Ջոն Բոյ
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ջոն Բոյ | ||||||||||||||||||||
Ազգությունը | գանացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գանա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 23, 1987[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Աքրա, Գանա | ||||||||||||||||||||
Հասակ | 185 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Սիվասպոր» | ||||||||||||||||||||
Համար | 25 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջոն Բոյ (անգլ.՝ John Boye, ապրիլի 23, 1987[1][2], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, թուրքական Սիվասպոս ակումբի և Գանայի ֆուտբոլի ազգգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոյն զբաղվել է ֆուտբոլով տարբեր աֆրիկյան ֆուտբոլային ակադեմիաներում, մասնագիտական կարիերան նա սկսել է 2007 թվականին Գանայի «Հարտ օֆ Լայոնզ» ակումբում։ Նրան անմիջապես նկատել ֆրանսիական «Ռենա» ակումբի սկաուտները և վարձավճարով իրավունքներուվ պաշտպանին ընդգրկել են պահեստային կազմ[3]։ Ֆրանսիական թիմում նա մասնակցել է առաջնության գրեթե բոլոր հանդիպումներին, որից հետո ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել գնել Ջոնի տրանսֆերը։ 2010/2011 մրցաշրջանում Բոյը ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի փետրվարի 13-ին "Նիցցայի" դեմ խաղում նա նշեց իր նորամուտը Լիգա 1-ում[4]։ Փետրվարի 23-ի «Սոշո» ակումբի դեմ խաղում Ջոնը խփել է իր առաջին գոլը «Ռենի» կազմում[5]։
2014 թվականի ամռանը Բոյը տեղափոխվեց թուրքական «Կայսերի Էրջիսպոր»։ Օգոստոսի 31-ի «Տրաբզոնսպորա» ակումբի դեմ խաղում նա նշեց իր նորամուտը թուրքական սուպերլիգայում[6]։ Հոկտեմբերի 27-ին «Բեշիկթաշի» դեմ խաղում Ջոնը խփել է իր առաջին գոլը «Կայսերի Էրջիսպորի» կազմում[7]։
2015 թվականի ամռանը Ջոնը ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Սիվասպոր» ակումբին։ Օգոստոսի 30-ին «Օսմանլիսպոի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը նոր ակումբում[8]։ Այս նույն խաղում Ջոն խփել է իր առաջին գոլը «Սիվասպորի» կազմում։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը անցել է Թուրքիայի առաջին դիվիզիոն, բայց Բոյը մնացել է թիմում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հունիսի 22-ին, Գաբոնի հավաքականի դեմ ընկերական խաղում, Ջոնը նշեց նորամուտը Գանայի հավաքականում[9]։ 2012 թվականի հունվարին նա ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում մասնակցելու Աֆրիկյան Ազգերի Գավաթին։ Հունվարի 24-ի Բոտսվանաի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Բոյը նշեց նորամուտը մրցաշարում[10]։ Բոյը մասնակցել է նաև Թունիսի[11], Զամբիայի[12], Մալիի[13] և Գվինեայի[14] ազգային հավաքականների դեմ խաղերին։
Հունվարի 13-ին Թունիսի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հավաքականում։
2013 թվականի հունվարին Ջոն հավաքականի կազմում Երկրորդ անգամ մասնակցել է աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։ Հունվարի 28-ին մրցարշարի խմբային փուլի՝ Նիգերի հավաքականի դեմ խաղում Բոյը գոլ է և օգնել հավաքականին հասնել հաղթանակի խոշոր հաշվով[15]։ Նա նաև մասնակցել է Կոնգոյի[16], Կաբո-Վերդե[17], Բուրկինա Ֆասոի[18] և երկու անգամ Մալիի[19][20] հավաքականների դեմ խաղերին։
2014 թվականի ամռանը Բոյն հրավիրել են հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գերմանիայի[21], ԱՄՆ-ի[22] և Պորտուգալիայի[23] հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականին Ջոնը երրորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր Հասարակածային Գվինեայում։ Մրցաշարում նա խաղացել է ՀԱՀ[24], Հասարակածային Գվինեայի[25], Կոտ դ'Իվուարի][26] և Գվինեայի[14] հավաքականների դեմ խաղերին։ Աֆրիկացիների դեմ Բոյը դարձել է գոլի հեղինակ և օգնել թիմին նվաճել արծաթե մեդալներ։
2017 թվականին Բոյը հինգերորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում է Գաբոնում։ Մրցաշարում նա մասնակցել է Կոնգոյի[27][28][29],,, Մալիի[30] և Եգիպտոսի հավաքականների դեմ խաղերին[31]։
