մեկ ժողովուրդ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ ազգ»[4][5][7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցեր Մորսիի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում 2013 թվականի հունիսի 30-ին նախագահ Մոհամեդ Մորսիի դեմ սկսվել են հակակառավարական համազգային ցույցեր՝ պահանջելով նրա հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրություններ[9]։ Հիմնական մասնակիցներից էին Թամարոդ շարժումը, Ապրիլի 6-ի երիտասարդական շարժումը և ալ-Վաֆդ կուսակցությունը[10][11][12], ինչպես նաև բազմաթիվ ցուցարարներ, որոնք որևէ կազմակերպության չէին հարում և հիմնականում աշխարհիկ էին[13][14]։ Այս ցույցերի, ինչպես նաև ավելի վաղ՝ 2012 թվականին տեղի ունեցած ցույցերի հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Մորսին իրեն գործադիր լիազորություններ էր վերապահել դատարանների նկատմամբ, որն ըստ ցուցարարների, ժամանակի ընթացքում նրան աստիճանաբար կդարձներ ավտորիտար[15]։ Մորսին, որն այդ պահի դրությամբ իշխում էր շուրջ մեկ տարի, չի ցանկացել հրաժարական տալ՝ պնդելով, որ իր նախագահությունը «օրինական» է, քանի որ նա հաղթել է 2012 թվականի նախագահական ընտրությունները, որոնք համարվել են ազատ և արդար[16][17]։ Ընդդիմության ցույցերից օրեր առաջ պրո-մորսիական ցուցարարները կազմակերպել են ցույցեր՝ նշելու Մորսիի իշխանության միամյակը՝ ցանկանալով, որ նա մնա իր պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը։

Հուլիսի 1-ին Մորսիին ներկայացվել է 48-ժամյա վերջնաժամկետ՝ պահանջելով, որ նա արձագանքի ցուցարարների պահանջներին։ Մորսին հրաժարվել է[18]։ Հուլիսի 3-ին, երբ վերջնաժամկետն ավարտվել է, Մորսին հեռացվել է պաշտոնից[2][3][4]։ Ի սկզբանե նրա երդմնակալության միամյակին նվիրված նստացույցերը դարձել են հակակառավարական և հակառազմական, քանի որ Մուսուլման եղբայրների և Մորսիի կողմնակիցները երկու նստացույց են իրականացրել՝ ընդդիմանալով ցույցերին և Մորսիի հետագա տապալմանը։ Նստացույցերին մասնակցում էին մարդիկ, որոնք աջակցում էին Մուսուլման եղբայրներին և պահանջում էին Մորսիի վերականգնումը[19]։

Նստացույցերի ցրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 14-ին Եգիպտոսի ազգային ոստիկանությունը ցրել է ինչպես Ռաբաայի, այնպես էլ Նահդայի ավելի փոքր ցույցը։ Ի սկզբանե Ներքին գործերի նախարարությունը մտադիր էր խաղաղ ճանապարհով ցրել ցուցարարներին՝ առանց ուժ կիրառելու կամ քիչ ուժի կիրառմամբ[20]։ Սակայն ցուցարարներին ցրելու գործողությունը կատաղի բախումների պատճառ է դարձել՝ հանգեցնելով երկու կողմերից մահվան դեպքերի։

Ալ-Մասրի ալ-Յոմը պնդում է, որ Ռաբաայի ցուցարարներն ունեցել են վտանգավոր զենքեր[21]։

Մյուս կողմից, Human Rights Watch-ը պնդում է, որ նկատվել է միայն հրազեն, սակայն շատ հազվադեպ, և որ ցուցարարները եղել են «չափազանց խաղաղ, որպեսզի ենթարկվեին անհամաչափ և կանխամտածված մահացու հարձակման»[19]։

Եգիպտոսի առողջապահության նախարարության համաձայն, զոհերի պաշտոնական թիվը եղել է 638, որից 595-ը եղել են ցուցարարներ, իսկ 43-ը՝ ոստիկաններ, ինչպես նաև 3994 վիրավոր[22][23][24]։

Սակայն Մուսուլման եղբայրները մի շարք այլ կազմակերպությունների հետ միասին, ինչպիսին է՝ Հակահեղաշրջման դաշինքը, պնդում են, որ սպանված ցուցարարների թիվը հասնում է 2600-ի[25]։ Նստացույցերը ցրելու ժամանակ բռնություններ են տեղի ունեցել ամբողջ Եգիպտոսում՝ որպես վրեժխնդրություն նստացույցերը ցրած անվտանգության ուժերի դեմ։ Ավելին՝ որոշ դիակներ այդպես էլ չեն ճանաչվել հրազենային վնասվածքների և այրվելու պատճառով[26][27][28]։

