Ջոզեֆ Հեքեքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Հեքեքյան
Ծնվել է1807
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1875
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունեգիպտագետ և ճարտարագետ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1], հայերեն և օսմաներեն

Ջոզեֆ Հեքեքյան բեյ (1807, Ստամբուլ – 1875), հայ կառավարիչ, հնագետ և Ճարտարագետ, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Եգիպտոսում[2][3]։

Կյանքի վաղ շրջան և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Հեքեքյանը ծնվել է 1807 թվականին Կոստանդնուպոլսում, հայ կաթոլիկ ընտանիքում[4]։ Նրա հայրը՝ Մկրտիչը, Մուհամեդ Ալի փաշայի թարգմանիչն էր և նրա միջոցով կարողացավ 1817 թվականին իր տղային պետական հովանավորությամբ կրթաթոշակով սովորելու ուղարկել Անգլիայի Լանկաշիր քաղաքի Սթոունհերսթ քոլեջում, որտեղ Հովսեփ / Ջոզեֆն ուսումնասիրել է տարբեր տեխնիկական մասնագիտություններ[4]։ Այնտեղ նա սովորել է անգլերեն ու լատիներեն, շինարարական ճարտարագիտություն ու հիդրոտեխնիկա[5][6]։ Նա նաև շոգեշարժիչներ, մեխանիզմներ, հիդրոտեխնիկա, գեոդեզիա և ոռոգում է ուսումնասիրել Պիմլիկոյում գործող Բրամահի ինժեներական գործարանում, ինչպես նաև մանելու և հյուսելու տեխնիկա՝ համապատասխան ձեռնարկություններում։ 1830 թվականին վերադարձել է Եգիպտոս [7], որտեղ սկզբում ներգրավվել է կրթական և արդյունաբերական բարեփոխումներում[8]։ Նա նշանակվել է գլխավոր տեսուչ, դասավանդել երկու տասնյակ ուսանողների, աշխատել Բուլաքի նորաբաց պոլիտեխնիկի ճարտարագիտական դպրոցում, նպաստել Փարիզում եգիպտական դպրոցի ստեղծմանը[9]։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1834-1837 թվականներին Հեքեքյանը եղել է Կահիրեի պոլիտեխնիկական դպրոցի տնօրենը[4]։ Այնուհետև՝ Մուհամմադ Ալիի օրոք, դարձել է կառավարության տեխնիկական խորհրդական, Եգիպտոսի բյուրոկրատական էլիտայի անդամ[4][10]։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում կրթության և արտաքին հարաբերությունների ասպարեզներում որպես թարգմանիչ հանդես գալը, ինչպես նաև եվրոպական երկրների հյուպատոսների հետ սերտ հարաբերություններ պահպանելը[11]։ Ժամանակի ընթացքում Հեքեքյանը որդեգրել է եվրոպական կարծրատիպերը[12], սկսել է ձեռնոցներ, գուլպաներ հագնել, մեծ բեղեր է աճեցրել[12]։ Այս փոփոխությունները հանգեցրին նրան, որ իր եգիպտացի գործընկերները նրան անվանեցին «անգլիացի անհավատ», իսկ եվրոպացիները՝ «բացառիկ եվրոպականացած արևելցի»[13]։ 1836 թվականին Հեքեքյանը Կահիրեում հիմնել է Եգիպտական ընկերությունը, որը փոխարինել է Եգիպտոսի ինստիտուտին[14]։ Այն օգտագործվել է որպես Եգիպտոսով ճանապարհորդող եվրոպացիների, մասնավորապես բրիտանացիների հանդիպավայր[14][15]։

1840-ական թվականներին Հեքեքյանը կառավարությունից հանձնարարություն է ստացել նախագծել և թագավորական ընտանիքի կալվածքներում կառուցել մի շարք օրինակելի, տիպային գյուղեր, որոնք Գեզայե գյուղի նմանությամբ, պիտի ունենային փողոցների հստակ դասավորված ցանց։ Ընդ որում՝ փողոցները, տները դասավորելիս պետք է հաշվի առնվեր սեփականատերերի կարևորությունը՝ սկսելով ազնվականական դաստակերտից, որին հերթականությամբ պետք է հաջորդեին դեպի ճանապարհը նայող դիվան-դուվարը՝ գրասենյակային շենքը, շեյխերի ու առևտրականների տների շարքերը, «միջին ֆելլահների» տների շարքերը, իսկ վերջում ծվարեին «ցածր դասի» համար նախատեսված տնակները։ Դաստակերտի և մյուս տների միջև պետք է ընկած լինեին առևտրային շենքեր, մի շարք. խանութներ, մզկիթ, պանդոկ և հասարակաց տուն[16]։ Հեքեքյանը օրինակելի գյուղերի հայեցակարգը Եգիպտոս ներմուծեց Բրիտանիայից, որտեղ կրթություն էր ստացել, և այդ կարգը տասնիններորդ դարի վերջին լայն տարածում գտավ։ Այս մոդելային գյուղերը գործարկել են զանգվածների համար վերից վար բնակարանների հովանավորչության պարադիգմը, որը հայտնի է «իզբաս» անվանումով[16]։ Երբ Մուհամմադ Ալիի իշխանությունն ավարտվեց Եգիպտոսում, Հեքեքյանն ստիպված էր մտահոգվել իր ընտանիքի անվտանգության համար։ Դրան գումարվել էին աչքերը բուժելու հետ կապված ծայրաստիճան սուր խնդիրները, ինչը ստիպեց նրան 1850 թվականին անցնելու թոշակի[17][18]

