Ջոն Ֆիսկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ֆիսկե
Ծնվել էմարտի 30, 1842(1842-03-30)[1][2] Հարթֆորդ[3]
Մահացել էհուլիսի 4, 1901(1901-07-04)[1][2] (59 տարեկան) Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանPetersham Center Cemetery[4]
Բնակության վայր(եր)Բերքլի փողոց[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա, փաստաբան և գրող
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկայի հնավաճառության միություն
Ալմա մատերՀարվարդի իրավունքի դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ստորագրություն
Изображение автографа
 John Fiske Վիքիպահեստում

Ջոն Ֆիսկե (անգլ.՝ John Fiske, իսկական անուն-ազգանունը՝ Էդմունդ Ֆիսկե Գրին, անգլ.՝ Edmund Fiske Green, մարտի 30, 1842(1842-03-30)[1][2], Հարթֆորդ[3] - հուլիսի 4, 1901(1901-07-04)[1][2], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), 19-րդ դարի ամերիկացի փիլիսոփա, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆիսկեն Էդմունդ Բրուստեր Գրինի միակ զավակն էր։ Ջոն Ֆիսկեի հայրը խմբագիր էր աշխատում Հարթֆորդի, Նյու Յորքի, Պանամայի թերթերում։ Էդմունդ Բրուստեր Գրինի մահից հետո՝ 1852 թվականին, նրա այրին ամուսնանում է[6], իսկ Էդմունդ Ֆիսկե Գրինը, ի պատիվ մորական նախապապի, վերցնում է նրա անունը՝ Ջոն Ֆիսկե։ Ջոն Ֆիսկեի մանկությունն ու պատանեկությունն անցնում են Միդլթաունում (Կոնեկտիկուտ), ապա ընդունվում է Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և ավարտում այն 1865 թվականին։ Ֆիսկեի առաջին հոդվածը՝ «Պարոն Բակլի մոլորությունները» (անգլ.՝ Mr. Buckle's Fallacies), լույս է տեսնում 1861 թվականին National Quarterly Review-ում։ Հետայդու նա թղթակցում է ամերիկյան և բրիտանական պարբերականների։

1869-1871 թվականներին փիլիսոփայության դասախոսություններ է կարդում Հարվարդի համալսարանում, 1870 թվականին դասավանդում է պատմություն, իսկ 1872-1879 թվականներին աշխատում է իբրև գրադարանավարի օգնական։ 1879 թվականին ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամ, սահմանված 6 տարուց հետո վերընտրվում է 1885 թվականին։ 1881 թվականից սկսած ամենօրյա ռեժիմով ամերիկյան պատմության վերաբերյալ դասախոսութուններ է կարդում Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի Վաշինգտոնի համալսարանում։ 1884 թվականին դառնում է պրոֆեսոր։ Ամերիկյան պատմության վերաբերյալ դասախոսութուններ է կարդում Լոնդոնի համալսարանական քոլեջում 1879-ին, իսկ 1880-ին՝ Մեծ Բրիտանիայի թագավորական համալսարանում։ Բազմաթիվ դասախոսություններ է կարդում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ամենատարբեր քաղաքներում[6]։

Թեև Ջոն Ֆիսկեն իր կյանքի մեծագույն մասը նվիրել է պատմության ուսումնասիրմանը, բայց վաղ տարիքում մարդու զարգացման բնույթին նվիրված ուսումնասիրությունները նրան հանգեցրին էվոլյուցիոն տեսությունների մանրակրկիտ ուսումնասիրությանը, և մասնավորապես Չարլզ Դարվինի տեսության ուսումնասիրությանը[6]։ Նա փիլիսոփայորեն էր մեկնաբանում Չարլզ Դարվինի աշխատությունները, այս թեմայով գրել է բազմաթիվ գրքեր և էսսեներ։ Նրա փիլիսոփայական միտքը կրում է Հերբերտ Սփենսերի՝ Էվոլյուցիայի մասին հայացքների ազդեցությունը։ 1874 թվականին Չարլզ Դարվինի՝ նրան ուղղած նամակում գրված է․

Ես իմ կյանքում երբեք չեմ կարդացել այնպիսի հստակ մեկնաբանի (հետևաբար և մտածողի), ինչպիսին Դուք եք։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Discovery of America (1892)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Фиске Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Find A Grave — 1996.
  5. https://archive.org/details/literarylandmark00swi/page/36/mode/2up
  6. 6,0 6,1 6,2 «Appletons' Cyclopædia of American Biography/Fiske, John (author)». Edition of 1900.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆիսկե» հոդվածին։