2014 թվականի զեկույցում Human Rights Watch-ը նշել է, որ նստացույցերի ցրման ընթացքում սպանվել է նվազագույնը 1150 ցուցարար, որը հավանաբար հավասարազոր է «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների»[19]։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաբիա նշանը 2013 թվականի օգոստոսի 23-ին տեղի ունեցող բողոքի երթի ժամանակ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանն օգտագործվում է կառավարության դեմ բողոքի ակցիաների շրջանակներում։

Գրաֆիկական նշանի վրա օգտագործված գույները՝ դեղին և սև, համապատասխանաբար հիշեցնում են Երուսաղեմի Ժայռի գմբեթը և Քաաբայի քիսվան (կտորը, որը ծածկում է Քաաբան)[29]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը ծագել է Նասր քաղաքի Ռաբաա ալ-Ադավիյա հրապարակի անունից, որտեղ Մուսուլման եղբայրները և նրանց աջակիցները նստացույց են իրականացրել։ Հրապարակն անվանվել է մուսուլման սուրբ Ռաբիա ալ-Ադավիյյայի անունով։ Ռաբիա անունը արաբերենում ունի երկու իմաստ՝ չորրորդ, այստեղից էլ ժեստը, և «թագուհի» ու «մեծություն»[4][29]։

Ժեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեստը նույնական է 4 թիվը ցույց տալու նշանին։ Նշանը ցույց տալու համար պետք է բարձրացնել ձեռքի չորս մատները (ցանկալի է աջ ձեռքը) և ծալել բութ մատը[4]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրդողանը ցույց է տալիս Ռաբաա ժեստը։

Ռաբիա նշանը Եգիպտոսի և հատկապես Թուրքիայի որոշ քաղաքական և սոցիալական շրջանակներում որոշակի ազդեցություն է ունեցել։ Թուրքիայի նախագահ Էրդողանը և նրա կողմնակիցները որոշ համաժողովներում և ելույթներում օգտագործել են Ռաբիա ժեստը[4][8]։ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը 2013 թվականի օգոստոսին նստացույցերի ցրումից օրեր անց Էսենլեր շրջանի Դորթյոլ հրապարակի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ ինքը ցանկացել է այն վերանվանել «Ռաբիա հրապարակ»[30][31]։

Քունգ ֆուի եգիպտացի չեմպիոն Մոհամեդ Յուսուֆը 2013 թվականին Ռուսաստանում տեղի ունեցող Քունգ ֆուի աշխարհի առաջնության ժամանակ ոսկե մեդալ շահելուց հետո կրել է Ռաբիա նշանով շապիկ։ Մուսուլման եղբայրների դեմ հանդես եկող լրատվամիջոցներում սա սուր քննադատությունների պատճառ է դարձել, որից հետո քունգ ֆուի ազգային ֆեդերացիան նրա նկատմամբ մեկ տարվա արգելք է սահմանել[32]։

Եգիպտացի ֆուտբոլիստ Ահմեդ Աբդ էզ-Զահերը ևս իր գոլերից մեկը նշել է՝ ցուցադրելով Ռաբիա ժեստը, որի պատճառով նա հետագայում հեռացվել է ՖԻՖԱ-ի 2013 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից[33]։

