Ջոդի Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոդի Գորդոն
Ջոդի Գորդոնը 2012 թվականի մայիսին
Հասակը1.74 մետր
Ծնվել էփետրվարի 1, 1985(1985-02-01)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄակքայ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Ակտիվ շրջան1988 — 2015
ԺանրերԿատակերգություն
դրամա,
Ամուսին(ներ)Բրեյթ Անասթա
Երեխա(ներ)Էլիյյա Անասթա
IMDbID 1876469
ԿինոՊոիսկID 1300398

Ջոդի Լի Գորդոն (անգլ.՝ Jodi Lee Gordon, փետրվարի 1, 1985(1985-02-01)[1], Մակքայ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոդի Լի Գորդոնը ծնվել է 1985[2][3] թվականի փետրվարի 1-ին, Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Մաքքայ քաղաքում՝ Ռեյ և Բրոնուին Գորդոնի ընտանիքում։ Ջոդին ունի ավագ եղբայր՝ Բեն Գորդոնը։ Այն պահեց, երբ նա դարձավ 8 տարեկան, Ջոդիի ընտանիքը հաճախ էր տեղից տեղ տեղափոխվում և ի վերջո բնակություն են հաստատում Սիդնեյում։ 12-ից 16 տարեկաններում նա զբաղվել է նեթբոլլով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոդին սկսել է իր կարիերան որպես ֆոտոմոդել 1998 թվականին, հաղթելով մոդելային մրցույթում։ Մոդել աշխատելու տարիներին, նա ապրել է Լոնդոնում (Անգլիա, Միացյալ Թագավորություն) և Միլանում (Իտալիա

2005 թվականին Ջոդին առաջին դերակատարումն է ունեցել կինոյում, խաղալով Մարթա ՄաքՔենզիի դերը «Տունը և ճանապարհը» հեռուստասերիալու։ Հեռուստասերիալում նա նկարահանվել է մինչև 2010 թվականը, իսկ 2006 թվականին արժանացել է «Logie Awards» մրցանակին «առավել ժողովրդականություն վայելող և տաղանդավոր կին» անվանակարգում։ Ընդհանուր, Ջոդին խաղացել է 7 ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 14-ին Ջոդին ամուսնացած է ռեգբիստ Բրեյթ Անասթայի հետ (ծնվել է 1982 թվականին)։ Զույգն ունի մեկ աղջիկ՝ Էլիյյա Անասթան (ծնվել է 2014 թվականի մարտի 2-ին)[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ 2010 Տունը և ճանապարհը Home and Away / Մարթա ՄաքՔենզի

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2006 Logie Award «Առավել ժողովրդականություն վայելող և տաղանդավոր կին» Հաղթանակ
2009 Logie Award «Ավելի հայտնի դերասանուհի» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «H&A Meet The Cast – Jodi Gordon». Channel Seven. 2005. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  3. Longhetti, Chloe-Lee (2014 թ․ օգոստոսի 28). «Model mum Jodi Anasta delights her fans with playful pics of her and baby Aleeia». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  4. Jodi and Braith Anasta welcome a baby daughter into the world

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոդի Գորդոն» հոդվածին։