Գոլերը Գանայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 13 հունվարի 2013 | Շեյխ Զայեդ, Աբու Դաբի, ԱՄԷ | Թունիս | 1:2 | 4:2 | Ընկերական խաղ |
02. | 28 հունվարի 2013 | Նելսոն Մանդելա Բեյ, Պորտ Էլիզաբեթ, ՀԱՀ | Նիգեր | 3:0 | 3:0 | Աֆրիկային գավաթ 2013 |
03. | 16 հունիսի 2013 | Ստեյդ Սետսոտո, Մասերու, Լեսոթո | Լեսոթո | 0:1 | 0:2 | ԱԱ 2014 որակավորման փուլ |
04. | 27 հունվարի 2015 | Էստադիո դե Մոնգոմո, Մոնգոմո, Հասարակածային Գվինեա | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 1:1 | 1:2 | Աֆրիկային գավաթ 2015 |
05. | 24 մարտի 2016 | Ակրա Սթեդիում, Աքրա, Գանա | Մոզամբիկ | 2:0 | 3:1 | Աֆրիկայի գավաթ 2017 որակավորման փուլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ ««Ренн» взял в аренду ганского защитника» (ռուսերեն). sports.ru. 2008 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ «Ренн VS. Ницца 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 13.
- ↑ «Ռեն VS. Սոշո 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 23.
- ↑ «Кайсери Эрджиесспор VS. Трабзонспор 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 31.
- ↑ «Кайсери Эрджиесспор VS. Бешикташ 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 27.
- ↑ «Сивасспор VS. Османлыспор 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30.
- ↑ Ahmed, Boye get Ghana call up Արխիվացված 2009-08-16 Wayback Machine. ghanafa.org (Ghana Football Association). June 17, 2008. Retrieved June 18, 2008.
- ↑ Boye believes he has made his case Արխիվացված 2014-12-25 Wayback Machine. kickoff.com (Kick Off (magazine)). January 25, 2012. Retrieved January 25, 2012.
- ↑ «Гана VS. Тунис 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 5.
- ↑ «Замбия VS. Гана 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 8.
- ↑ «Гана VS. Мали 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 28.
- ↑ 14,0 14,1 «Гана — Гвинея 3:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 1.
- ↑ «Գանա VS. Նիգեր0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 28.
- ↑ «Гана — ДР Конго 2:2». soccerway.com. 2013 թ․ հունվարի 20.
- ↑ «Гана — Кабо-Верде 2:0». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 2.
- ↑ «Буркина-Фасо — Гана 1:1». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 6.
- ↑ «Гана — Мали 1:0». soccerway.com. 2013 թ․ հունվարի 24.
- ↑ «Мали — Гана 3:1». soccerway.com. 2013 թ․ փետրվարի 9.
- ↑ «Гана — Германия 2:2». soccerway.com. 2014 թ․ հունիսի 21.
- ↑ «Гана — США 1:2». soccerway.com. 2014 թ․ հունիսի 21.
- ↑ «Португалия — Гана 2:1». soccerway.com. 2014 թ․ հունիսի 26.
- ↑ «ЮАР — Гана 1:2». soccerway.com. 2015 թ․ հունվարի 27.
- ↑ «Гана — Экваториальная Гвинея 3:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 5.
- ↑ «Кот-д'Ивуар — Гана 0:0». soccerway.com. 2015 թ․ փետրվարի 8.
- ↑ «ДК Конго VS. Гана 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017—01—29.
- ↑ «Камерун VS. Гана 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017—02—02.
- ↑ «Гана VS. Уганда 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—01—17.
- ↑ «Гана VS. Мали 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—01—21.
- ↑ «Египет VS. Гана 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—01—25.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը soccerway.com կայքում
- Профиль на sports.ru
- Профиль на сайте lfp.fr Արխիվացված 2017-01-19 Wayback Machine
- Профиль на сайте lequipe.fr
- Профиль на сайте stade-rennais-online.com
- վիճակագրությունը fifa.com կայքում Արխիվացված 2017-07-04 Wayback Machine
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բոյ» հոդվածին։ |
|