2013 թվականի դեկտեմբերի 25-ին Մուսուլման եղբայրները Եգիպտոսում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Գերմանացի լրագրող Թորսթեն Ջերալդ Շնայդերսը պնդել է, որ «[Ռաբիա նշանն] արդեն դուրս է իսլամական սպեկտրից, և այն ոչ մի կապ չունի իսլամական արմատականության հետ։ Նրա իմաստն ընդլայնվել է՝ նշանակելով բողոք բռնապետության և ընդհանրապես բռնակալության դեմ»[34][35]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zelinsky, Nathaniel. «What This Hand Gesture Means for Egypt's Future». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  2. 2,0 2,1 Wedeman, Ben; Sayah, Reza; Smith, Matt (2013 թ․ հուլիսի 4). «Coup topples Egypt's Morsy; deposed president under 'house arrest'». CNN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 «Rabia Platform Declares August 14 'World Rabia Day'». Daily Sabah. 2014 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «'Rabaa sign' becomes the symbol of massacre in Egypt». Worldbulletin News. 2013 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Egyptians Defiant Over Use of 'Rabaa' Symbol». Voice of America. 2013 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  6. Krause, Karoline (2013 թ․ դեկտեմբերի 28). «"Wir sind jetzt offiziell Terroristen": Die Jagd auf die Muslimbrüder». Kurier (German). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «İşte Erdoğan'ın yaptığı Rabia'nın anlamı - Rabia ne demek». turkiye gazetesi. 2018 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  8. 8,0 8,1 «Erdogan salutes R4BIA». Haber Monıtör'de. 2013 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  9. «BBC in Egypt: 'People were not expecting this'». BBC News Online. 2013 թ․ հունիսի 30. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  10. Michael, Maggie (2013 թ․ հունիսի 28). «From Egypt petition drive, a new grassroot wave». Yahoo! News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  11. Ezzat, Rawan (2013 թ․ հուլիսի 2). «Ahmed Maher of 6 April Movement discusses current Egyptian situation». Daily News Egypt.
  12. El-Dabh, Basil (2013 թ․ մարտի 2). «Al-Wafd repeats commitment to boycott». Daily News Egypt. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  13. Ateyya, Ahmed (2013 թ․ ապրիլի 27). «The 'S-Word': Egyptian Movement Takes On Islamic Rule». Al-Monitor. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  14. El Masry, Sarah (2013 թ․ ապրիլի 21). «My religion is "none of your business": Campaigning against division». Daily News Egypt. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  15. D. Kirkpatrick, David; el Sheikh, Mayy (2012 թ․ նոյեմբերի 22). «Citing Deadlock, Egypt's Leader Seizes New Power and Plans Mubarak Retrial». The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  16. «New president: Egypt turns page to new era». CNN. 2012 թ․ հունիսի 30. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  17. Hubbard, Ben; Kirkpatrick, David D. (2013 թ․ հուլիսի 10). «Sudden Improvements in Egypt Suggest a Campaign to Undermine Morsi». The New York Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  18. «Egypt's army gives parties 48 hours to resolve crisis». BBC. 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  19. 19,0 19,1 19,2 «Egypt: Rabaa Killings Likely Crimes against Humanity». Human Rights Watch. 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Pro-Morsi sit-ins gain strength, prompt Egypt to postpone dispersal to avoid bloodshed». Washington Post. 2013 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  21. Dawoud, Mohamed Talaat; el-Tahamy, Amro (2013 թ․ օգոստոսի 6). «ar:بلاغ رسمى: أسلحة كيماوية مهربة من سوريا فى "رابعة والنهضة"». Al-Masry Al-Youm (Arabic). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Mohsen, Manar (2013 թ․ օգոստոսի 16). «Health Ministry raises death toll of Wednesday's clashes to 638». Daily News Egypt. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  23. «Egyptian forensic team says August raid on pro-Morsi camps killed 398». Al-Ahram. 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  24. Hunter, Molly (2013 թ․ օգոստոսի 16). «Dozens More Killed on Egypt's 'Day of Rage'». ABC News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  25. El Wardany, Salma; Fam, Mariam; Galal, Ola (2013 թ․ օգոստոսի 16). «Egypt Brotherhood Torches Building as Death Toll Rises». Bloomberg News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  26. «Charred bodies lie in Cairo mosque, unrecognised by Egyptian state». Al-Ahram. 2013 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  27. Reynolds, James (2013 թ․ օգոստոսի 15). «Cairo offices torched as Egypt death toll mounts». BBC News Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  28. Parvaz, D. (2013 թ․ օգոստոսի 15). «Smell of death lingers in Cairo's Iman mosque». Al Jazeera English. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  29. 29,0 29,1 «How Did R4bia Emerge». R4bia.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  30. «Fener-Star und Polat Alemdar solidarisieren sich mit ägyptischem Volk». Deutsch Türkisches Journal (German). 2013 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. Serbest, Eyüp (2013 թ․ օգոստոսի 20). «Esenler Dörtyol, Rabia Meydanı olsun». Hürriyet (Turkish). Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. Kingsley, Patrick (2013 թ․ հոկտեմբերի 29). «Egypt kung fu champion suspended for wearing pro-Mohamed Morsi T-shirt». The Guardian. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  33. «Egyptian footballer Ahmed Abdel Zaher suspended for pro-Morsi salute». The Australian. 2013 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  34. Abelein, Christiane (2014 թ․ հունվարի 15). «R4BIA-SYMBOL: "EIN SKANDAL IST ES NICHT"». Prenzlauer Berg Nachrichten (German). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «R4BIA - ZEICHEN HAT BEDEUTUNGSERWEITERUNG ERFAHREN - Teil 2 von "Ein Skandal ist das nicht"». Prenzlauer Berg Nachrichten (German). 2014 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)