Ջին Ամդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջին Ամդալ
անգլ.՝ Gene Amdahl
Ծնվել էնոյեմբերի 16, 1922(1922-11-16)[1]
Flandreau, Հարավային Դակոթա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 10, 2015(2015-11-10)[2][3][1] (92 տարեկան)
Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
բնական մահով
Բնակության վայր(եր)Հարավային Դակոթա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ, համակարգչային գիտնական, ձեռնարկատեր և գործարար
Հաստատություն(ներ)IBM
Գործունեության ոլորտԷլեկտրոնիկա և մաթեմատիկա
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերSouth Dakota State University? (1948) և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1952)
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարRobert G. Sachs?
Պարգևներ
Ամուսին(ներ)Marian Quissell?
 Gene Amdahl Վիքիպահեստում

Ջին Ամդալ (անգլ.՝ Gene Amdahl, նոյեմբերի 16, 1922(1922-11-16)[1], Flandreau, Հարավային Դակոթա, ԱՄՆ - նոյեմբերի 10, 2015(2015-11-10)[2][3][1], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), հաշվողական տեխնիկայի բնագավառի ամերիկացի գիտնական, մաթեմատիկոս և գործարար, առավել հայտնի է IBM ընկերությունում իր գործունեությամբ, այնուհետև որպես Amdahl Corporation հիմնադիր։ Հեղինակել է ի պատիվ իրեն անվանակոչված օրենքը, որտեղ ձևակերպել է զուգահեռ հաշվարկային համակարգերի հիմնարար սահմանափակումները։ Համարվում է XX դարի համակարգչային համակարգերի մեծագույն նախագծող[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Ամդալը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 16-ին Ֆլանդրոյում (Հարավային Դակոտա նահանգ, ԱՄՆ), շվեդ-նորվեգացի ներգաղթյալների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ծովային նավատորմում, 1948 թվականին ավարտել է Հարավային Դակոտա նահանգի համալսարանը՝ ստանալով ինժեներ-ֆիզիկոսի մասնագիտություն։ Ուսումը շարունակել է Մադիսոն նահանգի Վիսկոնսինի համալսարանում՝ սովորելով տեսական ֆիզիկա Ռոբերտ Սաքսի մոտ[7][8][9], 1952 թվականին պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը և ստեղծելով սեփական WISC համակարգչի նախագիծը։

Նույն թվականի հունիսին աշխատանքի է ընդունվել IBM ընկերությունում, որտեղ աշխատել է IBM 704, IBM 709 համակարգիչների և Stretch նախագծի վրա, որի հիման վրա ստեղծվել է IBM 7030 գերհամակարգիչը։ 1955 թվականին Ամդալը հեռացել է IBM ընկերությունից, ուր նորից վերադարձել 1960 թվականի սեպտեմբերին՝ դառնալով IBM System/360 համակարգչային գծի առաջատար ճարտարագետ։

Վերջնականապես հեռանալով IBM-ից 1970 թվականի սեպտեմբերին՝ Ամդալը Fujitsu ընկերության օգնությամբ ստեղծել է Amdahl Corporation ընկերությունը, որը դարձել է IBM-ի մրցակից՝ վաճառելով System/360-ի հետ համատեղելի հիմնական ծրագրեր։

1979 թվականից համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում զբաղվել է անկախ ձեռներեցությամբ։ Ունեցել է մի քանի պատվավոր դոկտորական աստիճաններ և արժանացել իմի շարք մրցանակներ մասնագիտական ոլորտում[10][11][12]։

Ջիմ Ամդալը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 10-ին Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) թոքաբորբից (իր 93-րդ տարեդարձից վեց օր առաջ)[13][14]։ Կյանքի վերջին տարիներին ունեցել է Ալցհայմերի հիվանդություն[15]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Computer pioneer Gene Amdahl dies, aged 92 // Computing — 2015. — ISSN 1361-2972
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Gene Amdahl, Pioneer of Mainframe Computing, Dies at 92 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. https://awards.acm.org/eckert-mauchly/award-recipients
  5. https://www.computer.org/volunteering/awards/goode
  6. «Джин Амдал. Гениальный создатель мэйнфреймов». Архитекторы компьютерного мира. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  7. Amdahl, Gene M. (1989). «Oral history interview with Gene M. Amdahl» (Interview). Interviewed by Arthur L. Norberg. Charles Babbage Institute. hdl:11299/104341. OH 107. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. Amdahl, Gene M. (2000 թ․ սեպտեմբերի 24). «Amdahl, Gene oral history» (Interview). Interviewed by William Aspray. Computer History Museum. CHM Ref: X5988.2011. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Anderson, William S. (2007). «An Interview with Gene M. Amdahl». IEEE Solid-State Circuits Society Newsletter. 12 (3): 10–16. doi:10.1109/N-SSC.2007.4785613. ISSN 1098-4232.
  10. «Past recipients for Harry H. Goode Memorial Award». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 16-ին.
  11. Gene Amdahl — Computer History Museum Fellow Awards Recipient
  12. «SIGDA Pioneering Achievement Award». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին.
  13. «Gene Amdahl, Pioneer of Mainframe Computing, Dies at 92». New York Times. 2015 թ․ նոյեմբերի 12.
  14. «Computer pioneer Gene Amdahl dies, aged 92». computing.co.uk. 2015 թ․ նոյեմբերի 12.
  15. Cacm Staff (2016 թ․ հունվար). «Gene Amdahl, 1922-2015». Communications of the ACM. 59 (1): 29. doi:10.1145/2845948.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Ամդալ» հոդվածին։