Հնագետի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքեքյանը 1852 և 1854 թվականներին Եգիպտոսի կառավարության ֆինանսավորմամբ Միտ Ռահինայում, Գիզայում, Մեմֆիսի ավերակներում պեղումներ է իրականացրել։ Նա նաև ղեկավարել է Հելիոպոլիսի պեղումները, որոնք չորս տարի են տևել և ավարտվել են 1852 թվականին[19] Այդ պեղումները ֆինանսավորվել են Լոնդոնի թագավորական ընկերության և Աբբաս փաշայի կառավարության կողմից[18][19]։ Դրանց հիմնական նպատակն էր տարվա տարբեր ժամանակաշրջաններում բազմակի չափումներ կատարելով չափել Նեղոս գետի ջրի մակարդակը և համապատասխան աղյուսակներ պատրաստել[20]։ Թեև դա էր առաջնային առաջադրանքը, սակայն Հեքեքյանը չափազանց հավակնոտ էր, պրպտող, և դա հանգեցրեց նրան, որ նա հայտնաբերեց տասներեք հսկայական արձանների մասեր, ինչպես նաև շենքերի հատվածներ[20]։ Նա իր բոլոր գտածոներն ու դիտարկումները շարադրեց նամակներում, զեկույցներում, արտացոլեց էսքիզների ու քարտեզների մեջ և այդ նյութերն ուղարկեց իր գործընկերոջը՝ Լոնդոնի երկրաբանական ընկերության նախագահ Լեոնարդ Հորներին, ով հողի շերտավորման ուսումնասիրության առաջամարտիկ էր համարվում[18][21]։ Հորներին ուղարկված նյութերում Հեքեքյանը ներառել է իր ամենօրյա դիտարկումները, աշխատանքների ընթացքը, հողի մասին տեղեկությունները և Նեղոս գետի ջրի մակարդակը[22]։ Հետագայում Լեոնարդ Հորներն օգտագործել է Հեքեքյանի բացահայտումները Նեղոսի ջրհեղեղի նստվածքների տարեկան աճը վերլուծելու համար[23][24]։ Թեև Հեքեքյանի հետազոտությունը բավարար աջակցություն չի ստացել, նրա աշխատանքը Հորների համար նշանակալի էր[25]։ Լեոնարդ Հորները Հեքեքյանի բացահայտումների շնորհիվ վերջնարդյունքում կարողացավ կանխատեսել, որ քաղաքակիրթ մարդիկ Եգիպտոսում ապրել են 13371 տարի։ [26] Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ պեղումների ժամանակ՝ հնագիտության պատմության մեջ առաջին անգամ կիրառնեց երկրաբանական շերտագրությունը։ [27][28] Շերտագրության գաղափարը բոլորովին նոր էր եգիպտագիտության մեջ, որտեղ այն օգտագործվում էր անցյալի արտեֆակտների, պատմական գրառումների և արձանագրությունների թվագրման համար[29]։ 1863 թվականին Հեքեքյանը գրեց մի գիրք, որը վերնագրեց «Սիրիադական հուշարձանների ժամանակագրության տրակտատ»[30]։ Նա այդ գրքում, առաջինը լինելով, ներկայացրեց երկարաբանա-աստղագիտությանը և առաջ քաշեց այն վարկածը, որ Հին Եգիպտոսի հուշարձանները կառուցվել են Սիրիուս աստղի շարժման հետ կապված չափումներով[30]։ Գրքում Հեքեքյանը միաժամանակ զարգացրեց ֆրանսիացի մասնագետների այն տեսակետը, որ հնագույն հուշարձանները կառուցած եգիպտացիները շատ ավելի հմուտ էին, քան իրենց ժամանակակից ժառանգները[30]։ Հեքեքյանի պեղումները ավելի շատ երկրաբանական էին, քան հնագիտական, բայց նրա հանգամանալի գրառումների, օրագրերի և էսքիզների շնորհիվ դրանք վճռորոշ նշանակություն ունեցան Մեմֆիսի և Հելիոպոլիսի պատմության համար և, անկասկած, առաջին «շերտավորված» պեղումներն էին, որոնք իրականացվել են Եգիպտոսում[18][31]։ Նրա կիրառած մեթոդները կարելի է համեմատել այն ամենի հետ, ինչ այսօր օգտագործվում է հնագիտության մեջ Մեծ Բրիտանիայում և այլուր[3]։

Հեքեքյանի արխիվը նրա որդին հանձնել է Բրիտանական թանգարանին։ Նրա գիտական ժառանգությունը, օրագրությունները, էսքիզները ամփոփող ժողովածուն լույս է ընծայվել 24 հատորով։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Notes on the Eastern desert of Egypt, from Gebel Afret, by the ancient porphyry quarries of Gebel Khan, Near to the old station of Gebel Gir - with a brief account of the ruins at Gebel Khan - by Hekekyan bey - Journal of the Asiatic Society of Bengal, November 1848, pp 584–587
    • A treatise on the chronology of siriardic monuments demonstrated that the Egyptian dynasties of Manetho are records of astrological Nile observations which have been continued to the present time, by Hekekyan Bey C.E. of Constantinople - formely in the Egyptian service (for private circulation) London, printed by Taglar and Francis 1863, I vol, 160 pp
    • Hekekyan, “Journals 1851 - 1854, Folio 355, British Library Add Ms. 37448-71.
    • Joseph Hekekyan Bey, Collections. The British Museum.

Գրականություն Հեքեքյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ահմեդ Աբդելռեհիմ Մուստաֆա, «Ասր Հեքեքյան» . Կահիրե. Եգիպտական գրքի ընդհանուր կազմակերպություն. 1990 թ.
  • Darrell I. Dykstra, Joseph Hekekyan and the Egyptian School in Paris, The Armenian Review (Բոստոն, ԱՄՆ), 1982 N#35, էջ 165-182.
  • Եգիպտացի ճարտարապետների ցուցակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. «Joseph Hekekyan Bey». British Museum. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. 3,0 3,1 «Egyptian Archaeology 37 by TheEES - Issuu». issuu.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Bierbrier, Morris L. (2012). Who Was Who in Egyptology (English) (4th ed.). 3 Doughty Mews, London: The Egypt Exploration Society. էջ 251. ISBN 978-0-85698-207-1.{{cite book}}: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Moustafa, Ahmed Abdelrehim (1990). 'Asr Hekekyan (Hekekyan's Era) (արաբերեն). Cairo: General Egyptian Book Organistaion. էջեր 74–75.
  6. Naunton, Chris (2020). Egyptologists' Notebook (English). Los Angeles: Getty Publications. էջ 150. ISBN 978-1-60606-676-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science. 57 (2): 203. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  8. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science. 57 (2): 203. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  9. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science. 57 (2): 203–204. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  10. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 204. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  11. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 204. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  12. 12,0 12,1 Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 204. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  13. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 205. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  14. 14,0 14,1 Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 205. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  15. Gold, Meira (2022). «British Egyptology (1822-1882)». UCLA Encyclopedia of Egyptology: 8.
  16. 16,0 16,1 Shawkat, Yahia (2020). Egypt's Housing Crisis: The Shaping of Urban Space. Cairo and New York: AUC Press. էջեր 87–88.
  17. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 205. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Egyptian Archaeology 37 by TheEES - Issuu». issuu.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին."Egyptian Archaeology 37 by TheEES - Issuu". issuu.com. Retrieved 2023-04-22.
  19. 19,0 19,1 Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 198, 206. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  20. 20,0 20,1 Smith, H. S.; Jeffreys, D. G. (1985). «The Survey of Memphis, 1983». The Journal of Egyptian Archaeology. 71: 8. doi:10.2307/3821707. ISSN 0307-5133.
  21. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 198, 206. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  22. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 208. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  23. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 198, 206. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  24. Gold, Meira (2022). «British Egyptology (1822-1882)». UCLA Encyclopedia of Egyptology: 7.
  25. Gold, Meira (2022). «British Egyptology (1822-1882)». UCLA Encyclopedia of Egyptology: 7.
  26. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 198, 206. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  27. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 198, 206. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  28. Gold, Meira (2022). «British Egyptology (1822-1882)». UCLA Encyclopedia of Egyptology: 7.
  29. Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 208. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  30. 30,0 30,1 30,2 Gold, Meira (2019). «Ancient Egypt and the geological antiquity of man, 1847–1863». History of Science (անգլերեն). 57 (2): 213. doi:10.1177/0073275318795944. ISSN 0073-2753.
  31. Pasquali, Stéphane (2012 թ․ հունվար). «The Survey of Memphis, VII: The Hekekyan Papers and other Sources for the Survey of Memphis». The Journal of Egyptian Archaeology (անգլերեն). 98 (1): 328–331. doi:10.1177/030751331209800127. ISSN 0307-5133.